Ամերիկյան նախագահը
«Ամերիկյան նախագահը» (անգլ.՝ The American President), կինոֆիլմ, որը ստեղծվել է երկու ժանրերի՝ ռոմանտիկ կատակերգության և դրամայի համադրությամբ։ Ֆիլմի ռեժիսորն է Ռոբ Ռայները։ Ցուցադրվում է ԱՄՆ-ի կինոթատրոններում 1995 թվականի նոյեմբերի 17-ից։
Ամերիկյան նախագահը անգլ.՝ The American President | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն, հումորային դրամա և դրամա |
Թվական | 1995 և դեկտեմբերի 14, 1995[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռոբ Ռայներ |
Պրոդյուսեր | Չարլզ Նյուիրթ |
Սցենարի հեղինակ | Աարոն Սորկին |
Դերակատարներ | Մայքլ Դուգլաս, Անեթ Բենինգ, Մարտին Շին, Մայքլ Ջեյ Ֆոքս, Ռիչարդ Դրեյֆուս, Աննա Դիվեր Սմիթ, Սամանտա Մետիս, Շոնա Ուոլդրոն, Դեյվիդ Փայմեր, Ուենդի Մելիկ, Էնն Հեյնի, Ճաշուա Մալինա, Նինա Սեմաշկո, Ջոն Մահոնի[2], Քոն Քենադա[2], Թոմ Բերրի[2], Ջենիֆեր Կրիստալ Ֆոլի[2], Leslie Bega?[2], Աարոն Սորկին[2], Gail Strickland?[2], George Murdock?[2] և Կարեն Մարույամա[2] |
Օպերատոր | Ջոն Սիլ |
Երաժշտություն | Մարկ Շեյման |
Մոնտաժ | Ռոբերտ Լեյթոն |
Պատմվածքի վայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան |
Կինոընկերություն | Քեսթլ Ռոք Ինթերթեյմենտ |
Տևողություն | 106 րոպե |
Ֆիլմն ընդգրկվել է Ամերիկյան կինոմշակույթի ինստիտուտի կողմից 2002 թվականին կազմված՝ «100 տարի...100 կրքեր» սիրային լավագույն պատմությունների ցուցակում (75-րդ տեղ)։
ՍյուժեԽմբագրել
Ամուրի դարձած ԱՄՆ նախագահ՝ Էնդրյու Շեպերդի և գրավիչ լոբբիստուհի Սիդնի Ուայդի հորինված սիրո պատմություն՝ կառավարման բարձր օղակներում քաղաքական ինտրիգների և ֆեդերալ օրինագծերի ընդունման համար բռնկված պայքարի ֆոնին։
ԴերերումԽմբագրել
- Մայքլ Դուգլաս-ԱՄՆ նախագահ Էնդրյու Շեպերդ՝ դեմոկրատական կուսակցությունից
- Անեթ Բենինգ - Սիդնի Ուայլթի քաղաքական խորհրդատու
- Մարտին Շին- նախագահի աշխատակազմի ղեկավար՝ Էյ Ջի Մակիներնի
- Մայքլ Ջեյ Ֆոկս- նախագահի օգնական՝ ներքին քաղաքականության հարցերով Լյուիս Ռոտշիլդ։
- Ռիչարդ Դրեյֆուս- հանրապետական-սենատոր Բոբ Ռամսոն
- Աննա Դեվերե Սմիթ- Սպիտակ տան մամլո խոսնակ՝ Ռոբին Մակկոլ
- Ուենդի Մելիկ-Սյուզան Սլոան
- Նինա Սեմաշկո-Բետ Ուայդ, Սիդնիի փոքր քույր
- Գեյլ Ստրիկլենդ- Էսթեր Մակիներնի
Հետաքրքիր փաստերԽմբագրել
«Ամերիկյան նախագահը»-ը քննադատների կողմից ստացել է դրական արձագանք և առաջադրվել է տարատեսակ մրցանակների, չնայած այդպես էլ որևէ հայտնի մրցանակ չի ստացել։ Կոմպոզիտոր Մարկ Շայմանն առաջադրվել է «Օսկարի»՝ «Երաժշտական կամ կատակերգական ֆիլմի լավագույն երաժշտություն» նոմինացիայում։ Ֆիլմը ստացել է «Ոսկե գլոբուս»-ի հինգ նոմինացիա կատակերգական կատեգորիաներում՝ լավագույն ռեժիսոր, լավագույն սցենարիստ, լավագույն դերասան և դերասանուհի, լավագույն կատակերգական կինոֆիլմ։ Միջազգային կինովարձույթում հավաքագրված գումարը կազմել է 108 մլն ԱՄՆ դոլար[3]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «The American President»։ Box Office Mojo (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-02-05-ին։ Վերցված է 2011-03-04
ԱղբյուրներԽմբագրել
- «Ամերիկյան նախագահը»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում: