Մայքլ Մալարկի
Մայքլ Մալարկին (անգլ.՝ Michael Malarkey, հունիսի 21, 1983[1], Բեյրութ, Լիբանան), երաժիշտ և ամերիկյան դերասան ծնունդով իռլանդացի, հայտնի է Վամպիրի օրագրերը սերիալից։
Մայքլ Մալարկի | |
---|---|
Ծնվել է | հունիսի 21, 1983[1] (40 տարեկան) |
Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան |
Կրթություն | Լոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիա |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, հեղինակ-կատարող, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան |
Ամուսին(ներ) | Նադին Լևինգթոն |
Կենսագրություն խմբագրել
Մայքլ Մալարկին ծնվել է 1983 թվականի հունիսի 21-ին Լիբանանի Բեյրութ քաղաքում։ Նրա ամերիկացի հայրը ծնունդով իռլանդացի է, իսկ մայրը՝ անգլիացի։ Մեծացել է Յելոու Սփրինգսում, Օհիո։ Մայքլը սովորել է Լոնդոնի երաժշտության և դրամատիկական արվեստի ակդեմիայում(LAMDA), որից հետո երկար ժամանակ աշխատել է Silver Lining Entertainment և Hatton Mcewan Penford ստուդիաներում Մեծ Բրիտանիայում։ Երիտասարդ դերասանը փորձեց արքայազն Մաքսոնի գլխավոր դերը «Ընտրություն» պիլոտային սերիալում, որից հետո նրան առաջարկեցին Էնզոյի դերը «Վամպիրի օրագրերը» սերիալում։ Մալարկին պայմանագիր կնքեց ստուդիայի հետ, որպեսզի մասնակցի 6-րդ սեզոնի «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալում։
Անձնական կյանք խմբագրել
2009 թվականին ամուսնացել է դերասանուհի Նադին Լեվինգտոնի հետ։
Ֆիլմագրություն խմբագրել
Տարի | Հայերեն անվանումը | Բնօրինակ | Դեր |
---|---|---|---|
2008 | Վնասվածք | Raw | Էնթոնի |
2013-2014 | Վամպիրի օրագրերը | The Vampire Diaries | Էնզո |
2011-2012 | Ինչու՞, հարցեր տիեզերքին | Curiosity | Միլթոն Լոնգ |
2011-2012 | Մութ նյութեր | Dark Matters։ Twisted But True | Ալթեր |
2013 | Impirioso | Բրունո | |
2013 | Ընտրություն | The Selection | Արքայազն Մաքսոն |
2014 | Պարոն Սլոեն | Mr. Sloane | Քրեյգ |