Մանուելա Շվեզիգ

գերմանացի քաղաքական գործիչ

Մանուելա Շվեզիգ (գերմ.՝ Manuela Schwesig, մայիսի 23, 1974(1974-05-23)[2][5][6][…], Օդերի Ֆրանկֆուրտ, Frankfurt (Oder) District, Արևելյան Գերմանիա[2][3]), գերմանացի պետական գործիչ, Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետության ընտանիքի, թոշակառուների, կանանց և երիտասարդության հարցերի նախարար 2013-2017 թվականներին[7][8]։ 2017 թվականի հուլիսի 4-ից՝ Մեքլենբուրգ Առաջավոր Պոմերանիայի դաշնային երկրամասի վարչապետ։

Մանուելա Շվեզիգ
գերմ.՝ Manuela Schwesig[1]
 
Կուսակցություն՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն[2][3]
Կրթություն՝ Մայնցի համալսարան և Fachhochschule für Finanzen Brandenburg? (1995)[2][3]
Գիտական աստիճան՝ փիլիսոփայության դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և պետական ծառայող
Դավանանք լյութերականություն[4]
Ծննդյան օր մայիսի 23, 1974(1974-05-23)[2][5][6][…] (49 տարեկան)
Ծննդավայր Օդերի Ֆրանկֆուրտ, Frankfurt (Oder) District, Արևելյան Գերմանիա[2][3]
Քաղաքացիություն  Գերմանիա[1]
Ի ծնե անուն գերմ.՝ Manuela Frenzel
 
Կայք՝ manuela-schwesig.de

Քաղաքական կենսագրություն խմբագրել

ԳՍԴԿ-ին անդամակցել է 29 տարեկանում, այնուհետև ընտրվել է Շվերինի քաղաքային խորհրդի անդամ (2004-2008)։ Նա դարձել է կուսակցության ղեկավարի տեղակալ և Մեքլենբուրգ Առաջավոր Պոմերանիայի դաշնային երկրամասի հանրային գործերի և առողջապահության նախարար։

2009 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ ընդգրկվել էր Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի Սոցիալ-դեմոկրատական ստվերային կաբինետի կազմում։ 2011 թվականին ԳՍԴԿ-ի անունից բանակցություններ է վարել կանցլեր Անգելա Մերկելի և աշխատանքի և հասարակական գործերի նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ՝ պաշտպանելով գործազուրկների համար սոցիալական պաշտպանության բարձրացումը։

2013 թվականին եղել է սոցիալ-դեմոկրատների գլխավոր բանակցողը ընտանեկան, կանանց և հավասար հնարավորությունների հարցերով աշխատանքային խմբում՝ ՔԴՄ/ՔՍՄ և ԳՍԴԿ մեծ կոալիցիայի ստեղծման ժամանակ։ Մտել Է Անգելա Մերկելի երրորդ կաբինետ՝ 39 տարեկանում դառնալով կառավարության ամենաերիտասարդ նախարարը։

ԳՍԴԿ-ի 2015 թվականի համագումարում ստացել է պատվիրակների ձայների 93 %-ը՝ ամբողջ կուսակցական ղեկավարության լավագույն ցուցանիշը։ Նրան Թոմաս Օպերմանի հետ միասին հանձնարարել են կուսակցության նախընտրական ծրագրի նախապատրաստումը հաջորդ դաշնային ընտրությունների համար։

2019 թվականի հունիսի 3-ին Անդրեա Նալեսի հրաժարականից հետո եվրոպական ընտրություններում ԳՍԴԿ-ի ցածր արդյունքների պատճառով կուսակցությունը գլխավորել է ժամանակավոր կոլեգիալ ղեկավարություն՝ երեք փոխնախագահների կազմով, որոնց թվում Մալու Դրայերի և Տորստեն Շեֆեր-Գյումբելի հետ միասին ընդգրկվել է Մանուել Շվեզիգը[9] (2019 թվականի հոկտեմբերի 8-ին նա հայտարարել է այդ պաշտոնից հրաժարականի մասին՝ կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման պատճառով)[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1029827761 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Manuela Schwesig - Ministerpräsidentin (գերմ.)Staatskanzlei des Landes Mecklenburg-Vorpommern.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 https://www.bundesrat.de/SharedDocs/personen/DE/laender/mv/schwesig-manuela.html
  4. HA SPD-Parteivize Manuela Schwesig lässt sich taufen (գերմ.) — 2010.
  5. 5,0 5,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  6. 6,0 6,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  7. «Schwesig blitzt mit Familienarbeitszeit bei Merkel ab | Inland | Reuters». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 8-ին.
  8. First Aid For The Social Democrats: Rising Star Paves Path to a Family Friendly Germany — SPIEGEL ONLINE
  9. «Schwesig, Dreyer und Schäfer-Gümbel sollen SPD führen» (գերմաներեն). Zeit Online. 2019 թ․ հունիսի 3. Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.
  10. Judith Mischke (2019 թ․ հոկտեմբերի 9). «German Social Democrat leader to resign after breast cancer diagnosis» (անգլերեն). Politico. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուելա Շվեզիգ» հոդվածին։