Մայքլ Գորդոն Քլիֆորդ (անգլ.՝ Michael Gordon Clifford, նոյեմբերի 20, 1995(1995-11-20)), ավստրալիացի երգիչ-երգահան և երաժիշտ, առավել հայտնի է որպես ավստրալիական 5 Seconds of Summer փոփ ռոք խմբի անդամ։ Սկսած 2014 թվականից, 5 Seconds of Summer-ը վաճառել է ալբոմների ավելի քան 10 միլիոն օրինակ, համերգների 2 միլիոնից ավելի տոմսեր և խմբի երգերի սթրիմինգը կազմում է 7 միլիարդ, ինչը նրանց դարձնում է ավստրալայի պատմության մեջ ամենահաջողակ արտիստներից մեկը[1][2][3][4]։

Մայքլ Քլիֆորդ
Ծնվել էնոյեմբերի 20, 1995(1995-11-20) (28 տարեկան)
Երկիր Ավստրալիա
Մասնագիտություներգիչ և կիթառահար
Գործիքներվոկալ և կիթառ
Անդամակցություն5 Seconds of Summer
 Michael Clifford (musician) Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Ծնվել է 1995 թվականի նոյեմբերի 20-ին և մեծացել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Սիդնեյ քաղաքում[5]։  Նա Կարեն և Դարիլ Քլիֆորդների միակ երեխան է, որոնք Սիդնեյից դուրս գտնվող համակարգչային բիզնեսի սեփականատերեր էին[6]։ Քլիֆորդը սովորել է Նորուեսթի տարրական դպրոցում, որտեղ 3-րդ դասարանում ընկերացել է խմբի ապագա գործընկեր Քալում Հուդի հետ[7]։ Ավագ դպրոցում սովորելու համար նա սկսել է հաճախել Նորուեսթի Քրիստոնեական Քոլեջը, որտեղ 7-րդ դասարանում ծանոթացել է խմբի ևս մեկ ապագա գործընկերոջ՝ Լյուկ Հեմինգսի հետ։ Հետագայում նա պատմել է, որ մինչ ընկերանալն ու խումբ ձևավորելը «ամբողջ մեկ տարի ատել» է նրան[8]։ Քլիֆորդը 9-րդ դասարանում ընդհանուր ընկերների միջոցով ծանոթացել և ընկերացել է Էշթոն Իրվինի հետ։ «People» ամսագրին տված հարցազրույցում խոստովանել է, որ նա «շատ ժամանակ է անցկացրել դպրոցից դուրս» և դասերին չհաճախելու պատճառով ի վերջո լքում է դպրոցը 10-րդ դասարանում[9][10]։

Քլիֆորդը առաջին անգամ կիթառ նվագել սկսել է սովորել «Guitar Hero» խաղից, երբ ութ տարեկան էր[5]։ Հետագայում նա մասնակցել է վոկալի և դաշնամուրի դասերի, սակայն դադարել է հաճախել, քանի որ «ատել է» դրանք։ 11 տարեկանում ծնողները նրան ակուստիկ կիթառ են գնում և Քլիֆորդը սկսում է կիթառի դասերի հաճախել[5]։ Ավագ դպրոցում Քլիֆորդը միացել է դպրոցական քրիստոնեական խմբին՝ կիթառ նվագելու համար[11]։

Կարիերա խմբագրել

2011 թվականին Քլիֆորդը, Հուդը և Հեմինգսը սկսում են քավերներ տեղադրել Հեմինգսի ՅուԹյուբյան ալիքում։ Հետագայում տրիոն համալրում է ընդհանուր ընկեր Էշթոն Իրվինը, կազմավորելով խմբի ներկա կազմը[12]։ Ամիսներ շարունակ երգերի քավերներ հրապարակելով, խումբը սկսում է գրավել ձայնագրման լեյբլների ուշադրությունը, ի վերջո պայմանագիր կնքելով Sony/ATV Music Publishing լեյբլի հետ[13]։ Այդ ժամանակից ի վեր Քլիֆորդը խմբի հետ թողարկել է չորս ստուդիական ալբոմներ՝ «5 Seconds of Summer» (2014), «Sounds Good Feels Good» (2015), «Youngblood» (2018) և «Calm» (2020)[14]։

