«Մայքի նոր մեքենան» (անգլ.՝ Mike’s New Car), Pixar ստուդիայի կարճամետրաժ մուլտֆիլմ՝ «Հրեշների կորպորացիա» մուլտֆիլմի գլխավոր հերոսներ Սալլի և Մայքի մասնակցությամբ։ Սա առաջին կարճամետրաժ ֆիլմն է, որտեղ Pixar–ը օգտագործել է երկխոսությունը և վերցրել է կերպարներ նախկինում ստեղծված աշխատանքներից։

Մայքի նոր մեքենան
անգլ.՝ Mike's New Car
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրկինոկատակերգություն[1], մանկական ֆիլմ և կարճամետրաժ ֆիլմ
Հիմնված էՀրեշների կորպորացիա
Շարքի մասն էMonsters, Inc.?
ՌեժիսորՓիթ Դոքթեր[2][3][4] և Roger Gould?[2][3][4]
ՍցենարիստՓիթ Դոքթեր[3], Jeff Pidgeon? և Roger Gould?[3]
ՀնչյունավորումՋոն Գուդմեն[2] և Բիլլի Քրիսթալ[2]
ՊրոդյուսերՋոն Լեսսետեր[3]
Գործադիր պրոդյուսերՋոն Լեսսետեր
ԵրաժշտությունՌենդի Նյուման
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունՊիքսար[3]
ԴիստրիբյուտորBuena Vista Home Entertainment և Դիսնեյ+
Տևողություն4 րոպե
ՇարքMonsters, Inc.?
Թվականմայիսի 24, 2002
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար
pixar.com/home-entertainment#mikes-new-car(անգլ.) և pixar.com/short_films/Home-Entertainment-Shorts/Mike%27s-New-Car(անգլ.)

Սկզբում կարճաժամկետ ֆիլմը նախագծվել է որպես «Հրեշների կորպորացիայի» մի տեսարան, բայց փոխարենը ստեղծվել է առանձին մուլտֆիլմ։

Սյուժե

խմբագրել

Մայքը գնել է 6×6 շարժիչով նոր մեքենա և Սալլիի մոտ գովաբանում էր իր մեքենան։ Սալլին սկզբում խաղում է գերկարգավորվող նստարանով, մինչև որ Մայքը բղավում է նրա վրա։ Ավտոմեքենան սկսում է ազդանշան տալ, որովհետև անվտանգությանն գոտիները կոճկված չէին։ Երբ փորձում են կապել ամրագոտին, Մայքը պատահաբար կապում է իրեն դրսից։ Նա պահանջում է, որ Սալլին սեղմեր կոճակը։ Սալլին, շփոթվելով շատ կոճակներից, պատահաբար բացում է մեքենայի կափարիչը։ Մայքը փորձում է փակել այն և ընկնում է մեքենայի մեջ։ Նրան հաջողվում է դուրս գալ։ Երբ նա ամրացնում է իր գոտին, հանկարծ միանում են մաքրիչները։ Մայքը սեղմում է ինչ-որ կոճակ, և մեքենայում քաոս է առաջանում։ Մայքին հաջողվում է դադարեցնել ամեն ինչ՝ պտտելով այրոցքի բանալին։ Սալլին կարգավորում է հետին տեսողության հայելին և պատահաբար կոտրում է այն։ Մայքը Սալլիին դուրս է գցում մեքենայից, ապա հանկարծակի կտրուկ պոկվում է տեղից և հենց այդ պահին խփում։ Սալլին զարմանում է անվտանգության բարձիկների բացակայության համար, և հենց այդ պահին դրանք գործում են՝ խփելով Մայքին։ Սալլին Մայքին օդում բռնում է, իսկ նա լացում է իր հին մեքենաըի համար։

Հնչյունավորում

խմբագրել

Մրցանակներ

խմբագրել

Մուլտֆիլմը ներկայացվել է «Օսկար» մրցանակի (2003) «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում։

Ծանոթագրություններ

խմբագրել