Մանվել Սիմոնյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սիմոնյան Մանվել Մակիչի (հոկտեմբերի 1, 1927, Շիկահող, Հայաստան), հայ խորհրդային գյուղատնտես։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1977), պրոֆեսոր (1981)։ ԽՄԿԿ անդամ 1949 թվականից։
Մանվել Սիմոնյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 1, 1927 (96 տարեկան) Շիկահող, Հայաստան |
Մասնագիտություն | գիտնական |
Ալմա մատեր | Հայաստանի ազգային ագրարային համալսարան (1950) |
Գիտական աստիճան | պրոֆեսոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը (1950)։ Եղել է ՀԽՍՀ գյուղատնտեսական մինիստրության գիտության վարչության պետ (1965-1967), հողագիտության և ագրոքիմիայի ԳՀԻ հողերի էրոզիայի բաժնի վարիչ (1967-1974), երկրագործության ԳՀԻ տնօրենի տեղակալ՝ գիտության գծով (1974-1978), Կուբայի Հանրապետության ԳԱ հողագիտության ինստիտուտի գիտական խորհրդատու (1978-1980 և 1981-1982)։ 1983 թվականից Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետի դեկան։ Գիտական աշխատանքները վերաբերում են դաշտային կուլտուրաների բերքատվության բարձրացման արդյունավետ ագրոտեխնիկական միջոցառումների, և լեռնային ու արևադարձային երկրագործության պայմաններում դրանց աճեցման, հողերի արդյունավետ օգտագործման, հողապաշտպան համակարգերի ուսումնասիրության,երկրագործության ինտենսիվացման հարցերին։ Սիմոնյանը մշակել է արևադարձային պայմաններում մեկ տարում նույն դաշտից երկու բերքի ստացման նոր մեթոդ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 378)։ |