Ֆլորա Զաբել Հիչքոք՝ ծնունդով Զաբել Մանգասարյան (ապրիլի 1, 1880(1880-04-01), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 7, 1968(1968-10-07), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ)[1], հայազգի ամերիկացի XX դարի սկզբի Բրոդվեյի հայ աստղ[2], համր կինոյի առաջին դերակատարներից։

Ֆլորա Զաբել
Ծնվել էապրիլի 1, 1880(1880-04-01)
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 7, 1968(1968-10-07) (88 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ Մանգասար Մանգասարյան
Ամուսին(ներ)Ռայմոնդ Հիչքոք

Կենսագրություն խմբագրել

Ֆլորա Զաբել Մանգասարյան-Հիչքոքը ծնվել է 1880 թվականին Կոստանդնուպոլսում, գրող, աստվածաբան և փիլիսոփա Մանգասար Մանգասարյանի ընտանիքում։ Հայերի դեմ սկսված հետապնդումների պատճառով Մանգասարյանները 1881 թվականին Կոստանդնուպոլսից տեղափոխվում են ԱՄՆ և հաստատվում Չիկագոյում[3]։

Զաբելի երազանքն էր դառնալ դերասանուհի, և 20 տարեկանում նա մեկնում է Նյու Յորք։ Բրոդվեյում դեբյուտել է 1900 թվականին «San Toy» ներկայացումում Փոփիի (անգլ.՝ Poppy) դերով[4]։

1905 թվականին Ֆլորա Զաբել բեմական անունով կատակերգական ժանրի արդեն ճանաչված բրոդվեյան դերասանուհին ամուսնանում է հանրահայտ ամերիկյան դերասան, Բրոդվեյի թատրոնների աստղ Ռայմոնդ Հիչքոքի հետ։ Ամուսնական զույգը ոչ միայն հաջողությամբ խաղում էր միասին թատրոնում, այլև համատեղ բեմադրություններ էր իրականացնում։ Ֆլորա Զաբել Մանգասարյան-Հիչքոքը նաև առաջին կին աստղերից մեկը դարձավ ամերիկյան համր կինոյում՝ խաղալով մի քանի կատակերգական ֆիլմերում։

1929 թվականից՝ ամուսնու մահից հետո[5], նա սկսում է հազվադեպ երևալ բեմում և նկարահանվել կինոյում։ Սկսել է զբաղվել հագուստի դիզայնով, դարձել է Jacques Bodart Inc. ընկերության համագործակիցն ու դիզայները[4]։ Ֆլորա Զաբելը մահացել է 1968 թվականին՝ 88 տարեկան հասակում[6]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆլորա Զաբելի առավել հայտնի ֆիլմերից են՝

  • Օղակապոչ ռնգեղջյուրը (The Ringtailed Rhinoceros, 1915),
  • Կարմիր այրին (The Red Widow, 1916)
  • Սկանդալը գյուղում (A Village Scandal, 1915)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The Green Book Magazine Volume 9: "I Want to be Understood" by Flora Zabelle p.99
  2. «Flora Zabelle, Active on Broadway in the following productions: (1900- 1931)». Imdb.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
  3. «ACTORS AND ACTRESSES WHO ARE ENLIVENING NEW-YORKERS' SUMMER NIGHTS» (PDF). New York Tribune. 1902 թ․ հունիսի 29.
  4. 4,0 4,1 «Flora Zabelle, Biography». imdb.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
  5. «Raymond Hitchcock Dies In California. Musical Comedy Star, Long III, Collapses at His Wife's Side in Automobile. On Stage Nearly 40 Years. 'The Yankee Consul' and "Hitchy Koo" Outstanding Successes in Long List of Plays». New York Times. 1929 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 24-ին. «Raymond Hitchcock, musical comedy star, died suddenly last night of heart disease at his wife's side as they were entering the driveway of their Beverly Hills home after a short automobile ride. His age was 64.»
  6. «Flora Zabelle Hitchcock, Ex-Actress and Designer». New York Times. 1968 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 24-ին. «Flora Zabelle Hitchcock, actress and widow of Raymond Hitchcock, the actor, died yesterday in Presbyterian Hospital. She was 88 years old and lived at 303 ...»
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլորա Զաբել» հոդվածին։