Մանզանարես (իսպ.՝ Río Manzanares), գետ Իսպանիայի կենտրոնում, Խարամա գետի վտակը։ Հոսում է Մադրիդ քաղաքով։

Մանսանարես
Puente de la Reina Victoria Manzanares.jpg
Manzanares.jpg
Բնութագիր
Երկարություն92 կիլոմետր
Ջրահոսք
ԱկունքԽարամա գետից
Ակունքի տեղակայումVentisquero de la Condesa?
ԳետաբերանՄիջերկրական ծով
Գետաբերանի տեղակայումJarama?
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերArroyo Meaques?, Butarque?, Arroyo Abroñigal?, Culebro Stream?, Arroyo de Trofa?, Arroyo de la Gavia?, Arroyo del Mediano?, Q6118047?, Arroyo de Manina?, Q5705737?, Q5706082? և Q16488851?
ԵրկրամասՄադրիդ
ՋրահավաքՏախո ավազան
Manzanares (rivière).png

ՈւղղությունԽմբագրել

Մանսանարեսը սկիզբ է առնում Նավասեռադայի մոտ գտնվող Սիեռա դե Գուադառամա լեռնաշղթայից: Գետի վերին ավազանը պաշտպանված է որպես Parque Regional de la Cuenca Alta del Manzanares, բնական արգելանոց, որը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՈյի կողմից որպես բիոսֆերայի արգելոց: Մանսանարեսը իր ակունքից հոսում է հարավ արևելյան ուղղությամբ և անցնում է Մանսանարես էլ Ռեալ միջնադարյան ավանով և սնուցում է Սանտիլանա ջրամբարը, ինչև Մադրիդի կարևորագույն սնուցող ջրամբարն է[1]: Այնուհետև գետը ուղղություն է վերցնում դեպի հարավ և մտնում է Էլ Պարդո, ինչը Մադրիդի սկիզբն է: Գետի հունը փոխվել է քաղաքի շինությունների հատվածներում: 2009 թվականին նախագծվել է Մադրիդ քաղաքի բնակիչների համար ստեղծել լողափային և այլ զվարճանքի վայրեր գետի ափին: Մանսանարեսը անցնում է քաղաքի արևմտյան հատվածով, հետագայում դառնում է բաժանարար գիծ քաղաքի հին կենտրոնի Կարաբանչել և Ուերա թաղամասերի համար: Այնուհետև գետը անցնում է Ատլետիկո Մադրիդ ֆուտբոլային ակումբի մարզադաշտ Վիսենտե Կալդերոնի մոտով: Գետը դուրս է գալիս քաղաքի հարավային մասից: Այնուհետև գետը ուղղություն է վերցնում դեպի արևելք դեպի Պերալես դել Ռիո գյուղ և թափվում Խարամա գետ, ավարտելով 83 կմ ճանապարհորդությունը:

Պատմական կարևորությունԽմբագրել

Մանսանարես գետը չնայած իր փոքրության մեծ պատմական նշանակություն է ունեցել Մադրիդ քաղաքի համար: Քաղաքը հիմնել են Իսպանիա ներխուժած արաբները և բերբերները գետի հովտում գտնվող միջնաբերդի մոտ իններորդ դարում:

Գետը պատկերվել է 18-րդ և 19-րդ դարի սկզբի նկարիչ Ֆրանցիսկո Գոյայի նկարներում:

Մանսանարեսը ծառայել է որպես պաշտպանական գոտի Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում Մադրիդի պաշարման ժամանակ: Ֆրանսիական կամուրջը բեկումնային կարևորություն է ունեցել իր մարտավարական դիրքի պատճառով: Այստեղ ազգայնական զորքերը բազմիցս հետ են շպրտվել` չկարողանալով մուտք գործել քաղաքի կենտրոն[2]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Guía práctica de La Pedriza.» El País.
  2. ««La comarca de Madrid durante la Prehistoria.»»։ Արխիվացված է օրիգինալից 2008-04-09-ին։ Վերցված է 2016-12-09