5 Seconds of Summer (Հայտնի է նաև՝ 5SOS), ավստրալական փոփ ռոք և փոփ փանք խումբ[1][2]։

5 Seconds of Summer
5 Seconds of Summer 2014.jpg
ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա, Սիդնեյ
ԺանրերՓոփ ռոք, փոփ փանք, ալտերնատիվ ռոք
Գործունեություն2011-ներկա
ԼեյբլCapitol Records
Կայք5sos.com
Անդամներ
Լյուկ Հեմինգս
Մայքլ Քլիֆորդ
Քալում Հուդ
Էշթոն Իրվին
5 Seconds of Summer Վիքիպահեստում

ԿարիերաԽմբագրել

2011-2012։ Կազմավորում և առաջին ելույթԽմբագրել

5 Seconds of Summer խումբը կազմավորվել է 2011 թվականին Լյուկ Հեմինգսի, Քալում Հուդի և Մայքլ Քլիֆորդի կողմից, երբ նրանք դեռ սովորում էին քոլեջում։ Նրանք հայտնի երգիչների երգերը վերցնում էին, երգում, ձայնագրում, ապա փոստում Լյուկի յութուբյան էջում։ Տղաների առաջին փոստած երգը եղել է Մայք Փոսների «Խնդրում եմ մի գնա» («Please don't go») երգը 2011 թվականի փետրվարի 3-ին։ Եվ ահա 2011 թվականի դեկտեմբերին խմբին է միանում Էշթոն Իրվինը՝ լրացնելով խումբը։ Տղաները գրավեցին շատ ապրանքանիշների, հրատարակչների և պայմանագիր կնքեցին SONY ATV MUSIC PUBLISING-ի հետ։ Չնայած որ դեռ թվիթերից ու ֆեյսբուքից աջակցություն դեռ չունեին, լույս տեսավ նրանց առաջին ալբոմը՝ UNPLUGGED-ը, որը ըստ iTunes-ի աղյուսակի 3-րդ տեղում էր Ավստրալիայում, իսկ Նոր Զելանսիայում և Շվեյցարիայում գտնվում էր առաջին 20-յակի մեջ։ Խմբի վարկանիշը կտրուկ բարձրացավ, երբ One Direction խմբի Լուիս Թոմլիսոնը իր էջում տղաների «Gotta get out» երգի հղումը դրեց, գրելով, որ որոշ ժամանակ եղել է նրանց ֆանատը։ 5 Seconds of summer-ը կրկին One Direction-ի ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ երգեցին իրենց առաջին սինգլը՝ «Out Of My Limit»-ը 2012 թվականի նոյեմբերի 19-ին։ Այս անգամ Նայլ Հորանը իր թվիթերյան էջում թողեց երգի տեսահոլովակի հղումը։ 5 Seconds of summer-ը 2012 թվականի մյուս կեսը անցկացրեց զարգացնելով իր ձայնը և գրելով նոր երգեր Քրսիտիան Լո Ռուսսոյի և Ջոել Չափմանի հետ։ Վերջինս ավստրալիական Էմի Մերեդիթ խմբից էր։ Հենց նրա հետ էլ տղաները գրեցին իրենց երգերից 2-ը՝ «Beside You»-ն և «Unpredictable»-ը։

2013։ LIVE5SOSԽմբագրել

2013 թվականի փետրվարի 14-ին հայտարարված էր, որ 5SOS-ը պետք է աջակցեր One Direction-ին իրենց «TAKE ME HOME» համաշխարհային շրջագայության ժամանակ։ Շրջագայությունը մեկնարկեց O2 ARENA-ում (Լոնդոնում) 2013 թվականի փետրվարի 23-ին։ 5SOS-ը միացավ 1D-ին Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Նոր Զելանդիայի, նաև իրենց հայրենի քաղաքում՝ Սիդնեյում տեղի ունեցած շոուների ժամանակ։

ԱնդամներԽմբագրել

ՍկավառակագրությունԽմբագրել

Ստուդիական ալբոմներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «5 Seconds Of Summer's New York City Fans Are Like 'A Good Version' Of Tinder»։ ապրիլի 23, 2014։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 25 
  2. «5 Seconds of Summer Goes Global - But They're Not The Next One Direction»։ ապրիլի 8, 2014։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 25 

Արտաքին հղումներԽմբագրել