Հակոբ Մանուկյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հակոբ Մանուկյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հակոբ Բալաբեկի Մանուկյան (օգոստոսի 16, 1916, Արմավիր, Կուբանի մարզ, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 15, 1981, Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ խորհրդային զինվորական, ավիացիայի մայոր, Խորհրդային Միության հերոս (1946), ԽՄԿԿ անդամ (1943)։
Հակոբ Մանուկյան | |
---|---|
օգոստոսի 16, 1916 - դեկտեմբերի 15, 1981 (65 տարեկան) | |
Ծննդավայր | Արմավիր, Կուբանի մարզ, Ռուսական կայսրություն[1] |
Մահվան վայր | Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Խարկովի քաղաքային երկրորդ գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Զորատեսակ | ռազմա-օդային ուժեր |
Կոչում | մայոր[1] |
Մարտեր/ պատերազմներ | Խասան լճի մարտեր[1] և Հայրենական մեծ պատերազմ[1] |
Կրթություն | Կաչայի օդաչուների բարձրագույն ավիացիոն դպրոց |
Պարգևներ |
Ավարտել է Սևաստոպոլի Մյասնիկյանի անվան օդաչուական դպրոցը (1937 թվականին)։ 1938 թվականին մասնակցել է Խասան լճի շրջանում ճապոնական ուժերի դեմ մղված մարտերին, 1941 թվականի վերջից (որպես էսկադրիլիայի հրամանատար)՝ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Աչքի է ընկել Կովկասի պաշտպանության, Կուբանի, Ուկրաինայի, Ղրիմի, Բելառուսիայի ազատագրման, Բեռլինի գրավման համար մղված մարտերում։ Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացել է էսկադրիլիան (որի 5 անդամներ նույնպես արժանացել են այդ կոչմանը) հմտորեն ղեկավարելու և ցուցաբերած անձնական խիզախության համար։ Պատերազմից հետո ծառայել է ԳԳՀ-ի խորհրդային զորամասերում։ Զորացրվելուց (1949) հետո աշխատանքի է անցել Խարկովում, 1952 թվականից՝ Երևանում։
Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 3, «Հայրենական պատերազմի» I աստիճանի և այլն շքանշաններով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1981. — հատոր 7. — էջ 254.
- ↑ «Մայր Հայաստան կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Մանուկյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 254)։ |