Մայքլ Հյուբերթ Հյուզ (անգլ.՝ Michael Hubert Hughes, 1956, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի սերիական մարդասպան, որը Լոս Անջելեսի շրջանի տարածքում 1986 թվականից մինչև 1993 թվականն առնվազն 7 սպանությունների շարք է իրականացրել, որը կոչվել է «Հարավային Լոս Անջելես»։ 1993 թվականին Հյուզը ձերբակալվել է չորս սպանությունների մեղադրանքով և 1998 թվականին դատապարտվել ցմահ ազատազրկման։ Ավելի ուշ Հյուզի մասնակցությունը ևս մի շարք սպանությունների կատարմանը ապացուցվել է ԴՆԹ-փորձաքննության արդյունքների հիման վրա[1]։ Հյուզը կասկածվել է ևս մի քանի սպանություն կատարելու մեջ։ Հյուզի զոհերի իրական թիվը հայտնի չէ, քանի որ 1980-ական և 1990-ական թվականներին Հարավային Լոս Անջելեսում սպանվել է ավելի քան 100 կին և գործել է միանգամից սերիական վեց մարդասպան[2][3]։

Մայքլ Հյուզ
Պատկեր
Ի ծնե անունMichael Hubert Hughes
Մականուն«Southside Slayer»
Ծննդյան ամսաթիվ1956
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Պատիժմահապատիժ
Սպանություն
Զոհերի թիվառնվազն 7
Վիրավորների թիվ1986 թվականի հունվարի 22 - 1993 թվականի նոյեմբերի 19
Սպանության շրջանԼոս Անջելես, Կալիֆոռնիա շրջան
Սպանության եղանակխեղդում
Դրդապատճառսեռական
Ձերբակալության ամսաթիվ1993 թվականի դեկտեմբեր

Կենսագրություն խմբագրել

Մայքլ Հյուզը ծնվել է 1956 թվականին Միչիգան նահանգի տարածքում[4]։ Մեծացել է սոցիալապես անապահով միջավայրում։ Վաղ մանկությունից վերապրել է երկու կրտսեր եղբայրների մահը։ Մայրը տառապել է հոգեկան խանգարմամբ, վարում էր մարգինալ ապրելակերպ և բռնություն է գործադրել Մայքլի նկատմամբ, որի շնորհիվ Հյուզը վաղ էր սկսել օգտագործել ալկոհոլային նյութեր և հակասոցիալության նշաններ ցուցաբերել[5]։ 1970-ական թվականների սկզբին Հյուզն իր քրոջ ու մոր հետ տեղափոխվել է Կալիֆոռնիա նահանգ, որից հետո 1974 թվականին հավաքագրվել է ԱՄՆ բանակ։ Նա ընդունվել է ռազմածովային նավատորմում և հաջորդ մի քանի տարիների ընթացքում ծառայել է Միչիգան, Կալիֆոռնիա և Մերիլենդ նահանգներում։

Բանակից ազատվելուց հետո Հյուզը մնացել է Կալիֆոռնիա նահանգում, որտեղ տարբեր տարիներին ապրել է Սան Դիեգոյում և Լոս Անջելես քաղաքի տարբեր շրջաններում։ Նա հետաքրքրվել է թմրամիջոցներով, շատ ժամանակ է անցկացրել սուտենյորների և մարմնավաճառների հասարակության մեջ և բազմիցս քրեական պատասխանատվության է ենթարկվել գողության, սեռական և բռնի հանցագործությունների համար։ Ունեցել է աշխատանքի տեղավորման և աշխատանքային կարգապահության հետ կապված խնդիրներ, ինչի պատճառով տարիներ շարունակ, ընդհուպ մինչև իր ձերբակալությունն ու բացահայտումը, փոխել է մի քանի մասնագիտություններ[6][7][8][9]։

