Անտառային հրդեհներ Ավստրալիայում (2019-2020)

2019—2020 թվականների Ավստրալիայի անտառային հրդեհներ, Ավստրալիայի անտառների մասսայական հրդեհներ են, որոնք հիմնականում տեղի են ունենում երկրի հարավարևելյան շրջաններում։ Հրդեհի ծավալները մեծապես գերազանցում են ամենամյա երաշտի շրջանին բնորոշ ծավալներին, այն տևում է դեկտեմբեր ամսից մինչև մարտ ամիսը, այս ժամանակաշրջանը համարվում է ավստրալիական ամառ։ Հրդեհները շարունակվում են 2019 թվականի օգոստոսից։ 2020 թվականի հունվարի 5-ի դրությամբ` հրդեհների պատճառով այրվել է ավելի քան 6,3 միլիոն հեկտար անտառ (63 000 քառակուսի կիլոմետր), կրակից ոչնչացվել ավելի քան 2500 շինություն (ներառյալ 1300 բնակելի տուն), մահացել 25 մարդ[1][2][3][4][5][6]։ Համարվում է, որ 2019—2020 թվականների հրդեհները դարձել են ամենակործանարարը՝ հրդեհներին հետևելու ամբողջ ժամանակահատվածում[7]։ 2019 թվականի դեկտեմբերին Նոր Հարավային Ուելսի կառավարությունը նահանգում արտակարգ դրություն է հայտարարել՝ կապված ռեկորդային ջերմաստիճանի, երկարատև երաշտի և ապագա հրդեհների հավանականության հետ[8][9]։ Հաշվարկների համաձայն՝ գրեթե երեք միլիարդ կենդանի տուժել են շարունակվող հրդեհներից[10][11]։

Արևելյան Ավստրալիայի արբանյակային լուսանկար, կարմիր նշումները ցույց են հրդեհների գտնվելու վայրը

Ինչպես 2020 թվականի հունվարի 8-ին հայտնել է Սիդնեյի համալսարանի բնապահպան Քրիս Դիկմանը, հրդեհներից ոչնչացված կենդանիների թիվը գերազանցել է մեկ միլիարդի սահմանը[12]։

Հրդեհների հիմնական պատճառը ռեկորդային ջերմությունն ու երաշտն են, ամպրոպի ժամանակ կայծակի հաճախակի հարվածները, Հնդկական օվկիանոսի դրական դիպոլը, անզգույշ և դիտավորյալ հրկիզումները և այլն։ 2019 թվականի սեպտեմբերից 100-ից ավելի հրդեհներից տուժել են Նոր Հարավային Ուելս նահանգի խոշոր տարածքներ, մասնավորապես, Նոր Հարավային Ուելսի հյուսիսային, միջին հյուսիսային ափը, Հանտեր շրջանը, Գովկեսբերի, Վոլոնդիլի քաղաքները, Սիդնեյի ծայրամասերը, Կապույտ լեռները, Իլլավարրա, Հարավային ափերը և այլն։

ԶոհերԽմբագրել

Զոհվել է 24 մարդ և ոչնչացել է բազմաթիվ վայրի կենդանի[13][14]։

ԱրձագանքԽմբագրել

ԱվստրալիաԽմբագրել

Ավստրալիայի քաղաքացի, դերասանուհի Մարգո Ռոբին իր ինստագրամում մարդկանց կոչ է արել Ավստրալիայի հրդեհի զոհերին գումար փոխանցել՝ որպես օգնություն։

Ռալիի աշխարհի առաջնության հետաձգումԽմբագրել

Հրդեհների պատճառով հետաձգվել է Ավստրալիայում կայանալիք 2019 թվականի ռալիի աշխարհի առաջնության եզրափակիչը։ Մրցաշարը պետք է անցկացվեր հենց այն տեղանքում, որտեղ էլ տեղի է ունեցել տարերային աղետը[15]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Woman dies from bushfire smoke in Canberra after exiting plane«Australian bushfires: Twenty-eight missing in Victorian bushfire zones»։ www.9news.com.au։ Վերցված է հունվարի 3, 2020 
  2. «Bushfires live updates: Troops prepare for emergency evacuations by sea»։ News.com.au։ հունվարի 2, 2020։ Վերցված է հունվարի 3, 2020 
  3. «NSW and Victoria fires live: three more deaths confirmed in Australia bushfires and hundreds of homes destroyed – latest updates»։ The Guardian։ դեկտեմբերի 31, 2019։ Վերցված է հունվարի 1, 2020 
  4. «More than 720 homes lost in NSW fires as Sydney told to brace for huge losses»։ The Sydney Morning Herald (անգլերեն)։ դեկտեմբերի 10, 2019։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 11, 2019-ին։ Վերցված է դեկտեմբերի 12, 2019 
  5. «Bushfire death toll rises as fires sweep across South Australia and NSW»։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 21, 2019-ին։ Վերցված է դեկտեմբերի 21, 2019 
  6. «Australian bushfires burn more land than Amazon and California fires combined»։ Seven News։ Վերցված է հունվարի 4, 2020 
  7. «Worst bushfire conditions ever seen: Unprecedented danger is 'a firefighter's nightmare'»։ News.com.au (անգլերեն)։ նոյեմբերի 12, 2019։ Վերցված է հունվարի 1, 2020 
  8. «Australia declares state of emergency as heatwave fans bushfires»։ www.aljazeera.com։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 19, 2019-ին։ Վերցված է դեկտեմբերի 19, 2019 
  9. «Australia all-time temperature record broken again» (en-GB)։ դեկտեմբերի 19, 2019։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 18, 2019-ին։ Վերցված է դեկտեմբերի 19, 2019 
  10. Harvey Josephine (հունվարի 2, 2020)։ «Nearly Half A Billion Animals Feared Dead In Australian Wildfires»։ The Huffington Post։ Վերցված է հունվարի 3, 2020 
  11. «Australia fires: How do we know how many animals have died?»։ BBC։ Վերցված է հունվարի 4, 2020 
  12. В Австралії кількість загиблих при пожежах тварин перевищила мільярд
  13. «Лесные пожары в Австралии уничтожили более миллиарда животных»։ Российская газета (ռուսերեն)։ Վերցված է 2020-01-09 
  14. «Предполагаемое количество диких животных, погибших в ходе лесных пожаров в Австралии, превысило один миллиард»։ Эхо Москвы (ռուսերեն)։ Վերցված է 2020-01-09 
  15. Антон Костин (12 ноября 2019)։ «Отмена ралли Австралия принесла марке Hyundai титул чемпиона мира»։ Авторевю։ Վերցված է 13 ноября 2019