Մանֆրեդոնիա
Մանֆրեդոնիա (իտալ.՝ Manfredonia), քաղաք և կոմուննա Իտալիայի Խորհրդարանական Հանրապետության Ֆոջա գավառի Ապուլիա մարզում։ Գտնվում է Իտալիայի հարավարևելյան մերձծովյան հատվածում։ Արևելքում ափերը ողողում են Ադրիատիկ ծովի ջրերը։ 2009 թվականի տվյալներով բնակչությունը կազմում է 57,2 հազար մարդ։
Քաղաք | ||
---|---|---|
Մանֆրեդոնիա | ||
իտալ.՝ Manfredonia | ||
Երկիր | Իտալիա | |
Մարզ | Ֆոջա | |
Գավառ | Ֆոջա | |
Մակերես | 351 կմ² | |
ԲԾՄ | 5±1 մետր | |
Խոսվող լեզուներ | իտալերեն | |
Բնակչություն | 57․416 մարդ (2011) | |
Խտություն | 160 մարդ/կմ² | |
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | |
Հեռախոսային կոդ | 0884 | |
Փոստային ինդեքս | 71043 | |
Փոստային դասիչ | 71043 | |
Ավտոմոբիլային կոդ | FG | |
Պաշտոնական կայք | comune.manfredonia.fg.it | |
| ||
Քաղաքը հնագույն ժամանակներում բնակեցված է եղել հույների կողմից։ Մ.թ.ա. 335 թվականին այս վայրում պատերազմ է մղել Ալեքսանդր Էպիրուստը։ Մութ ժամանակահատվածում այն տուժել է ծովահենների, սլավոնների և վարյագների արշավանքների արդյունքում։ Հետո այս քաղաքը հանձնվել է Նորմանների թագավորությունը, որը այս շրջանում աճել է մեծ տեմպերով։
1223 թվականի երկրաշարժից հետո քաղաքի զարգացումը կանգ առավ։ 1528 թվականին եղել է ֆրանկների, իսկ 1620 թվականին թուրքերի տիրապետության տակ։ Թուրքական կառավարությունը նպաստեց քաղաքի արագ ոչնչացմանը։ 19-րդ դարում Իտալիայի վերամիավորումից հետո քաղաքը անցավ Իտալիային և մինչ օրս այն համարվում է Իտալական նավահանգիստ` Ադրիատիկ ծովի ափին։ Քաղաքում զարգանում է զբոսաշրջությունը։
Պատկերասրահ
խմբագրելԳրականություն
խմբագրել- A. Beltramelli, Il Gargano (Bergamo, 1907)
- Westermann, Großer Atlas zur Weltgeschichte
Արտաքին հղումներ
խմբագրել- Մանֆրեդոնիա քաղաքի պաշտոնական կայքը
- Նորություններ Իտալիայի Մանֆրեդոնիա քաղաքից Արխիվացված 2007-03-22 Wayback Machine
- Մանֆրեդոնիա քաղաքում զբոսաշրջությունը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանֆրեդոնիա» հոդվածին։ |