2019 թվականի հունվարին «NAMM Show»-ի համար Քլիֆորդը համագործակցում է «Gibson» ընկերության հետ և թողարկում է «Michael Clifford Signature Melody Maker» կիթառը։ Կիթառը վաճառքի համար թողարկվել է 2019 թվականի մայիսին և Քլիֆորդը հղում է, որ կիթառի ստեղծման գլխավոր ոգեշնչումն իր առաջին՝ Ջոան Ջետի «Melody Maker» կիթառն է[15]։ Նա նշել է, որ «Michael Clifford Signature Melody Maker»-ի նպատակը «Ջոան Ջետի Melody Maker-ին հարգանքի տուրք մատուցելն է» և որ նա հուսով է, որ կիթառը «կոգեշնչի» ինչ-որ մեկին այնպես, ինչպես Ջոան Ջետը ոգեշնչել է իրեն։ Քլիֆորդը հանդիսանում է ամենաերիտասարդ կիթառահարը, որը երբևէ իր անունով կիթառ է թողարկել[15]։

2019 թվականի հունիսին հայտնի դարձավ, որ Քլիֆորդը համագործակցել է «Nightfood Ice Cream» ընկերության հետ՝ ապրանքանիշի համար շոկոլադե յուրահատուկ համ ստեղծելու համար[16]։

Խմբում գործունեությունից բացի, Քլիֆորդը հետաքրքրվում է տեսախաղերով[17]։ Իր «Twitch»-ի հաշիվը, որը օգտագործում է խաղերի ուղիղ եթերների համար, ունի ավելի քան 65 հազար հետևորդ[18][19]։ 2020 թվականի հունվարին Ավստրալիայի անտառային հրդեհների ժամանակ Քլիֆորդը «Twitch»-ում բարեգործական ուղիղ եթեր է անցկացրել, որի ժամանակ հավաքված միջոցները ուղվելու են Ավստրալիայի Կարմիր Խաչին[20]։

Անձնական կյանք խմբագրել

Քլիֆորդին ախտորոշել են տագնապային խանգարում և դեպրեսիա[21][22]։ Իր կարիերայի սկզբից Քլիֆորդը օգտագործել է իր հարթակը՝ իրազեկվածությունը բարձրացնելու և հոգեկան առողջությունը պաշտպանելու համար[23][24][25]։ 2015 թվականի հունիսին Քլիֆորդը Լոնդոնում գտնվող Ուեմբլի Արենայի՝ Rock Out With Your Socks Out Tour համերգային շրջագայության շրջանակներում տեղի ունեցող համերգի ժամանակ դեմքի, մազերի և ուսերի չնչին վնասվածքներ է ստացել՝ պիրոտեխնիկայի պատահարի ժամանակ[26]։

2016 թվականի հունվարից Քլիֆորդը սկսել է հանդիպել մոդել և տաղանդների մենեջեր Կրիստալ Լիի հետ[27]։ Զույգը նշանադրվել է 2019 թվականի հունվարին[28][29], իսկ ամուսնությունը նշանակված է 2021 թվականի հունվարին[30]։

2019 թվականին հաղորդվել է, որ Քլիֆորդը առանձնատուն է գնել Լոս Անջելեսի Վալեյ Վիլիջ թաղամասում[31]։ 2020 թվականին Քլիֆորդի ունեցվածքը կազմում է 25 միլիոն դոլար[32]։

Սկավառակագրություն խմբագրել

Հեղինակ խմբագրել

Տարեթիվ Անվանում Արտիստ Ալբոմ Նշումներ
2018 Wake Up Black Veil Brides Vale Երգահան[33]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Australia's Annual Music Exports Worth $137M: Report». Billboard. 2019 թ․ հուլիսի 17. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  2. «Why 5SOS are finally feeling the love in Australia». Sunshine Coast Daily (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  3. «5 SECONDS OF SUMMER: Umusic». Umusic (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  4. «5 Seconds of Summer». Billboard. 2020 թ․ հունվարի 31. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. 5,0 5,1 5,2 Hey, Lets Make a Band!. 2014. էջ 25. ISBN 9780062366443.
  6. «Michael Clifford». People. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
  7. «5 Seconds of Summer on their addiction to board games (and boots)». British GQ. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
  8. «5 Seconds of Summer Band Members Were Once Frenemies». People. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
  9. «5SOS on leaving school to pursue music: 'We had to prove to our parents it was worth it'». Pressparty. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  10. Creswell, Toby (2013 թ․ մարտի 9). «The songs may change but the story of a hit remains the same». The Sydney Morning Herald. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  11. Doyle, Patrick (2016 թ․ հունվարի 8). «21 Things We Learned Hanging Out With 5 Seconds of Summer». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
  12. «Meet 5 Seconds of Summer, Your Hosts For This Evenings Entertainment». Music Feeds. 2012 թ․ մայիսի 14. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
  13. Creswell, Toby (2012 թ․ հուլիսի 30). «Smells Like Teen Spirit». The Age. Melbourne. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.
  14. Savage, Mark (2018 թ․ հունիսի 24). «5SOS on demons, lies and gun control». BBC News (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  15. 15,0 15,1 Campbell, Rachel (2019 թ․ մայիսի 28). «Michael Clifford on "the best guitar that [he's] ever played"». Alternative Press. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 23-ին.
  16. «Nightfood Ice Cream Partners with 5 Seconds of Summer's Michael Clifford». NOSH. 2019 թ․ հունիսի 26. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
  17. Vidani, Peter. «My Tech: Michael Clifford». Daily 5sos Updates. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
  18. Serra, Maria (2020 թ․ մարտի 24). «10 musicians streaming games and rocking out on Twitch». Alternative Press. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
  19. «michaelclifford - Statistics». TwitchTracker. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
  20. «Michael Clifford to Host Charity Stream for Red Cross». The Honey POP. 2020 թ․ հունվարի 19. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
  21. Campbell, Rachel (2018 թ․ օգոստոսի 12). «"It gets bad before it gets better:" 5SOS's Michael Clifford on mental health». Alternative Press (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  22. «5SOS' Michael Clifford opens up about mental health on stage». EW.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  23. In-Depth. «5SOS' Michael Clifford on Mental Health: Why You Should Listen». Fuse (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  24. «5SOS' Michael Opened Up About Seeing A Therapist And It's A Really Big Deal». PopBuzz (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  25. «Michael Clifford Proves Real Bands Really DO Save Fans». The Honey POP (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  26. «Five Seconds of Summer guitarist Michael Clifford burnt on stage». BBC Newsbeat (բրիտանական անգլերեն). 2015 թ․ հունիսի 14. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  27. McGahan, Michelle. «Michael Clifford Goes Public With His Relationship». Bustle. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
  28. «5 Seconds of Summer's Michael Clifford Engaged to Girlfriend Crystal Leigh». People. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
  29. «5 Seconds of Summer's Michael Clifford Is Engaged to Crystal Leigh». E! News. 2019 թ․ հունվարի 16. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
  30. Samhan, Jamie (2020 թ․ փետրվարի 17). «5 Seconds of Summer Guitarist Michael Clifford Reveals His Wedding Date To Crystal Leigh». ET Canada. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
  31. «5SOS guitarist Michael Clifford nabs a mansion where he can entertain». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հունվարի 9. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  32. «The Richest Bands in the World». finance.yahoo.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  33. Wake Up - Black Veil Brides | Song Info | AllMusic (ամերիկյան անգլերեն), Վերցված է 2020-07-27-ին
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Քլիֆորդ» հոդվածին։