Մայքլ Ուրի (անգլ.՝ Michael Lorenzo Urie, օգոստոսի 8, 1980(1980-08-08)[1], Դալաս), ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է «Տգեղ Բեթին» սերիալում խաղացած Մարկ Սենթ-Ջեյմս դերով։

Մայքլ Ուրի
Ծնվել էօգոստոսի 8, 1980(1980-08-08)[1] (43 տարեկան)
ԾննդավայրԴալաս
ԿրթությունՋուլիարդ դպրոց և Plano Senior High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան, կինոդերասան, կինոպրոդյուսեր և կինոռեժիսոր
Պարգևներ և մրցանակներ

Կարիերա խմբագրել

Ավագ դպրոցն ավարտելուց հետո Ուրին սկսել է իր կարիերան թատրոնում, որտեղ հայտնվել է մի շարք բեմադրություններում[3][4]։

Ուրին առավել մեծ ճանաչում է ստացել «Տգեղ Բեթին» սերիալում խաղացած Մարկ Սենթ-Ջեյմս դերով, որտեղ նկարահանվել է 2006-2010 թվականները։ Ի սկզբանե Ուրիի՝ սերիալներում հայտնվելը նախատեսված էր որպես ոչ թե մշտական դերասան, այլ հյուր։ Այնուամենայնիվ, Վանեսա Ուիլյամսը այնքան է դուր եկել Ուրիին, որ նա պնդել է նրա կերպարը դարձնել կանոնավոր[5]։ Դերասանական անսամբլի հետ միասին առաջադրվել է ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակի 2007 և 2008 թվականներին, ինչպես նաև Teen Choice Awards երեք անվանակարգ է ստացել[6]։

2012 թվականի հունվարին կայացել է Ուրիի առաջնաելույթը Բրոդվեյում՝ «Ինչպես հաջողության հասնել բիզնեսում առանց հատուկ ջանքերի» մյուզիքլում։

2017 թվականի ամռանը օֆֆ-բրոդվեյական թատրոնում խաղացել է Խլեստակովի դերը[7]։

2012 թվականին խաղացել է «Գործընկերներ» սիթքոմի գլխավոր դերերից մեկը։ Հետագայում որպես պարբերական կերպար հայտնվել է «Ժամանակակից ընտանիք», «Լավ կին» և «Երիտասարդ» սերիալներում։

Անձնական կյանք խմբագրել

Ուրին բացահայտ քվիր է[8]։ 2008 թվականից նա հարաբերությունների մեջ է գտնվում դերասան Ռայան Սպանի հետ[9]։

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2002 ս Ֆակուլտետ Undressed Ջասթին
2003 ֆ Քաղաքային աղջիկներ Uptown Girls Ուոքեր
2005 ֆ WTC հայացք WTC View Էրիկ
2006—2010 ս Տգեղ Բեթին Ugly Betty Մարկ Սենթ-Ջեյմս
2011 հֆ Ուղեղի վստահություն Brain Trust Պրոֆեսոր Ֆրանկլին Գորդոն
2011 ֆ Ծուղակ հարսնացուհուի համար The Decoy Bride Սթիվ Քորբից
2012 ֆ Պետուիա Petunia Ջորջ Մաքդուգալ
2012 ս Գործընկերներ Partners Լուիս Մաքմանուս
2013 ս Կարող Էր ավելի վատ լինել It Could Be Worse Մայք
2014 ֆ Այսպիսի լավ մարդիկ Such Good People Ռիչարդ
2014—2016 ս Լավ կին The Good Wife Սթիֆեն Դինովերա
2014 ս Ժամանակակից ընտանիք Modern Family Գևին Սինքլեր
2016 ս Երիտասարդ Younger Ռենդմոնդ
2016 կմֆ Նոր 35 The New 35 Թերի
2017 հֆ Էմմիի եղբայրը Amy's Brother Մեթյու

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  3. «Ugly Betty - Bios». abc.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 23-ին.
  4. Sommer, Elyse. «Love and Happiness». CurtainUp. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 28-ին.
  5. Jacqueline Cutler, "Celebrity Scoop: Michael Urie, " Winston-Salem Journal, November 7, 2009.
  6. «Awards for Michael Urie». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012-02 19-ին.
  7. «Перевод рецензии на "Ревизора" (Нью-Йорк Таймз), поставленного в The Red Bull Theatre в Нью-Йорке».
  8. Lamphier, Jason (2010 թ․ հունվարի 12). «The Not So Ugly Truth». The Advocate.
  9. Shulman, Randy (2018 թ․ փետրվարի 8). «Boys in the Bard: An interview with Hamlet's Michael Urie & Ryan Spahn». Metro Weekly (ամերիկյան անգլերեն).
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Ուրի» հոդվածին։