Վանդեական պատերազմներ

Վանդեական պատերազմ (ֆր.՝ Guerre de Vendée), ռոյալիստական հակահեղափոխություն Ֆրանսիայի Վանդե շրջանում՝ Ֆրանսիական հեղափոխության ժամանակաշրջանում։ Կոչվել են Վանդեա դեպարտամենտի՝ ապստամբության գլխավոր կենտրոնի, անունով։ Վանդեական պատերազմներն առավել թափով ծավալվեցին 1793 թվականին, երբ ազնվականության և հոգևորականության հետ ապստամբությանը մասնակցեց գյուղացիության նշանակալի մասը։

Վանդեական պատերազմներ
GuerreVendée 1.jpg
'
Թվական դեկտեմբեր 1793
Վայր Վանդեա Դյու-Սևրի հյուսիս, Մեն և Լուարի հարավային մաս
Հակառակորդներ
Հրամանատարներ

Ապստամբության առիթ է ծառայել Կոնվենտի՝ 1793 թվականի փետրվարի 24 թվականի դեկրետը՝ 300 հազար մարդ բանակ զորակոչելու մասին։ Մարտի սկզբին խռովություն բռնկվեց հրետանում, Անժուում, Պուատուում, ապա տարածվեց տնտեսական առավել հետամնաց համարվող շրջաններում։ 1793 թվականի մայիս-հունիսին ապստամբներ գրավեցին Տուար, Ֆոնտենե, Անժե, Սոմյուր քաղաքները։ 1793 թվականի հոկտեմբեր—դեկտեմբերին հանրապետական զորքերը նրանց ջախջախեցին Շոլեի Լը Մանի և Սավնի մարտերում։ Ապստամբների առանձին ջոկատներ շարունակեցին գործել ինչպես Վանդեայում, այնպես էլ Բբետանում ու Մանում։ 1795 թվականի ամռանը Բրետանում ափ իջավ վտարանդի ռոյալիստների մի ջոկատ, որի ելույթը ճնշեց գեներալ Գոշը։ Ռոյալիստական շարժումն աշխուժացնելու փորձեր կատարվեցին 1799, 1815, 1832 թվականներին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 270 CC-BY-SA-icon-80x15.png