Աշխարհիկ հոգևորություն, առանց կրոնի հիմունքների քարոզման հոգևոր փիլիսոփայության ուղղություն։ Աշխարհիկ հոգևորություն ընդգծում է անհատի զարգացումն, այլ ոչ թե նրա հարաբերությունը աստվածության հետ։ Աշխարհիկ հոգևորությունը կազմված է առաջին հերթին՝ կրոնական ենթատեքստից դուրս կյանքի իմաստի որոնման հիմնախնդրից, և երկրորդ հերթին՝ անհատի հարաբերությունը անմիջապես իր, այլոց և բնության նկատմամբ, ինչպես նաև այն ամենի, որի ըմբռնումը ամբողջականության կբերի[1]։ Հաճախակի նշվում է, որ աշխարհիկ հոգևորության նպատակն է մարդու համար ապրել երջանիկ և/կամ օգնել այլոց[2]։

Ամերիկացի փիլիսոփա Ռոբերտ Ս. Սոլոմոնի խոսքերով, հոգևորությունը համընկնում է կրոնի հետ և այն անհամատեղելի է գիտության կամ գիտական աշխարհայացքի հետ։ Նատուրալիզացված հոգևորությունը առանց «անդրշիրիմյանի» անհրաժեշտության հոգևորականությունն է[3]։ Հոգևորությունը փիլիսոփայության նպատակներից մեկն է, միգուցե նաև՝ վերջնական նպատակը։ Հարավային Աֆրիկայի համալսարանի աստվածաբանության և կրոնի հետազոտության ինստիտուտի տնօրեն Քորնուել Վ Դու Թուան (անգլ.՝ Cornel W Du Toit) կարծում է, որ աշխարհիկ հոգևորությունը առանձնահատուկ է այն բանով, որ շատ լավ համապատասխանում է աշխարհի վերաբերյալ ժամանակակից պատկերացնումներին, և այդ իսկ պատճառով համատեղելի է նույնիսկ բազմաթիվ հավատքների և ապրելակերպերի հետ, "անկածանքի" համատեղ փորձի միջոցով ստեղծելով հասարակություն[4]։ Հոլանդացի մարդաբան Պետեր Վան դեր Վեերը պնդում է, որ աշխարհիկ հոգևորության կարևոր հատկանիշերից է համակեցության, համերաշխության ստեղծումն ունիվերսալ ճշմարտության հիման վրա։ Այդ «ունիվերսալ ճշմարտությունը»կարող է ամփոփվել աշխարհիկ կամ ոչ կրոնական աշխարհայացքի միջոցով, առանց «գերագույն ուժի» կամ «գերբնական ուժերի» կոնցեպտի անհրաժեշտության։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Elkins, D. N.; Hedstrom, L. J.; Hughes, L. L.; Leaf, J. A.; Saunders, C. (1988). «Toward a humanistic-phenomenological spirituality». Journal of Humanistic Psychology. 28 (4): 10. doi:10.1177/0022167888284002. {{cite journal}}: Invalid |name-list-style=y (օգնություն)
  2. Tony Wilkinson (2007). The Lost Art of Being Happy: Spirituality for Sceptics. Findhorn Press. ISBN 1-84409-116-3.
  3. Robert C. Solomon (2003). Spirituality for the Skeptic: The Thoughtful Love of life. Oxford Scholarship Online. ISBN 9780195134674.
  4. Veer, Peter van der (2011 թ․ մարտի 1). «Spirit». Material Religion. 7 (1): 124–130. doi:10.2752/175183411X12968355482330. ISSN 1743-2200.

Գրականություն խմբագրել