Մայքլ Ֆելոն (անգլ.՝ Sir Michael Fallon, մայիսի 14, 1952(1952-05-14)[1], Փերթ, Պերտշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), Դևիդ Քեմերոնի առաջին և երկրորդ կաբինետներում (2014-2016), ինչպես նաև Թերեզա Մեյի առաջին և երկրորդ կաբինետներում (2016-2017) պաշտպանության նախարար։

Մայքլ Ֆելոն
 
Կուսակցություն՝ Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն
Կրթություն՝ Սենթ Էնդրյու համալսարան, Epsom College? և Craigflower Preparatory School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մայիսի 14, 1952(1952-05-14)[1] (71 տարեկան)
Ծննդավայր Փերթ, Պերտշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն  Միացյալ Թագավորություն
 
Կայք՝ michaelfallon.org.uk
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

1974 թվականին Մայքլ Ֆելոնն ավարտել է Սենթ Էնդրյուսի համալսարանը (Շոտլանդիա)[3]։

1974-1975 թվականներին աշխատել է Եվրոպական կրթական հետազոտական կենտրոնում (European Educational Research Trust), 1975-1979 թվականներին՝ Պահպանողական կուսակցության հետազոտական դեպարտամենտում (Conservative Research Department), միաժամանակ 1977-1978 թվականներին եղել է Լորդերի պալատում ապագայի հարցերով կոմիտեի (Committee on Future of the House of Lords) քարտուղարը։ 1979-1981 թվականներին եղել Է European Consultants Ltd-ի կառավարիչ տնօրեն, 1979-1983 թվականներին՝ բարոնուհի Էլլեսի օգնականը։

1983 թվականին առաջին անգամ Դարլինգտոնի ընտրատարածքում Պահպանողական կուսակցությունից ընտրվել է Համայնքների պալատ, սակայն 1992 թվականի ընտրություններում զիջել է լեյբորիստ Ալան Միլբերնին։ 1988 թվականին կառավարությունում զբաղեցրել Է Մարգարետ Թետչերի խորհրդարանական կազմակերպչի օգնականի պաշտոնը, իսկ 1990 թվականին եղել է ֆինանսների նախարարության լորդ-կոմիսարը (Lord Commissioner of HM Treasury): 1997 թվականից ընտրվել է Սևենոաքս շրջանում։ 1997 թվականին եղել է առևտրի և արդյունաբերության ստվերային նախարար, 1997-1998 թվականներին՝ ֆինանսների ստվերային նախարար[4][5]։

2009 թվականի մայիսին The Daily Telegraph թերթը Ֆելոնին մեղադրել է այն բանում, որ նա խորհրդարանական ծախսերը փոխհատուցելու համար գումարի մեջ ներառել է իր հիփոթեքի գծով վճարումների ամբողջ գումարը, չնայած ուներ միայն տոկոսների փոխհատուցման իրավունք և այդպիսով ապօրինաբար բյուջեից 8300 ֆունտ ստեռլինգի չափով փոխհատուցում է ստացել[6]։

2010 թվականի սեպտեմբերին Ֆելոնը դարձել է Պահպանողական կուսակցության նախագահի տեղակալ[7], 2012 թվականի սեպտեմբերի 4-ին նշանակվել է Քեմերոնի առաջին կաբինետում՝ ձեռնարկատիրության կրտսեր նախարար[8], 2013 թվականի մարտի 28-ին՝ Էներգետիկայի կրտսեր նախարար[9], իսկ 2014 թվականի հունվարի 16-ին նշանակվել է Պորտսմուտի գործերի նախարար, որի հիմնական խնդիրը քաղաքին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելն է նավաշինարարական գործարանի փակման հետևանքով առաջացած խնդիրների հաղթահարման հարցում[10]։

2014 թվականի հուլիսի 15-ին տեղափոխվել է պաշտպանության նախարարի պաշտոնի[11]։

2015 թվականի ընտրություններում հաղթել է ձայների 56,9 տոկոսի արդյունքով՝ առաջ անցնելով ուժեղագույն մրցակցից անկախության կուսակցության ներկայացուցիչ Սթիվ Լինդսեյից, որը ստացել է ընտրողների 17,9% աջակցությունը։ Մյուս կողմից, նախորդ ընտրությունների համեմատ Ֆելոնը բարելավել է իր արդյունքը 0,1%-ով, իսկ Միացյալ Թագավորության անկախության կուսակցությունը՝ 14%-ով[12]։

Քեմերոնի երկրորդ կաբինետում, որը ձևավորվել է 2015 թվականի մայիսի 7-ի ընտրությունների արդյունքում, Ֆելոնը պահպանել է պաշտպանության նախարարի պաշտոնը[13]։

