Մանկան երկրպագություն (նկար)
«Մանկան երկրպագություն» (իտալ.՝ Adorazione del Bambino), հոլանդական ոսկե դարաշրջանի նկարիչ Ջերարդ Հոնթհորսթի մոտ 1619-1621 թվականներին ստեղծած Քրիստոսի ծնունդը պատկերող կտավ յուղաներկ, որը գտնվում է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի Ուֆֆիցի պատկերասրահում[4]։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ջերարդ վան Հոնթհորսթ[1] |
տարի | 17-րդ դար[2] |
բարձրություն | 95,5 սանտիմետր |
լայնություն | 131 սանտիմետր |
ժանր | հոգևոր արվեստ[3] |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Ուֆֆիցի[1] |
հավաքածու | Ուֆֆիցի |
հիմնական թեմա | Հիսուսի ծնունդը |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
Նկարագրություն
խմբագրել«Մանկան երկրպագություն» կտավում լուսնի լույսով ողողված տեսարանում Մարիամը խանձարուրով փաթաթում է երեխային։ Հովսեփը նայում է նրա թիկունքից, իսկ երկու հրեշտակները ծնկի են իջել օրորոցի մոտ։ Կտավում լուսնի լույսն այնպես է արտացոլված դեմքերին, որ ասես Քրիստոսը լինի լույսի աղբյուրը։ Կտավը հիշեցնում է այս թեմայով ավելի վաղ ստեղծված տարբերակներ, ինչպիսին է 1490 թվականին ստեղծված Գերտգեն տոտ Սինտ Յանսի «Սուրբ ծննդյան գիշերը»։ «Մանուկը որպես լույսի աղբյուր» Հոնթհորսթը հետագայում օգտագործել և զարգացրել է իր կտավներում՝ անդրադառնալով նույն թեմային։ Նրա «Հովիվների երկրպագությունը» կտավն այժմ գտնվում է Վալրաֆ Ռիչարց թանգարանում.
-
«Հովիվների երկրպագությունը», 1622
Սկզբնաղբյուր
խմբագրել«Մանկան երկրպագություն» կտավը Հոնթհորսթի Ուֆֆիցի պատկերասրահում գտնվող հինգ կտավներից մեկն է[5]։ Ենթադրվում է` դրանք բոլորը գնել է Տոսկանայի դուքս Ֆերդինանդո II Մեդիչին, ով նոր էր վերադարձել Հյուսիսային Եվրոպա կատարած ուղևորությունից և միջնորդ էր ուղարկվել տեղեկանալու Հռոմում վաճառվող «6 նկարների» մասին[6]։
Գրականություն
խմբագրել- Gerson 1942/1983, p. 178
- Chiarini 1989, p. 197
- Judson/Ekkart 1999, p. 59-60, cat. no. 20
- Papi 1999, p. 158-159, cat. no. 30 met ill. op p. 99
- Papi 2010, p. 184, cat. no. 34
- G.J. Hoogewerff, ‘Honthorst in Italië. Een naschrift’ Onze Kunst 31 (1917), p. 141-144
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://rkd.nl/en/explore/images/240573
- ↑ https://rkd.nl/nl/explore/images/240573
- ↑ https://rkd.nl/explore/images/240573
- ↑ painting record in the RKD
- ↑ 739 in Florentine museum
- ↑ Florentijnsche Gegevens II by J.A.F. Orbaan in Oud Holland, Vol. 43 (1926), pp. 277-288
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանկան երկրպագություն (նկար)» հոդվածին։ |