Մայքլ Ռոսբաշ

Ամերիկացի գենետիկ և քրոնոկենսաբան

Մայքլ Մորրիս Ռոսբաշ (մարտի 7, 1944(1944-03-07)[1][2][3], Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ[4]), ամերիկացի գենետիկ և քրոնոկենսաբան։ Ռոսբաշը Բրանդեյսի համալսարանի պրոֆեսոր և հետազոտող է[7]։ և Հովարդ Հյուզի բժշկական ինստիտուտի քննիչ։ Ռոսբաշի հետազոտական խումբը 1984 թվականին կլոնավորեց Drosophila ցիկլի գենը և 1990 թվականին ցիրկադային ժամացույցների համար առաջարկեց նմանակման բացասական հետադարձ կապի հանգույց[8]։ 1998 թվականին, գենետիկայի միջոցով, նրանք հայտնաբերեցին Drosophil-ի ցիկլի գենը, ժամացույցի գենը և կրիպտոքրոմի ֆոտոռեցեպտորը, սկզբում բացահայտելով մուտանտի ֆենոտիպը, այնուհետև որոշելով մուտացիայի հիմքում ընկած գենետիկան։ 2003 թվականին Ռոսբաշը ընտրվել է ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ։ 2017 թվականին, նա, Մայքլ Յանգի և Ջեֆրի Հոլի հետ միասին, արժանացել է ֆիզիոլոգիայի կամ բժշկության Նոբելյան մրցանակին՝ «ցիրկադային ռիթմը վերահսկող մոլեկուլային մեխանիզմների հայտնաբերման համար»[9][10]։

Մայքլ Ռոսբաշ
Դիմանկար
Ծնվել էմարտի 7, 1944(1944-03-07)[1][2][3] (80 տարեկան)
ԾննդավայրԿանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Newton North High School?
Մասնագիտությունգենետիկ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԲրանդեյսի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
 Michael Rosbash Վիքիպահեստում

Մայքլ Ռոսբաշը ծնվել է Կանզաս Սիթիում, Միսսուրի։ Նրա ծնողները՝ Հիլդե և Ալֆրեդ Ռոսբաշները, հրեա փախստականներ էին, ովքեր նացիստական Գերմանիան լքեցին 1938 թվականին[11]։ Նրա հայրը կանտոր էր, ով, հուդայականության մեջ, ժամերգություն է երգում։ Ռոսբաշի ընտանիքը տեղափոխվել է Բոստոն, երբ նա երկու տարեկան էր, և այդ ժամանակվանից նա Ռեդ Սոքսի մոլի երկրպագու է։

Ի սկզբանեմ Ռոսբաշը հետաքրքրված էր մաթեմատիկայով, սակայն Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտում (Կալտեխ) կենսաբանության բակալավրիատի դասընթացը և ամռանը Նորման Դեյվիդսոնի լաբորատորիայում աշխատելը, նրան ուղղորդեցին դեպի կենսաբանական հետազոտություններ։ Ռոսբաշն ավարտել է Կալտեխը 1965 թվականին՝ ստանալով քիմիայի բակալավրի կոչում, մեկ տարի անցկացրել է Փարիզի կենսաբանական ֆիզիկա-Chimique ինստիտուտում՝ Ֆուլբրայթի կրթաթոշակով, իսկ 1970 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում ստացել է կենսաֆիզիկայի դոկտորի աստիճան։ Երեք տարի Էդինբուրգի համալսարանում գենետիկայի ասպիրանտուրայում անցկացնելուց հետո, Ռոսբաշը 1974 թվականին աշխատանքի անցավ Բրանդեյսի համալսարանում։

Ռոսբաշն ամուսնացած է գիտնական Նադյա Աբովիչի հետ և ունի Պաուլա անունով խորթ դուստր և դուստր՝ Տանյա[12]։

Հետազոտություն

խմբագրել

Ռոսբաշի հետազոտությունն ի սկզբանե կենտրոնացած էր մետաբոլիզմի և mRNA-ի մշակման վրա։ mRNA-ն ԴՆԹ-ի և սպիտակուցի միջև մոլեկուլային կապն է։ Բրանդեյս ժամանելուց հետո Ռոսբաշը համագործակցում էր գործընկերոջ՝ Ջեֆրի Հոլի։ հետ[13]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Rogers K. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  5. https://www.cuimc.columbia.edu/research/louisa-gross-horwitz-prize/horwitz-prize-awardees
  6. https://www.nobelprize.org/nobel_prizes/medicine/laureates/
  7. «Life Sciences Faculty – Michael Rosbash». www.bio.brandeis.edu. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
  8. «The Drosophila Molecular Clock Model – HHMI's BioInteractive». www.hhmi.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
  9. Cha, Arlene Eujung (2017 թ․ հոկտեմբերի 2). «Nobel in physiology, medicine awarded to three Americans for discovery of 'clock genes'». Washington Post. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
  10. «The 2017 Nobel Prize in Physiology or Medicine – Press Release». The Nobel Foundation. 2017 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
  11. «Americans win Nobel medicine prize for circadian rhythm work». The Times of Israel. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
  12. «Michael Rosbash, PhD - HHMI.org». Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
  13. «Life Sciences Faculty – Jeffrey Hall, Emeritus». www.bio.brandeis.edu. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.