Մանգասար Մանգասարյան

Մանգասար Մկրտիչի Մանգասարյան (անգլ.՝ Mangasarian Mangasar Magurditch, դեկտեմբերի 29, 1859(1859-12-29), Թուրքիա - հունիսի 26, 1943(1943-06-26) կամ հունիսի 28, 1943(1943-06-28)[1], Piedmont, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայազգի ամերիկացի ռացիոնալիստ և աշխարհիկ գրող, բանասեր և փիլիսոփա[2]։

Մանգասար Մանգասարյան
M. M. Mangasarian.png
Ծնվել էդեկտեմբերի 29, 1859(1859-12-29)
ԾննդավայրԹուրքիա
Վախճանվել էհունիսի 26, 1943(1943-06-26) (83 տարեկան) կամ հունիսի 28, 1943(1943-06-28)[1] (83 տարեկան)
Վախճանի վայրPiedmont, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մասնագիտությունգրող
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՓրինսթոնի համալսարան
Գրական ուղղություններաթեիզմ
ԶավակներՖլորա Զաբել
Commons-logo.svg M. M. Mangasarian Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Մանգասար Մանգասրյանը ծնվել է Օսմանյան կայսրության Մաշգերում (այժմ՝ Թուրքիայում)։ Սովորել է Կոստանդնուպոլսի Ռոբերթ քոլեջում և 1878 թվականին ձեռնադրվել է Մարսովանում որպես քահանա։

Մոտ 1881 թվականին մեկնել է ԱՄՆ, ընդունվել է Փրինսթոնի համալսարան, ուսանել աստվածաբանություն[2]։ 1882-1885 թվականներին Մանգասար Մանգասարյանը Ֆիլադելֆիայի Պրեսբիտերական եկեղեցում հոգևոր հովիվ (պաստոր) է եղել. Նա հրաժարական տալով՝ դարձել է անկախ քարոզիչ և «անկախ կրոնի» դասախոս Նյու Յորքում։ 1892 թվականին նա դարձել է Չիկագոյի Էթիկական մշակույթի միության ղեկավար, որը հիմնադրել էր Ֆելիքս Ադլերը։ 1900 թվականին նա կազմակերպել է Չիկագոյի Անկախ Կրոնական Միություն՝ իրատեսական խումբ, որի հովիվը մնացել է մինչև 1925 թվականը։ Նա թոշակի է անցել Պիեմոնտում (Կալիֆորնիա), որտեղ ապրել է մինչև իր կյանքի վերջը[3]։

Մանգասարյանը գրել է մի շարք գրքեր, որոնք թարգմանվել են ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն և այլ օտար լեզուներով։ Նար հիմնականում կենտրոնացել է կրոնական քննադատության ու կրոնի փիլիսոփայության վրա։

Մանգասարյանն իրեն համարել է ռացիոնալիստ կամ աշխարհիկ մարդ, ոչ թե աթեիստ, քանի որ նա աթեիզմը դասում էր չստուգելի հավատամքների շարքում[4]։

Գրական գործունեությունԽմբագրել

Մանգասար Մանգասարյանն աշխատակցել է ամերիկյան մամուլին։ 1890-ականներին առանձին գրքերով հրատարակել է «Ավետարանը քողազերծված», «ճշմարտությունը Հիսուսի մասին», «Վոլտեր», «Հրեան և քրիստոնյան», «Շեքսպիրի հայացքով», «Կին և ոճիր», «Ինչի եմ հավատում» և այլ աշխատություններ։ Նրա ամենահայտնի՝ «Ճշմարտությունը Հիսուսի մասին. Նա առասպել է» (1909) և «Ավետարանը քողազերծված» (1911) գրքերը վերաբերում են պատմական Հիսուսի գոյության դեմ ապացույցներին։ Նա նաև գրել է հարյուրավոր էսսեներ և դասախոսություններ ժամանակի հարցերի վերաբերյալ։ Նրա գրքերն ու էսսեները թարգմանվել են ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն և այլ օտար լեզուներով։ Նրա գրելու ընդհանուր թեման կրոնական քննադատությունն ու կրոնի փիլիսոփայությունն էր։

ՄատենագրությունԽմբագրել

  • 1885 - «Ձայնը արևելքից»[5]
  • 1902 - «Մի նոր Վարդապետություն»[6]
  • 1903 - «Քրիստոնեական գիտություն, կատակերգություն չորս գործողությամբ»[7]
  • 1905 - «Բարոյականություն առանց Աստծո. ներառյալ Խիստ Վերապատվելի եպիսկոպոս Անդերսոնին ուղղված նամակ»[8]
  • 1908 - «Մանգասարյան-Կրեպսի բանավեճը «Արդյո՞ք Հիսուսը երբևէ ապրել է» հարցի շուրջ»[9]
  • 1909 - «Իմ մտքի պատմությունը կամ ինչպես ես դարձա ռացիոնալիստ»[10]
  • 1909 - «Ճշմարտությունը Հիսուսի մասին, արդյոք նա առասպել է»[11]
  • 1910 - «Ինչպես հորինվեց Աստվածաշունչը»[12]
  • 1910 - «Արժե՞ արդյոք կյանքն ապրել առանց անմահանալու»[13]
  • 1911 - «Ավետարանը քողազերծված»[14]
  • 1913 - «Ճիզվիտները և նրանց բարոյականությունը, (Ռացիոնալիստը)»[15]
  • 1913 - «Սուրբ-կախարդ Ժաննա դ Արկի պատմությունը»[16]
  • 1919 - «Իռլանդական հարցը. Անկախ կրոնական հասարակությանը տրված դասախոսության հաշվետվություն»[17]
  • 1922 - «Ի՞նչ է քրիստոնեական գիտությունը»[18]
  • 1926 - «Անուշադրության մատված Գիրքը կամ Բացահայտված Աստվածաշունչը»[19]

ՎերահրապարակումներԽմբագրել

  • «Ճշմարտությունը Հիսուսի մասին, արդյոք նա առասպել է»[20]
  • «Ինչպես հորինվեց Աստվածաշունչը. Դասախոսություն»[21]
  • «Արժե՞ արդյոք կյանքն ապրել առանց անմահության»[22]
  • «Բարոյականություն Առանց Աստծո. Ներառյալ Նամակ ուղղված Խիստ Վերապատվելի Եպիսկոպոս Անդերսոնին»[23]
  • «Հռոմի օրենքն Իռլանդիայում. Դասախոսություն Անկախ կրոնական հասարակության առջև»[24]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. 2,0 2,1 studio 5165m։ «Anunner.com - ՄԱՆԳԱՍԱՐ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ»։ www.anunner.com (ամհարերեն)։ Վերցված է 2022-08-09 
  3. «Mangasar Magurditch Mangasarian»։ American Atheists։ Արխիվացված է օրիգինալից 1999-10-09-ին։ Վերցված է 2007-12-01 
  4. Mangasarian M. M. (1909)։ The story of my mind; or, How I became a rationalist։ Chicago: Independent Religious Society 
  5. A Voice from the Orient (J. G. Ditman, 1885)
  6. A New Catechism (Chicago: Independent Religious Society, 1902)
  7. Christian Science, a Comedy in Four Acts (Chicago: Independent Religious Society, 1903)
  8. Morality Without God: Including Letter to Right Rev. Bishop Anderson (Chicago: Independent Religious Society, 1905)
  9. The Mangasarian-Crapsey Debate on The Question: "Did Jesus Ever Live?" (Chicago: Independent Religious Society, 1908)
  10. The Story of My Mind; or, How I Became a Rationalist (Chicago: Independent Religious Society, 1909)
  11. The Truth About Jesus, Is He a Myth? (Chicago: Independent Religious Society, 1909)
  12. How the Bible was Invented (Chicago: Independent Religious Society, 1910)
  13. Is Life Worth Living Without Immortality? (Chicago: Independent Religious Society, 1910)
  14. The Bible Unveiled (Chicago: Independent Religious Society, 1911)
  15. The Jesuits and Their Morals, (The Rationalist) (Unknown publisher, 1913)
  16. The Story of Joan of Arc the Witch-Saint (Chicago: Independent Religious Society, 1913)
  17. The Irish Question: Report of a Lecture Delivered Before the Independent Religious Society (Chicago: Independent Religious Society, 1919)
  18. What is Christian Science? (London: Watts & Co, 1922)
  19. The Neglected Book or The Bible Unveiled (New York: Truth Seeker Company, 1926)
  20. Mangasarian Mangasar Magurditch (2006)։ The Truth About Jesus, Is He a Myth?։ Charleston, South Carolina: BiblioBazaar։ ISBN 1-4264-1499-4 
  21. Mangasarian Mangasar Magurditch (2008)։ How The Bible Was Invented: A Lecture։ Whitefish, Montana: Kessinger Publishing։ ISBN 978-0-548-90823-5 
  22. Mangasarian Mangasar Magurditch (2008)։ Is Life Worth Living Without Immortality?։ Whitefish, Montana: Kessinger Publishing։ ISBN 978-0-548-85500-3 
  23. Mangasarian Mangasar Magurditch (2008)։ Morality Without God: Including Letter To Right Reverend Bishop Anderson։ Whitefish, Montana: Kessinger Publishing։ ISBN 978-0-548-84313-0 
  24. Mangasarian Mangasar Magurditch (2008)։ Rome Rule In Ireland: A Lecture Delivered Before The Independent Religious Society, Orchestra Hall, Chicago (1909) [Հռոմի օրենք Իռլանդիայում. Դասախոսություն Անկախ կրոնական հասարակության առջև]։ Whitefish, Montana: Kessinger Publishing։ ISBN 978-0-548-88281-8  նվագախմբի դահլիճում, Չիկագո

Արտաքին հղումներԽմբագրել