Ինչպես հաջողության հասնել բիզնեսում առանց հատուկ ջանքերի
«Ինչպես հաջողության հասնել բիզնեսում առանց հատուկ ջանքերի» (անգլ.՝ How to Succeed in Business Without Really Trying), կատակերգության տարրերով մյուզիքլ, որ ստեղծվել է Ֆրենկ Լեսսերի, Աբի Բարոուզի, Ջեք Վայնսթոքի և Վիլլի Գիլբերտի կողմից Շեֆարդ Միդի՝ 1952 թվականի հրատարակված համանուն գրքի հիման վրա։
«Ինչպես հաջողության հասնել բիզնեսում առանց հատուկ ջանքերի» | |
---|---|
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն և musical production? |
Երաժշտություն | Ֆրենկ Լեսսեր |
Բառեր | Ֆրենկ Լեսսեր |
Լիբրետո | Abe Burrows?, Jack Weinstock? և Willie Gilbert? |
Հիմնված է | How to Succeed in Business Without Really Trying? |
Կերպարներ | J. Pierrepont Finch?, Rosemary Pilkington?, J.B. Biggley?, Bud Frump? և Hedy LaRue? |
Լեզու | անգլերեն |
Պրեմիերա | հոկտեմբերի 14, 1961 |
Պատմություն
խմբագրելՊրեմիերան տեղի է ունեցել 1961 թվականի հոկտեմբերին Բրոդվեյում, և ընդհանուր առմամբ տրվել է 1417 ներկայացում[1]։ Մյուզիքլն արժանացել է յոթ «Թոնի» մրցանակի, ինչպես նաև Պուլիցերյան մրցանակի թատրոնի համար ստեղծված դրամատիկական ստեղծագործության համար։ 1967 թվականին թողարկվել է մյուզիքլի կինոադապտացիան (որ նկարահանվել է ռեժիսոր Դևիդ Սվիֆթի (անգլ.՝ David Swift) կողմից The Mirisch Corporation անկախ կինոընկերությունում և վարձույթի է հանվել United Artists կինոընկերության կողմից), որին մասնակցել են բազմաթիվ դերասաններ 1961 թվականի օրիգինալ բեմադրությունից։ 1995 թվականին մյուզիքլը նորից է բեմադրվել 46 փողոցի նույն թատրոնում (ներկայում՝ Richard Rodgers Theatre), և տրվել է 548 ներկայացում, իսկ գլխավոր դերերը կատարել են Մեթյու Բրոդերիկն ու Մեգան Մալալին[2]։ Մյուզիքլի երկրորդ վերածնունդը ռեժիսոր Ռոբ Էշֆորդի գլխավորությամբ տեղի է ունեցել 2011 թվականին[3]։ Գլխավոր դերերը կատարել են Դենիել Ռեդքլիֆն ու Ջոն Լարոկետը, իսկ պրեմիերան կայացել է 2011 թվականի մարտի 27-ին Al Hirschfeld Theatre-ում[4]։ 2012 թվականի հունվարին երեք շաբաթով Ռեդքլիֆին փոխարինել է Դարեն Քրիսը[5], իսկ փետրվարի 24-ից մինչև մայիսի 20-ը՝ Նիք Ջոնասը[6]։ 2012 թվականի մայիսի 20-ին բեմադրությունը փակվել է 473 ներկայացումից հետո[7]։
Սյուժե
խմբագրելՋեյ Փայրփոնթ Ֆինչը պատվախնդիր երիտասարդ է Նյու Յորքից, որն աշխատում է որպես պատուհաններ լվացող։ Բիզնեսում հաջողությունների հասնելու վերաբերյալ խորհուրդներով գրքի ընթերցումից հետո նա որոշում է աշխատանքի ընդունվել World Wide Wicket խոշոր ընկերության փոստային բաժանմունքում։ Նա ծանոթանում է քարտուղարուհի Ռոզմարի Փիլքինգտոնի հետ, որը երազում է քաղաքից դուրս հովվերգական կյանքի մասին, ինչպես նաև ընկերության ղեկավարի ու նրա սնոբիստ զարմիկի հետ, որը խոչընդոտում է Ֆինչի պլանների իրականացումը։
Գործող անձինք
խմբագրել- Ջեյ Փայրփոնթ Ֆինչ – պատուհաններ լվացող, որը ցանկանում է աշխատել World Wide Wicket ընկերությունում, Ռոզմարիի սիրային հետաքրքրությունը,
- Ռոզմարի Փիլքինգտոն – քարտուղարուհի World Wide Wicket ընկերությունում, Ֆինչի սիրային հետաքրքրությունը,
