Մայքլ Բրենթ Շերմեր (անգլ.՝ Michael Brant Shermer, սեպտեմբերի 8, 1954(1954-09-08)[1], Գլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի պատմաբան ու գիտության հանրահռչակողը, թերահավատների ընկերության հիմնադիրը, ինչպես նաև «Սկեպտիկ» ամսագրի գլխավոր խմբագիրը[4], որը հիմնականում նվիրված է կեղծ գիտական և գերբնական պնդումների հետաքննությանը։

Մայքլ Շերմեր
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 8, 1954(1954-09-08)[1] (66 տարեկան)
ԾննդավայրԳլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Կրոնաթեիզմ
ԿրթությունՊեպերդայնի համալսարան և Կալիֆոռնիայի Ֆուլերտոն համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[2]
Մասնագիտությունգրող, գիտության պատմություն, լրագրող, հեծանվորդ, հոգեբան և փիլիսոփա
ԱշխատավայրՔլերմոնթի հետբուհական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Premio Prismas?[3]
Կայքmichaelshermer.com
Michael Shermer Վիքիպահեստում

2001 թվականի ապրիլից նաև ամսական սյունակ է վարում «Scientific American» ամսագրում։ Շերմերը պնդում է, որ մի ժամանակ քրիստոնյա ֆունդամենտալիստ է եղել, սակայն համալսարանում սովորելու ժամանակ հեռացել է հավատից։

ԿենսագրությունԽմբագրել

Շերմերը ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 8-ին և մեծացել է Հարավային Կալիֆոռնիայում։ Ծնողները բաժանվել են երբ նա եղել է 4 տարեկան։ 1986 թվականին հայրը մահացել է սրտի կաթվածից, իսկ 2000 թվականին մահացել է մայրը ուղեղի ռակից։

Չնայած նրան, որ նա այցելել է կիրակնօրյա դպրոց, ըստ իր պնդումների, հարազատները կրոնական չեն եղել ու հազվադեպ են անդրադարձել այդ թեմային։ 1971 թվականին իր լավագույն ընկերոջ ազդեցությամբ նա դարձավ վերածնված քրիստոնյա և հաջորդ յոթ տարիներին տարածեց քրիստոնեությունը։

1972 թվականին ուսումը սկսել է Փեփերդայնի համալսարանում՝ ի սկզբանե քրիստոնեական աստվածաբանության կուրսում, սակայն հետագայում մասնագիտացումը փոխելով հոգեբանության հետ։ 1976 թվականին ստացել է բակալավրի աստիճան[5]։

Սկսել է փորձարարական հոգեբանություն սովորել Կալիֆորնիա նահանգի համալսարանում։ Պրոֆեսորների հետ զրույցները և ազգաբանության և մարդաբանության ուսումնասիրությունը նրան դրդեցին վերանայել իր կրոնական հայացքները։

ՀայացքներԽմբագրել

Ի տարբերություն շատ գիտնականների, Շերմերը հասարակական ակտիվ քննարկումներ է վարում կեղծ գիտական տեսությունների ներկայացուցիչների, մասնավորապես, Հոլոքոստի հերքողների հետ[6]։ Այդ թեմայով Նա գրել է «Պատմության ժխտումը» գիրքը

ԳրքերԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 First Cycling
  2. German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #115435344 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. https://www.coruna.gal/mc2/es/detalle-contenido-texto/prismas-casa-de-las-ciencias-a-la-divulgacion/contenido/1453625646176?argIdioma=es
  4. «Skeptic Masthead»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-01-ին։ Վերցված է 2012-02-13 
  5. «Skeptic — About us»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-15-ին։ Վերցված է 2012-02-13 
  6. A "Holocaust" Debate Mark Weber vs Michael Shermer part 6 ՅուԹյուբում (անգլ.)

Արտաքին հղումներԽմբագրել