Բացահայտում խմբագրել

Մայքլ Հյուզը ձերբակալվել է 1993 թվականի դեկտեմբերին Կալվեր Սիթի քաղաքում՝ 26-ամյա Թերեզա Բալարդի, 38-ամյա Բրենդա Բրեդլիի, 33-ամյա Թերի Միլսի և 29-ամյա Ջեյմի Հարինգթոնի սպանության կասկածանքով։ Բոլոր զոհերը սպանվել են 1992 թվականի սեպտեմբերի 23-ից մինչև 1993 թվականի նոյեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում։ Խեղդվելուց հետո բոլոր զոհերի մարմինները Հյուզը նետել է Կալվեր Սիթի քազաքի կենտրոն՝ նրանց տալով նվաստացուցիչ կեցվածք։ Սպանությունների հետաքննության ընթացքում հայտնվել են Թերեզա Բալարդի սպանության վկաները, որոնք հայտարարել են, որ աղջկա անհետանալուց և մահվանից ոչ շատ առաջ տեսել են նրա խոսակցությունը Մայքլ Հյուզի հետ Գարդեն Գրով քաղաքում, որտեղ այդ պահին բնակվել է Հյուզը։ Մեկ այլ վկա, որը ծանոթ է կասկածյալի հետ, ոստիկանությանը հայտնել է, որ Հյուզին ճանաչել է այն պահին, երբ նա Հարինգթոնի դիակը տեղափոխել է գնորդի սայլակով՝ հետագա նետման համար։ Հյուզին ձերբակալելուց հետո նրա բնակարանում հայտնաբերվել են ապացույցներ, որոնք մերկացրել են նրան սպանությունների իրականացման մեջ, ինչի հիման վրա էլ նրան մեղադրանք է առաջադրվել[4][10][11]։

Հյուզի նկատմամբ դատավարությունը մի քանի տարով ձգձգվել է։ 1998 թվականին նա մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի։ 2008 թվականի հունիսին Հյուզին մեղադրանք է ներկայացվել ևս 4 սպանության համար՝ ԴՆԹ փորձաքննության արդյունքների հիման վրա։ Նրան մեղադրանք է առաջադրվել 15-ամյա Իվոն Քոուլմենի, 15-ամյա Վերնա Ուիլյամսի, 30-ամյա Դիանա Ուիլսոնի և 32-ամյա Դեբորա Ջեքսոնի սպանության համար։ Բոլոր աղջիկները սպանվել են Հարավային Լոս Անջելեսում 1986-1993 թվականներին[12][13]։ 2011 թվականի նոյեմբերին՝ նոր դատավարության ընթացքում, Մայքլ Հյուզը մեղավոր է ճանաչվել Իվոն Քոուլմենի, Վեռնա Ուիլյամսի և Դեբորա Ջեքսոնի սպանությունների համար[14] և 2012 թվականի հունիսին դատապարտվել է մահապատժի։ Դիանայի սպանության դեպքում Ուիլսոն Հյուզը արդարացվել է[15]։ 2019 թվականի դրությամբ 63-ամյա Մայքլ Հյուզը շարունակում է սպասել Սան Քվենտին բանտի մահապատժի դատապարտվածների խցում իր դատավճռի կատարմանը[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Prisoner charged in 4 more murders. June 28, 2008».
  2. «Map: Serial killers in South L.A.Aug. 3, 2010».(չաշխատող հղում)
  3. «'It was a terrifying time' in South Central – THEN and NOW. Aug 4, 2010».
  4. 4,0 4,1 «The Grim Sleeper: The Lost Women of South Central Авторы: Christine Pelisek». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
  5. «Jurors recommend death for LA serial killer. DEC. 13, 2011».
  6. «Convict appears in court in cold-case killings. July 3, 2008». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
  7. «Serial killer: Michael Hughes. AUG. 3, 2010».
  8. «Prime Suspect in Slaying of 4 Prostitutes Identified. Dec, 10 1993».
  9. «Michael Hughes, Convicted Serial Killer, Tied to Four More Deaths. Oct. 26, 2011».
  10. «Prime Suspect in Slaying of 4 Prostitutes Identified. Dec, 10 1993».
  11. «Michael Hughes, Convicted Serial Killer, Tied to Four More Deaths. Oct. 26, 2011».
  12. «Convict appears in court in cold-case killings. July 3, 2008».
  13. «Inmate accused of murder in deaths of four women over 7-year span. June 28, 2008». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
  14. «L.A.'s "Southside Slayer" Michael Hughes convicted of three more murders. NOVEMBER 4, 2011».
  15. «South L.A. serial killer gets death sentence. June 23, 2012».
  16. «Inmate Name HUGHES, MICHAEL HUBERT CDCR Number P25039 Age 63 Admission Date 01/11/1999 Current Location San Quentin State Prison. 11.23.2019».(չաշխատող հղում)