Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սևիլյա (այլ կիրառումներ)

Սևիլյա պրովինցիա է Անդալուզիա ինքնավար համայնքում, Իսպանիա։ Այն սահմանակցում է Մալագա և Կադիս պրովինցիաներին հարավից, Հուելվա պրովինցիային արևմուտքից, Բախադոս պրովինցիային հյուսիսից և Կորդավա պրովինցիային արևելքից։ Պրովինցիայի մայրաքաղաքն է համանուն Սևիլյա քաղաքը, որը նաև Անդալուսիայի մայրաքաղաքն է[1] :

Սևիլյա
իսպ.՝ Provincia de Sevilla
Դրոշ Զինանշան


ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Կարգավիճակպրովինցիա
Մտնում էԱնդալուզիա
ՎարչկենտրոնՍևիլյա
Խոշորագույն քաղաքՍևիլյա
Ամենաբարձր կետTerril?
ԲԾՄ179 մետր
Բնակչություն (2010)1917097
Տարածք14042
Սահմանակցում էՈւելվա, Կադիս, Մալագա, Կորդովա և Բադախոս
Ժամային գոտիUTC+1
ՆախորդՍևիլիայի Թագավորություն
ISO 3166-2 կոդES-SE
Փոստային ինդեքսներ41
dipusevilla.es

Ընդհանուր տեղեկություններ

խմբագրել

Պրովինցիայի հիմնական մասը տեղակայված է Գվադալկիվիր գետի ձախ ափին[2]։ Արաբների ժամանակաշրջանի նախսկին անդալուսիա պրովինցիան բաժանված էր չորս թագավորությունների՝ Սևիլյա, Կորդովա, Խուեն և Գրանադա[3]։ Սևիլյան ՀՆԱ-ի մակարդակով ամենամեծ պրովինցիան է Անդալուսիայում։ Մալագայի և Կադիսի պրովինցիաները համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղում են[4]։ Սևիլյայի նավահանգիստը կարևորագույն նշանակություն ունի պրովինցիայի տնտեսության մեջ[5]։

Պրովինցիայի տարածքը 14.042 կմ քառակուսի է։ Բնակչությունը՝ 1.914.958 (2010), որի 40%-ը ապրում է մայրաքաղաք Սևիլյայում։ Պրովինցիան ներառում է 105 մունիցիպալիտետ։ Պրովինցիան Հուելվա պրեվինցիայի հետ կիսում է Դոնանա ազգային այգին։ Այստեղ է նաև Սիեռա Նորտե դե Սևիլյա ազգային այգին։ 177.484 հեկտար տարածքով այգին ամենամեծ արգելանոցն է Անդալուսիայում[2]։ Գվադալկիվիր գետը անցնում է Պրովինցիայի արևելքից դեպի արևմուտք։ Պրովինցիայով են անցնում նաև Գուանդինա, Պինտա և Խենիլ գետերը։ Պրովինցիայի հյուսիսային մասը հիմնականում լեռնային է[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Province of Sevilla». Andalucia. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.
  2. 2,0 2,1 «Province of Sevilla». Spain Holiday. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.
  3. The Royal Military Chronicle: Or, British Officers Monthly Register and Mentor. V.1-7, Nov.1810-Apr.1814; New Ser. V.1-6, May 1814-Apr.1817. J. Davis. 1812. էջ 9.
  4. «Anuario Económico La Caixa 2012» [La Caixa Economic Yearbook 2012] (Spanish). es (La Caixa). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Coto-Millán, Pablo; Inglada, Vicente (2007). Essays on Transport Economics. Springer Science & Business Media. էջ 185. ISBN 978-3-7908-1765-2.
  6. Bell, James (1832). A System of Geography, Popular and Scientific: Or A Physical, Political, and Statistical Account of the World and Its Various Divisions. A. Fullarton and Company.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևիլյա (պրովինցիա)» հոդվածին։