- Ջեյ Բի Բիգլի – World Wide Wicket ընկերության տնօրենը, Հայդիի սիրային հետաքրքրությունը, չնայած այն հանգամանքին, որ ամուսնացած է,
- Բադ Ֆրամպ – Բիգլիի լկտի և մեծամիտ զարմիկը, որին ամեն ինչ թույլատրվում է ընկերության տնօրենի հետ ունեցած ազգակցական կապի շնորհիվ,
- Հայդի Լա Ռու – հմայիչ երիտասարդ կին, Բիգիի սիրուհին, ավելի ուշ՝ միսս Ուուլ Ուոմփեր,
- Սմիթի – քարտուղար World Wide Wicket ընկերությունում, Ռոզմարիի լավագույն ընկերը։
Երաժշտական դերերգեր
խմբագրել- Գործողություն I
- Overture
- «How to Succeed» – Ջեյ Փայրփոնթ Ֆինչ
- «Happy to Keep His Dinner Warm» – Ռոզմարի Փիլքինգտոն
- «Coffee Break» – Բադ Ֆրամպ, Սմիթի և այլ քարտուղարներ
- «The Company Way» – Ֆինչ և Թվիմբլ
- «The Company Way» (ռեպրիզ) – Բադ և ընկերության աշխատակիցներ
- «A Secretary is Not a Toy» – Բրատ, քարտուղարներ և Բադ
- «Been a Long Day» – Սմիթի, Ֆինչ և Ռոզմարի
- «Been a Long Day» (ռեպրիզ) – Բադ, Ջեյ Բի Բիգլի և Հայդի Լա Ռու
- «Grand Old Ivy» – Ֆինչ և Բիգլի
- «Paris Original» – Ռոզմարի, Սմիթի, միսս Քրումհոլց և աղջիկներ
- «Rosemary» – Ֆինչ և Ռոզմարի
- «Finale to Act I» – Ֆինչ, Ռոզմարի և Բադ
- Գործողություն II
- «Cinderella, Darling» – Սմիթի և աղջիկներ
- 1995 թվականի բեմադրությունում՝ «How to Succeed» (ռեպրիզ)
- «Happy to Keep His Dinner Warm» (ռեպրիզ) – Ռոզմարի
- «Love From a Heart of Gold» – Բիգլի և Հայդի
- «I Believe in You» – Ֆինչ և անցորդներ
- «I Believe in You» (ռեպրիզ) – Ռոզմարի
- «Brotherhood of Man» – Ֆինչ, միսս Ջոնս, Ուոլի Ուոլփեր և անցորդներ
- «Finale: The Company Way» – ընկերության աշխատակիցներ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «How to Succeed in Business Without Really Trying (1961)». // ibdb.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «How to Succeed in Business Without Really Trying (1995)». // ibdb.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ Hetrick, Adam. «Radcliffe Cast in Reading of How to Succeed in Business; Zadan and Meron Produce - Playbill.com». // playbill.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ Hetrick, Adam. «Daniel Radcliffe to Star in Broadway Revival of How to Succeed in Business - Playbill.com». // playbill.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ Hetrick, Adam. «Darren Criss to Succeed Daniel Radcliffe in Broadway's How to Succeed... for Limited Run - Playbill.com». // playbill.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ Hetrick, Adam. «Nick Jonas Will Climb Ladder of Broadway's How to Succeed... in 2012 - Playbill.com». // playbill.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «HOW TO SUCCEED IN BUSINESS WITHOUT REALLY TRYING To Play Final Performance on Broadway Sunday, May 20th». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Ինչպես հաջողության հասնել բիզնեսում առանց հատուկ ջանքերի» մյուզիքլը Internet Broadway Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինչպես հաջողության հասնել բիզնեսում առանց հատուկ ջանքերի» հոդվածին։ |