2016 թվականի հուլիսի 13-ին Դևիդ Քեմերոնը պաշտոնաթող է եղել վարչապետի պաշտոնից՝ Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ հանրաքվեի արդյունքների կապակցությամբ, որտեղ բրիտանացիները քվեարկել են ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու օգտին։ Քեմերոնի իրավահաջորդը դարձել Է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը, նրա աշխատասենյակում պահպանել է պաշտպանության նախարարի պաշտոնը։

2017 թվականի հունիսի 9-ին Ֆելոնը կրկին պաշտպանության նախարարի պորտֆել է ստացել Մեյի երկրորդ կաբինետի ձևավորման ժամանակ։

2017 թվականի նոյեմբերի 1-ին հրաժարական է տվել կառավարության պաշտոնից խորհրդարանի անդամների կողմից սեռական ոտնձգությունների դեպքերի դեմ արշավի ամենաթեժ պահին՝ ճանաչելով լրագրող Ջուլիա Հարթլի Բրյուերի նկատմամբ ոչ պատշաճ վարքագծի փաստը[14]։

Համոզմունքներ խմբագրել

BBC-ին տված հարցազրույցում, մեկնաբանելով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի Ջեյմս Մեթիսին պաշտպանության նախարար նշանակելու մտադրությունը, Ֆելոնը հայտարարել է. «Ռուսաստանը մեզ համար ռազմավարական մրցակից է Արևմուտքում, և մենք պետք է դա հասկանանք», սակայն նշել է, որ Ռուսաստանի շահերի հետ պետք է հաշվի նստել[15]։

Անձնական կյանք խմբագրել

1986 թվականի սեպտեմբերի 27-ին Մայքլ Ֆելոնն ամուսնացել է Վենդի Էլիզաբեթ Փեյնի հետ (Wendy Elisabeth Payne), նրանք ունեն երկու երեխա[16]։

Մրցանակներ խմբագրել

Օրդեն Բանի շքանշան ասպետ-կոմանդորի աստիճան «սըր» տիտղոսով (2016 թվականի օգոստոսի 4)՝ «քաղաքական և պետական ծառայությունների համար»[17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. The London Gazette 61678 (բրիտ․ անգլ.) — 2016. — Iss. 61678. — P. RH3. — ISBN 978-0-11-686678-3
  3. David Torrance Whatever Happened to Tory Scotland?. — Edinburgh University Press, 2012.
  4. «Rt Hon Michael Fallon MP» (անգլերեն). UK Parliament. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  5. Vicki Henderson (2015 թ․ փետրվարի 26). «Darlington is 'easily winnable' for the Tories in the General Election says town's former MP» (անգլերեն). The Northern Echo. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  6. Jon Swaine (2009 թ․ մայիսի 21). «MPs' expenses: Michael Fallon claimed £8,300 too much in mortgage expenses» (անգլերեն). The Telegraph. Վերցված է 2016 թ․ մարտի 14-ին.
  7. Robert Winnett (2010 թ․ սեպտեմբերի 22). «Michael Fallon named Conservative Party deputy chairman» (անգլերեն). The Telegraph. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  8. Holly Watt (2012 թ․ սեպտեմբերի 5). «Michael Fallon becomes business minister» (անգլերեն). The Telegraph. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  9. Barry Gardiner (2013 թ․ մարտի 28). «What Michael Fallon can do to prove his green credentials» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  10. «Minister for Portsmouth to be Michael Fallon» (անգլերեն). BBC News. 2014 թ․ հունվարի 14. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  11. «Michael Fallon replaced as Portsmouth minister in reshuffle» (անգլերեն). BBC News. 2014 թ․ հուլիսի 15. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  12. «Sevenoaks». Election 2015 (անգլերեն). BBC News. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  13. «Cabinet reshuffle: Amber Rudd and Sajid Javid promoted» (անգլերեն). BBC News. 2015 թ․ մայիսի 11. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
  14. Heather Stewart and Rowena Mason (2017 թ․ նոյեմբերի 1). «Michael Fallon quits as defence secretary, saying his behaviour has 'fallen short'» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
  15. Анна Федякина (2016 թ․ դեկտեմբերի 11). «Министр обороны Британии назвал РФ "стратегическим соперником Запада"». Российская газета. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 11-ին.
  16. «Michael Fallon». Vote 2001 (անգլերեն). BBC News. Վերցված է 2016 թ․ մարտի 14-ին.
  17. «Supplement 61678, page RH3». The London Gazette. 16 августа 2016. Վերցված է 2 ноября 2017-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Ֆելոն» հոդվածին։