Մանոլո Խիմենես

իսպանացի ֆուտբոլիստ

Մանուել (Մանոլո) Խիմենես Խիմենես (իսպ.՝ Manuel "Manolo" Jiménez Jiménez, հունվարի 26, 1964(1964-01-26)[1][2], Արաալ, Սևիլյա, Անդալուզիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, պաշտպան, մարզիչ։

Մանոլո Խիմենես
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 26, 1964(1964-01-26)[1][2] (60 տարեկան)
Ծննդավայր Արաալ, Սևիլյա, Անդալուզիա, Իսպանիա
Հասակ 178 սանտիմետր
Դիրք պաշտպան

Խաղային կարիերա

խմբագրել

Մանուել Խիմենեսը «Սևիլյա» ակումբի սան է։ 1984 թվականից հանդես է եկել թիմի հիմնական կազմում՝ խաղալով ձախ պաշտպանի դիրքում։ Նրա խաղը հետաքրքրություն է առաջացրել Իսպանիայի հավաքականի կողմից, որի կազմում նա իր նորամուտը նշել է 1988 թվականին: 1990 թվականին Խիմենեսը Իտալիայում մասնակցել է աշխարհի առաջնությանը։ «Սևիլիայի» կազմում Խիմենեսն անցկացրել է 14 մրցաշրջան՝ խաղալով Իսպանիայի առաջնության 344, Իսպանիայի գավաթի 44 և ՈՒԵՖԱ գավաթի 4 հանդիպումներում: Իսպանիայի հավաքականի կազմում Խիմենեսն անցկացրել է 15 հանդիպում։ «Սևիլիայից» հեռանալուց հետո Խիմենեսը տեղափոխվել է «Ռեալ Խաեն», որտեղ ավարտել է կարիերան 1998 թվականին:

Մարզչական կարիերա

խմբագրել

2007 թվականից մինչև 2010 թվականի մարտը եղել է իսպանական Պրիմերայում հանդես եկող «Սևիլիա» ակումբի գլխավոր մարզիչը:

2010 թվականի հոկտեմբերի 6-ին նշանակվել է հունական ԱԵԿ ակումբի գլխավոր մարզիչ։ Պայմանագիրը կնքվել է երկու տարի ժամկետով[3][4][5]։ Թիմի հետ հաղթել է Հունաստանի գավաթը, որը դարձել է թիմի առաջին գավաթը 9 տարվա ընթացքում[6]։

2012 թվականի հունվարի 1-ին գլխավորել է «Սարագոսա» ակումբը[7]։

2013-2015 թվականներին եղել է «Էր-Ռայանի» գլխավոր մարզիչը:

2017-2018 թվականներին ղեկավարել է ԱԵԿ-ը ։

2018 թվականի մայիսի 26-ին զբաղեցրել է իսպանական «Լաս-Պալմաս» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը[8]։

Ձեռքբերումներ

խմբագրել

Որպես մարզիչ

խմբագրել
  • Տերսերայի հաղթող՝ 2000/01
  • Սեգունդա Բ-ի հաղթող՝ 2004/05, 2006/07
  • Հունաստանի գավաթակիր՝ 2011
  • Քաթարի Առաջին լիգայի հաղթող՝ 2014/15
  • Հունաստանի Սուպերլիգայի հաղթող՝ 2017/18

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://www.fifa.com/fifa-tournaments/players-coaches/people=174641/index.html
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. «Jiménez neuer AEK-Trainer» (գերմաներեն). transfermarkt.de. 2010-10-07. Արխիվացված է օրիգինալից 2012-04-13-ին. Վերցված է 2010-10-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Manolo Jiménez dirigirá al AEK Atenas» (իսպաներեն). Marca.com. 2010-10-07. Արխիվացված է օրիգինալից 2012-04-13-ին. Վերցված է 2010-10-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Ανακοίνωση» (հունարեն). AEK FC. 2010-10-09. Արխիվացված է օրիգինալից 2010-10-12-ին. Վերցված է 2010-10-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Хименес: приехал в Грецию, чтобы выигрывать титулы». Արխիվացված օրիգինալից 2017-02-05-ին. Վերցված է 2012-01-01-ին.
  7. «Главным тренером «Сарагосы» стал Хименес». Արխիվացված օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2012-01-01-ին.
  8. «Маноло Хименес возглавил «Лас-Пальмас»». Արխիվացված օրիգինալից 2018-05-26-ին. Վերցված է 2018-05-26-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել