Մանժոֆրուա ֆրանսիացի մարշալ Լուի Ժորժ Էրազմ դը Կոնտադի առանձնատունը, որը գտնվում է Ֆրանսիայի Մեյն դը լուա դեպարտամենտում։

Մանժոֆրուա
Château de Montgeoffroy
Առանձնատան արտաքին տեսքը
Տեսակկալվածք
Այլ անվանումՄանժոֆրուա դղյակ
ԵրկիրՖրանսիա
ՏեղագրությունMazé-Milon?
Ճարտարապետական ոճֆրանսիական ճարտարապետություն
Ժառանգության կարգավիճակդասակարգված պատմական հուշարձան[1]
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Պատմություն խմբագրել

1676 թվականին Էրազմ դը Կոնտադը սեփականության իրավունքով ձեռք է բերել այս կալվածքը։ 1772 թվականին Ալսասի նահանգապետ Մարշալ Լուի Ժորժ Էրսմա դե Կոնտադեսը որոշեց վերակառուցել դղյակը որպես առանձնատուն։ Որպես ճարտարապետ նա ընտրում է Ժան Բենոետ-Վինսենթ Բարրիին, ով աշխատում էր տեղական ճարտարապետ Սիմիերի հետ։ Մարշալը Անջուից հեռու էր, աշխատանքով հիմնականում զբաղվում էր իր որդի` լե Մարկիս դը Կոնտադեսը, իր հարս` Ջուլի Կոնտադես դե Մարանցին, նրա դուստր` Հելեն Հերարդին և Էռասմա դե Կոնտադեսի կինը` Մարի-Մարջերիտին Մագոն դե Լա Լանդենը։ Վերանորոգման աշխատանքները տևեց երեք տարի։ Հին դղյակը այրվել էր, սակայն Բարրին գնահատում է դղյակի ձևը և պահում երկու աշտարակները, ինչպես նաև մատուռը, որը թվագրված է 1543 թվականին։ Շենքը հրաշքով փրկվում է Ֆրանսիական հեղափոխությանից և Վանդեական պատերազմներից՝ պահպանելով իր ընդհանուր տեսքը, հարակից գյուղատնտեսական կառույցները, մատուռը և այգին։ Այն նաև պահպանեց իր արխիվները և կահավորանքը, որը ուսումնասիրվել է Պիեր Վերլեթի կողմից։

Ճարտարապետություն խմբագրել

Առանձնատունն ունի վեց հյուրասենյակ և քսան սենյակ, հսկայական այգի, որի ճակատն ուղղված է դեպի արևելք։ Եվս երկու սրահներ գտնվում են բակում և այգում։ Հյուրասենյակը օվալաձև է։ Մեծ աստիճանները տեղադրված են սենյակի երկու անկյուններում։ Մարշալի աշխատանքային սենյակը կառուցվել է առանձնատան հարավային կողմում։ Առանձնատան պատերը զարդարված են գեղեցիկ աղջիկների դիմանկարներով։ 1984 թվականի հոկտեմբերի ութին առանձնատունն իր ողջ հմայքով, այգիններով և մատուռով դասվել է որպես պատմական հուշահամալիր։ 1966 թվականին Մարսել Բլուվալի «Սեր և հնարավորություն» ֆիլմը նկարահանվել է Մանժոֆրուա առանձնատանը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. base Mérimée (ֆր.)ministère de la Culture, 1978.
  2. Marivaux (1993). Gallimard (ed.). Théâtre complet. Vol. 1. {{cite book}}: Unknown parameter |lien auteur= ignored (օգնություն), P.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանժոֆրուա» հոդվածին։