Արաալ (իսպ.՝ Arahal), մունիցիպալիտետ Իսպանիայում։ Գտնվում է Սևիլյա պրովինցիայում (Անդալուսիա ինքնավար համայնքում)։ Տարածքը կազմում է 201,9 կմ2։ Բնակչությունը՝ 19 335 մարդ (2010 թվականի տվյալներով)։ Պրովինցիայի վարչական կենտրոնից գտնվում է 45 կմ հեռավորության վրա։

Քաղաք
Արաալ
Arahal
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Մակերես201.9 կմ²
ԲԾՄ117 մ
Պաշտոնական լեզուԻսպաներեն
Բնակչություն19 491 մարդ (2023)[1]
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Փոստային դասիչ41600
Ավտոմոբիլային կոդSE
Պաշտոնական կայքarahal.es
Արաալ (Իսպանիա)##
Արաալ (Իսպանիա)

Պատմություն խմբագրել

Քաղաքը հիմնադրվել է նախքան Հռոմեական կայսրությունը և Հռոմեական իշխանության ժամանակ կոչվել է Կալուկուլա։ 1248 թվականի հուլիսի 22-ին Ֆեռնանդո III-ը գրավեց քաղաքը, որը ռազմավարական նշանակություն ուներ 2 օր անց Մորոն դե Ֆրոնտերա քաղաքի գրավման համար։

Կլիմա խմբագրել

Արաալի կլիման միջերկրածովային է, որին բնորոշ է շոգ և չոր ամառը։ Մյուս կողմից, ձմեռը մեղմ է և խոնավ։

Ամենաբարձր ջերմաստիճանը, որը պաշտոնապես գրանցվել է, եղել է 1995 թվականի հուլիսի 23-ին և կազմել է 49 °C՝ ըստ Անդալուսիայի վիճակագրական ընկերության տվյալների։


  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Արաալ (1995)
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 18,0 24,0 29,5 32,0 36,0 38,0 49,0 42,5 37,0 36,0 29,5 28,0 49,0
միջին առավելագույնը (°C) 15,9 19,6 22,4 25,4 31,1 30,0 36,6 36,5 29,5 29,5 21,8 16,8 26,3
միջին ջերմաստիճանը (°C) 8,0 12,7 13,8 16,7 20,6 23,0 27,8 28,4 22,0 22,1 16,8 13,0 18,7

Ժողովրդագրություն խմբագրել

Արաալի բնակիչների թիվը 2000-2013 թվականներին․

Բնակչության թիվ
2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013
18 501 18 444 18 473 18 568 18 588 18 655 18 861 30 569 19 150 19 248 19 335 19 382 19 513 19 536

Քաղաքական կյանք խմբագրել

Ժամանակահատված Քաղաքապետ Քաղաքական կուսակցություն
1983–1987 Մանուել Բրավո Գարսիա Սոցիալ-աշխատավորական կուսակցություն
1987–1991 Մանուել Բրավո Գարսիա Սոցիալ-աշխատավորական կուսակցություն
1991–1995 Խոսե Ֆ․ Գագո Բոորկես Միացյալ ձախեր
1995–1999 Ֆրանսիսկո Խիմենես Օլիվա Սոցիալ-աշխատավորական կուսակցություն
1999–2003 Տոմաս Գիսադո/Մանուել Բրենես Արաալի անկախ կուսակցություն
2003–2007 Միգել Մանաուտե Ումանես Սոցիալ-աշխատավորական կուսակցություն
2007–2011 Միգել Անխել Մարկես Գոնսալես Միացյալ ձախեր
2011– Միգել Անխել Մարկես Գոնսալես Միացյալ ձախեր

Հուշարձաններ խմբագրել

Արաալում կան մի քանի հուշարձաններ՝

  • Վերա Կրուս
  • Սուրբ Ռոկե
  • Միսերիկորդիայի Սանտո Կրիստո
  • Սանտա Մարիա Մագդալենայի նոր դասականության ոճի տաճարը, որը համարվում է Արաալի ամենահին տաճարը։
  • Սան Անտոնիոյի էրմիտաժ

Հայտնի անձինք խմբագրել

  • Խուան Մունյոս ի Պերալտա (Ֆելիպե II-ի անձնական բժիշկ)
  • Բեատո Խուան դե Պրադո կամ Խուան դել Արաալ (Սան Ռոկեի պահապաններից, ով նահատակվել է՝ չհրաժարվելով իր հավատից)
  • Պեդրո Չամիսո (16-րդ դարի արկածախնդիր)
  • Մանոլո Խիմենես Խիմենես (նախկին ֆուտբոլիստ)
  • Ֆեռնանդո Վեգա (ֆուտբոլիստ)
  • Դենի Տոռես Բաենա (մոտոքրոս, սուպերքրոս և ֆրիսթայլ մոտոցիկլավար)
  • Իսրայել Ռոդրիգես (վոլեյբոլիստ, Իսպանիայի ազգային հավաքականի անդամ)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արաալ» հոդվածին։