Մայքլ Բիչ

ամերիկացի դերասան

Մայքլ Բիչ (անգլ.՝ Michael Beach, հոկտեմբերի 30, 1963(1963-10-30)[1], Ռոքսբերի, Բոստոն, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են՝ «Ապավինեք ինձ» (1989), «Մեկ սխալ քայլ» (1992), «Կարճ պատմություներ» (1993), «Արտաշնչման սպասում» (1995), «Ընտանեկան երևույթ» (1996) և «Հոգևոր սնունդ» (1997)։ Ինչպես նաև Մայքլը նկարահանվել է NBC «Երրորդ հերթափոխ» սերիալում՝ կատարելով Մոնտե Պարկերի դերը 1999-2005 թվականներին։

Մայքլ Բիչ
2017 Wizard World Columbus - Michael Beach (35628097343).jpg
Ծնվել էհոկտեմբերի 30, 1963(1963-10-30)[1] (56 տարեկան)
ԾննդավայրՌոքսբերի, Բոստոն, ԱՄՆ
ԿրթությունNoble and Greenough School? և Ջուլիարդ դպրոց
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան, հնչյունավորող և կինոպրոդյուսեր

ԿարիերաԽմբագրել

Դերասանի առաջնաելույթը մեծ էկրաններին կայացել է «Գծի վերջը» ֆիլմում 1987 թվականին։ 1989 թվականին նա հայտնվել է «Ապավինեք ինձ» ֆիլմում Մորգան Ֆրիանի և Բեվերլի Տոդդի հետ։ Նաև նկարահանվել է «Ներքին գործեր», «Մուշտրա» (երկուսն էլ 1990 թվականին), «Մեկ սխալ քայլ» (1992, Սինդա Ուիլիամսի հետ), «Կարճ պատմություններ» և «Իրական սեր» (երկուսն էլ 1993 թվականին) ֆիլմերում։

1995 թվականին խաղացել է Անժելա Բասսետի անհավատարիմ ամուսնու դերը «Արտաշնչման սպասում» ֆիլմում։ 1997 թվականին կատարել է Վանեսսա Լ․ Ուիլիամսի ամուսնու դերը «Հոգևոր սնունդ» ֆիլմում։ Հեռուստատեսությունում նա խաղացել է Ջիննի Բուլետի (Գլորիա Ռուբեն) նախկին ամուսնու՝ Ալ Բուլեի կրկնվող դերը NBC ալիքի «Շտապ օգնություն» բժշկական դրամայում 1995-1997 թվականներին։ 1999-2005 թվականներին Բիչը NBC ալիքի «Երրորդ հերթափոխ» սերիալում եղել է Նյու Յորքի հրշեջային վարչության Մոնտե Պարկեր հրշեջի դերի մշտական կատարող։

Դերասանը խաղացել է նաև հեռուստասերիալներում, ինչպիսիք են՝ «Կարգ ու կանոն», «Կարգ ու կանոն։ Հատուկ շրջան», «Քույրեր և եղբայրներ», «Կրքի անատոմիա», «Ավելի մոտ», «Սև ցուցակ» և «Նորակոչիկ»։ Նա նաև նկարահանվել է NBC ալիքի «Ճգնաժամ» կարճամետրաժ սերիալում 2014 թվականին և խաղացել է «Աստղային դարպասներ, Ատլանտիդա», «Անարխիայի որդիները», «Հաճախորդների ցուցակ», «Խաղ», «Գաղտնիքներ և սուտ» և «100» կարճամետրաժ ֆիլմերում[2]։

2018 թվականին խաղացել է Կարլ Դյուրնատի դերը «Կապույտ խորը ծով 2» ֆիլմում[3]։ 2018 թվականին խաղացել է Ջեսսի Քեյնի դերը «Ակվամեն» ֆիլլմում[4]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. «The 100 season 3: Michael Beach, Sons of Anarchy star, joins cast - EW.com»։ Entertainment Weekly's EW.com (անգլերեն)։ Վերցված է 7 April 2016 
  3. Steve Barton (January 30, 2018)։ «Deep Blue Sea 2 Swims Home in April» (անգլերեն)։ Dread Central։ Արխիվացված օրիգինալից January 31, 2018-ին։ Վերցված է February 1, 2018 
  4. «Aquaman: Michael Beach Confirms He Is Playing Black Manta's Father»։ DC (անգլերեն)։ Վերցված է 2017-05-26 

Արտաքին հղումներԽմբագրել