Նոնա Մորդյուկովա
Նոնա Վիկտորովնա Մորդյուկովա (ռուս.՝ Нонна Викторовна Мордюкова, 25 նոյեմբերի, 1925, Կոնստանտինովկա, Արտյոմովսկի շրջան, ՈՒԽՍՀ, ԽՍՀՄ – 6 հուլիսի, 2008, Մոսկվա, Ռուսաստան), կինոյի և թատրոնի ռուս խորհրդային դերասանուհի։ Ստալինյան առաջին աստիճանի մրցանակի դափնեկիր (1949)։ ՌՍՖՍՀ Վասիլև եղբայրների անվան մրցանակի դափնեկիր (1973)։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1974)[4]։
Նոնա Մորդյուկովա | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 25, 1925[1][2] |
Ծննդավայր | Կոնստանտինովկա, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 6, 2008[3][2] (82 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Կունցևսկոե գերեզմանատուն |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1950) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ակտիվ շրջան | 1948-1999 |
Ընտրանի | Ադամանդե ձեռքը և Family Relations? |
Ամուսին(ներ) | Վյաչեսլավ Տիխոնով և Վլադիմիր Սոշալսկի |
Երեխա(ներ) | Վլադիմիր Տիխոնով |
Պարգևներ և մրցանակներ | |
Նոնա Մորդյուկովա՝ Վիքիպահեստ | |
Ընդգրկվել է 20-րդ դարի ամենահայտնի քսան դերասանուհիների ցանկում, որ կազմել է բրիտանական «Ով ով է» («Who is Who») հանրագիտարանի խմբագրական խորհուրդը[5]։
Կենսագրություն
խմբագրելՆոնա Մորդյուկովան (իսկական անունը՝ Նոյաբրինա) ծնվել է 1925 թվականի նոյեմբերի 25-ին Ուկրաինական ԽՍՀ Արտյոմովսկի շրջանի Կոնստանտինովկա գյուղում (ներկայում՝ քաղաք Կոնստանտինովկա, Դոնեցկի մարզ)[6] (այլ տվյալներով՝ Կրասնոդարի երկրամասի Օտրադնայա ստանիցայում[7]):
Մանկությունն անցկացրել է Կրասնոդարի երկրամասի Գլաֆիրովկա գյուղում, որտեղ նրա մայրը՝ Իրինա Պետրովնա Մորդյուկովան (օրիորդական ազգանունը՝ Զայկովսկայա) եղել է կոլխոզի նախագահ, աչքի է ընկել վոկալային տվյալներով ու կենսախինդ բնավորությամբ, սիրել է երգել ռոմանսներ ու ռուսական ժողովրդական երգեր։ Հայրը՝ Վիկտոր Կոնստանտինովիչ Մորդյուկովը, եղել է զինվորական, կամավոր մեկնել է ռազմաճակատ, որտեղից վերադարձել է առանց ոտքի։ Նոնան եղել է ընտանիքի ավագ երեխան, ունեցել է երկու եղբայր ու երեք քույր։ Մանկության տարիքից Նոնա Մորդյուկովան ստիպված է եղել աշխատել մեծահասակների հետ հավասար, խնամել իր կրտսեր եղբայրներին ու քույրերին[8][9]։
Մանկության տարիներից Նոնո Մորդյուկովան երազել է նկարահանվել կինոյում։ «Բոգդան Խմելնիցկի» (1941) ֆիլմը դիտելուց հետո սիրահարվել է գլխավոր հերոսին, որին մարմնավորում էր Նիկոլայ Մորդվինովը, և որոշել է դառնալ դերասանուհի։ Նա նամակ է գրել դերասանին՝ հարցնելով. «Ինչպե՞ս դառնալ Լյուբով Օռլովա» (ռուս.՝ «Как выучиться на Любовь Орлову?»): 1941 թվականի հունիսին, երբ դեռ չէր սկսել պատերազմը, հայտնի դերասանը պատասխանում է. «Անպայման ավարտեք դպրոցը, ստացեք ատեստատ և եկեք Մոսկվա, գտեք ինձ»։ Պատերազմի ավարտից հետո նա մեկնել է Մոսկվա, սակայն Մորդվինովին չի գտել։ Փոխարենը Մորդյուկովան միանգամից ընդունվել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ առանց նախապատրաստվելու[8]։
1942 թվականին՝ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նացիստական Գերմանիայի զորքերի կողմից Կրասնոդարի երկրամասի շրջափակման ժամանակ, Մորդյուկովների ընտանիքը չի կարողացել տարհանվել։ Առաջացել է Գերմանիա տեղափոխվելու վտանգ, և Մորդյուկովները ստիպված են եղել թաքնվել Տրուբոլետ հեռավոր բնակավայրում (ներկայում՝ Նովոուրուպսկի, Օտրադնայայի շրջան, Կրասնոդարի երկրամաս)։ 1943 թվականին նրանք տեղափոխվել են Օտրադնայա ավան։ 1944 թվականին, երբ ընտանիքը բաժանվել է, Իրինա Պետրովնան երեխաների հետ տեղափոխվել է Եյսկ քաղաք[10][11]։
1945 թվականին Նոնա Մորդյուկովան ընդունվել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ՝ Բորիս Բիբիկովի և Օլգա Պիժովայի դերասանական արվեստանոց։ Ուսումն ավարտել է 1950 թվականին։
Ուսանողական տարիներին՝ 1948 թվականին, Նոնա Մորդյուկովան կատարել է իր նորամուտը կինոյում՝ մարմնավորելով Ուլյանա Գրոմովային ռեժիսոր Սերգեյ Գերասիմովի «Երիտասարդ գվարդիա» ֆիլմում, որը նկարահանվել է խորհրդային գրող Ալեքսանդր Ֆադեևի համանուն վեպի հիման վրա։ Այդ դերի շնորհիվ սկսնակ դերասանուհին արժանացել է համամիութենական ճանաչման։ 1949 թվականին Ուլյանա Գրոմովային դերի համար Նոնա Մորդյուկովային շնորհվել է Ստալինյան առաջին աստիճանի մրցանակի գրականության և արվեստի բնագավառում «Գեղարվեստական կինեմատոգրաֆիա» կատեգորիայում։ 1950-1991 թվականներին Նոնա Մորդյուկովան եղել է Կինոդերասանի թատրոն-ստուդիայի դերասանուհի։
Իր կինոկարիերայի ընթացքում Նոնա Մորդյուկովան նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում։ Նրա ամենահայտնի աշխատանքների թվում են՝ «Երիտասարդ գվարդիա» (1948), «Օտար ազգականներ» (ռուս.՝ «Чужая родня», 1955), «Հասարակ պատմություն» (ռուս.՝ «Простая история», 1960), «Նախագահը» (1964), «Բալզամինովի ամուսնությունը» (1964), «Կոմիսար» (1967), «Ադամանդե ձեռքը» (1968), «Журавушка» (1968), «Ազգականներ» (ռուս.՝ «Родня», 1981):
Կինոյում Նոնա Մորդյուկովայի վերջին աշխատանքը եղել է «Մայրը» (ռուս.՝ «Мама») ֆիլմը, որ նկարահանվել է ռեժիսոր Դենիս Եվստիգնեևի կողմից 1999 թվականին[12]։ Հետագայում նա այլևս կինոյում նկարահանվելու առաջարկներ չի ստացել, թեև սպասել է[13]։
Իր 82-ամյա տարեդարձի օրը (25 նոյեմբերի, 2007 թվական) դերասանուհին համախմբել է իր բոլոր քույրերին ու եղբայրներին[14]։
Նոնա Մորդյուկովան մահացել է 2008 թվականի հուլիսի 6-ին Մոսկվայի Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում[15][16]։ Հուղարկավորման արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 9-ին։ Նույն օրը նա թաղվել է Կունցևոյի գերեզմանատանը՝ որդու՝ Վլադիմիր Տիխոնովի կողքին[17][18]։
2008 թվականի հուլիսի 7-ին դերասանուհու հարազատներին իր ցավակցությունն է հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը.
Одарённая ярким и самобытным талантом, Нонна Мордюкова прожила богатую творческую жизнь и была поистине народной актрисой. В каждую свою роль Нонна Викторовна вкладывала частицу души, играла мощно, буквально на одном дыхании. И поэтому фильмы с её участием близки и дороги зрителям многих поколений.»[19]
Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայության հայտարարության համաձայն՝ 2008 թվականի հուլիսի 7-ին Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը նույնպես հայտնել է իր ցավակցությունը Նոնա Մորդյուկովայի հարազատներին ու ազգականներին[20]։
2008 թվականի հուլիսի 9-ին «Аргументы и факты» շաբաթաթերթին տված իր հարցազրույցում «Իմ արծաթե գունդը» (ռուս.՝ «Мой серебряный шар») հաղորդման հեղինակ և վարող Վիտալի Վուլֆը, բնութագրելով Նոնա Մորդյուկովայի արվեստը, ասել է.
Все её работы походили на огранённый бриллиант — талант был дан ей природой. Громадный талант. Который совмещал в себе возможность показать себя и драматической актрисой, и трагедийной, и лирической, и комедийной. Она умела всё! Она умела соединять несоединимое. Она была настоящая, природная, как будто перед глазами зрителя находилась не актриса, а живой человек, всегда очень ясно, чётко несущая мысль режиссёра.[21]
Ընտանիք
խմբագրելԾնողներ՝
- Հայրը՝ Վիկտոր Կոնստանտինովիչ Մորդյուկով
- Մայրը՝ Իրինա Պետրովնա Մորդյուկովա (օրիորդական ազգանունը՝ Զայկովսկայա)
Քույրեր՝
- Նատալյա Վիկտորովնա Կատաևա (օրիորդական ազգանունը՝ Մորդյուկովա)
- Լյուդմիլա Վիկտորովնա Մորդյուկովա
- Տատյանա Վիկտորովնա Մորդյուկովա
Եղբայրներ՝
- Գենադի Վիկտորովիչ Մորդյուկով
- Վասիլի Ալեքսեևիչ Լիտվինով
Ամուսիններ՝
- Առաջին ամուսինը՝ Վյաչեսլավ Տիխոնով. ծանոթացել են «Երիտասարդ գվարդիա» ֆիլմի նկարահանումների ժամանակ, ամուսնացել են Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում սովորելու տարիներին և միասին ապրել տասներեք տարի,
- Որդին՝ Վլադիմիր Տիխոնով[9][14] (1950-1990), կինոյի և թատրոնի խորհրդային դերասան,
- Հարսը (առաջին)՝ Նատալյա Վառլեյ. ամուսնացել են 1971 թվականին և ամուսնալուծվել որդու ծնունդից հետո,
- Թոռը՝ Վասիլի (ծնվել է 1972 թվականին),
- Հարսը (երկրորդ)՝ Նատալյա Տիխոնովա (Եգորովա), ամուսնացել են 1975 թվականին,
- Թոռը՝ Վլադիմիր (ծնվել է 1982 թվականին),
- Հարսը (առաջին)՝ Նատալյա Վառլեյ. ամուսնացել են 1971 թվականին և ամուսնալուծվել որդու ծնունդից հետո,
- Որդին՝ Վլադիմիր Տիխոնով[9][14] (1950-1990), կինոյի և թատրոնի խորհրդային դերասան,
- Քաղաքացիական ամուսին՝ Բորիս Անդրոնիկաշվիլի[14],
- Քաղաքացիական ամուսին՝ Իգրաֆ Իոշկա[14],
- Երկրորդ ամուսինը՝ Վլադիմիր Սոշալսկի. ամուսնացած են եղել ընդամենը կես տարի[14][22]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1948 | ֆ | Երիտասարդ գվարդիա | Молодая гвардия | Ուլյանա Գրոմովա, երիտասարդգվարդիական, Սովետական Միության հերոս |
1952 | ֆ | Վասիլի Բորտնիկովի վերադարձը | Возвращение Василия Бортникова | Նաստյա Օգորոդնիկովա |
1953 | ֆ | Բռնչենու պուրակ | Калиновая роща | Նադեժդա Ռոմանյուկ |
1955 | ֆ | Օտար ազգականներ | Чужая родня | Ստեշա Ռյաշկինա |
1955 | ֆ | Աստղեր թևերին | Звёзды на крыльях | ձկնորս |
1957 | ֆ | Եկատերինա Վորոնինա | Екатерина Воронина | Դուսյա Օշուրկովա |
1958 | ֆ | Կամավորներ | Добровольцы | մետրոշինարար, որ երգում է Կարմենի արիան հանքում (տիտրերում նշված չէ) |
1959 | ֆ | Չեխովի երեք պատմվածք (կինոալմանախ, նովել «Վանկա») | Три рассказа Чехова | Ալյախինի կինը |
1959 | ֆ | Ամեն ինչ սկսվում է ճանապարհից | Всё начинается с дороги | Դաշա Բոկովա, Ստեփանի կինը |
1959 | ֆ | Հայրական տուն | Отчий дом | Ստեփանիդա |
1959 | ֆ | Տառապանքների միջով (ֆիլմ № 3 – «Մռայլ առավոտ») | Хождение по мукам | Մատրյոնա Կրասիլնիկովա |
1960 | ֆ | Հասարակ պատմություն | Простая история | Սաշա Պոտապովա |
1962 | ֆ | Պավլուխա | Павлуха | Նատալյա |
1963 | ֆ | Մարզկոմի քարտուղար | Секретарь обкома | Նատալյա Ֆադեևնա |
1964 | ֆ | Բալզամինովի ամուսնությունը | Женитьба Бальзаминова | Դոմնա Եվստիգնեևնա Բելոտելովա, վաճառականուհի, այրի |
1964 | ֆ | Նախագահ | Председатель | Դոնյա Տրուբնիկովա, Սեմյոնի կինը |
1965 | ֆ | Երեսուներեք | Тридцать три | Գալինա Պետրովնա Պրիստյաժնյուկ |
1965 | ֆ | Պատերազմ և խաղաղություն | Война и мир | Անիսյա Ֆյոդորովնա |
1966 | ֆ | Քեռու երազը | Дядюшкин сон | Սոֆյա Պետրովնա Կարպուխինա, գնդապետի կինը |
1967 | ֆ | Կոմիսար | Комиссар | Կլավդիա Վավիլովա |
1968 | ֆ | Ադամանդե ձեռքը | Бриллиантовая рука | Վարվառա Սերգեևնա Պրյուշչ, տնային կառավարիչ |
1968 | ֆ | Журавушка | Գլաֆիրա Դեմենտևնա Օգրեխովա | |
1969 | ֆ | Փայլիր, փայլիր, իմ աստղ | Гори, гори, моя звезда | мадам |
1970 | ֆ | Բալադ Բերինգի ու նրա ընկերների մասին | Баллада о Беринге и его друзьях | կայսրուհի Աննա Յոհանովնա |
1970 | ֆ | Դեպք, որ պատահել է Պոլինին հետ | Случай с Полыниным | Դուսյա Կուզմիչյովա |
1971 | ֆ | Երիտասարդները | Молодые | Դարյա Վասիլևնա |
1971 | ֆ | Ռուսական դաշտ | Русское поле | Ֆեդոսյա Լեոնտևնա Ուգրյումովա |
1972 | ֆ | Վաղն ու կլինի... | Завтра будет поздно… | Կուզյուրկա |
1972 | ֆ | Երիտասարդ Գերկուլեսովի տառապանքները (կարճամետրաժ) | Страдания молодого Геркулесова | |
1973 | ֆ | Վերադարձ չկա | Возврата нет | Անտոնինա Կաշիրինա |
1973 | ֆ | Տագնապի երկու օր | Два дня тревоги | Մավրա Գրիգորևնա |
1974 | ֆ | Լև Գուրիչ Սինիչկին | Лев Гурыч Синичкин | Ռաիսա Մինիչնա Սուրմիլովա |
1975 | ֆ | Նրանք մարտնչում էին հանուն հայրենիքի | Они сражались за Родину | Նատալյա Ստեպանովնա |
1975 | ֆ | Իվանովների ընտանիքը | Семья Ивановых | Մարիա Պետրովնա Իվանովա |
1977 | ֆ | Գաղտնի Պետերբուրգից | Инкогнито из Петербурга | Աննա Անդրեևնա Սկվոզնիկ-Դմուխանովսկայա |
1978 | ֆ | Ճահճուտ («Ոչ սովորական պատմություն») | Трясина («Нетипичная история») | Մատրյոնա Բիստրովա |
1979 | ֆ | Հավատով ու ճշմարտությամբ | Верой и правдой | Պանյա |
1981 | ֆ | Ազգականներ | Родня | Մարիա Վասիլևնա Կոնովալովա |
1982 | ֆ | Կայարան երկուսի համար | Вокзал для двоих | «քեռի Միշա» |
1982 | ֆ | Էտյուդ դոմինոյի ու դաշնամուրի համար | Этюд для домино с роялем | դոմինո խաղացող |
1986 | ֆ | Աշխատավարձից աշխատավարձ | От зарплаты до зарплаты | Օլգա Իվանովնա Պլիսովա |
1987 | ֆ | Աղջիկը | Доченька | Զինաիդա Յակովլևնա |
1987 | ֆ | Ամուսնական վարկ | Ссуда на брак | Տատյանա Իվանովնա |
1988 | ֆ | Արգելված գոտի | Запретная зона | Նադեժդա Ավդոտինա |
1989 | ֆ | Ձմեռը դրախտում | Зима в раю | |
1991 | ֆ | Վազող թիրախ | Бегущая мишень | Զինա |
1992 | ֆ | Լունապարկ | Луна-парк | |
1995 | ֆ | Շիրլի-միրլի | Ширли-мырли | զագսի աշխատող |
1999 | ֆ | Մայր | Мама | Պոլինա |
Վավերագրական ֆիլմեր
խմբագրել- 2000 – «Ինձ համար մահ չկա» (ռուս.՝ «Нет смерти для меня»), ստեղծվել է «Вертов и К» ստուդիայի կողմից РТР «Реальное кино» հեռուստաալիքի պատվերով, սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Ռենատա Լիտվինովա, նախագծի ղեկավար՝ Վիտալի Մանսկի[23][24],
- 2003 – «Նոնա Մորդյուկովա։ Ես հիշում եմ...» (ռուս.՝ «Нонна Мордюкова. Я вспоминаю...»), ստեղծվել է «Лавр» ստուդիայի կողմից «Россия» հեռուստաալիքի պատվերով, սցենարի հեղինակ, ռեժիսոր և պրոդյուսեր՝ Սվետլանա Ռեզվուշկինա, նախագծի ղեկավար՝ Վիտալի Մանսկի[25],
- 2005 – «Համար 4022 մոլորակի բնակիչները։ Նոնա Մորդյուկովա» (ռուս.՝ «Жители планеты номер 4022. Нонна Мордюкова»), «Культура» հեռուստաալիք, ռեժիսոր՝ Յուլիա Կրասնովա[26],
- 2006 – «НеукротимаЯ Нонна Мордюкова»[27] (документальный фильм производства ЗАО «Гала концерт» по заказу ОАО «Первый канал»; режиссёры: Татьяна Косовцова, Роман Газенко, 2006 год)[28], նվիրված է դերասանուհու ծննդյան ութսունամյակին, նկարահանման ժամանակ նա եղել է ծանր հիվանդ,
- 2008 – «Կղզիներ։ Նոնա Մորդյուկովա» (ռուս.՝ «Острова. Нонна Мордюкова»), ստեղծվել է «Клио XXI» ստուդիայի կողմից «Культура» հեռուստաալիքի պատվերով, հեղինակ և ռեժիսոր՝ Ալեքսանդր Ստոլյարով, նախագծի ղեկավար՝ Վիտալի Տրոյանովսկի[29][30],
- 2008 – «Նոնա Մորդյուկովա։ Սիրո մասին» (ռուս.՝ «Нонна Мордюкова. О любви»), «Առաջին ալիքի» վավերագրական ֆիլմը, սցենարի հեղինակ՝ Ալեքսանդր Կազակևիչ, ռեժիսոր՝ Տատյանա Վարդանյան[31],
- 2010 – «Նոնա Մորդյուկովա։ Ինչպես աշխարհում առանց սիրո ապրել» (ռուս.՝ «Нонна Мордюкова. Как на свете без любви прожить»), ստեղծվել է «Студия 8» ստուդիայի կողմից «ТВ Центр»-ի պատվերով, հեղինակ՝ Տատյանա Վոլսկայա, ռեժիսոր՝ Ֆիլիպ Սուրկով[32],
- 2010 – «Նոնա Մորդյուկովա։ Այդպիսին նրան ոչ ոք չգիտեր» (ռուս.՝ «Нонна Мордюкова. Такой её никто не знал»), «Пиманов и партнёры» հեռուստաընկերություն, «Առաջին ալիք», գեղարվեստական ղեկավար՝ Լեոնիդ Յակուբովիչ, ռեժիսոր՝ Ֆուադ Շաբանով[33]։
Ճանաչում
խմբագրելՊետական պարգևներ
խմբագրել- 1965 – ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստուհի
- 1969 – ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստուհի
- 1974 – ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի
- 1975 – «Պատվո նշան» շքանշան
- 1985 – Ժողովուրդների բարեկամության շքանշան
- 1995 – «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (27 նոյեմբերի, 1995 թվական) – պետությանը մատուցած ծառայությունների և մշակույթի ու արվեստի բնագավառում բազմամյա բեղմնավոր գործունեության համար[34]
- 2000 – «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» III աստիճանի շքանշան (23 նոյեմբերի, 2000 թվական) – կինոարվեստի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար[35]
- 2005 – «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշան (25 նոյեմբերի, 2005 թվական) – հայրենական մշակույթի ու կինոարվեստի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման, ստեղծագործական բազմամյա գործունեության համար[36]
- 2005 – Ռուսաստանի Դաշնության կառավարության պատվոգիր (25 նոյեմբերի, 2005 թվական) – հայրենական կինոարվեստի զարգացման գործում ունեցած ներդրման ու ստեղծագործական բազմամյա գործունեության համար[37]
Պետական մրցանակներ
խմբագրել- 1949 – Ստալինյան առաջին աստիճանի մրցանակ գրականության և արվեստի բնագավառում (կատեգորիա «Գեղարվեստական կինեմատոգրաֆիա») – ռեժիսոր Սերգեյ Գերասիմովի «Երիտասարդ գվարդիա» (1948) ֆիլմում Ուլյանա Գրոմովայի դերը կատարելու համար[38]
- 1973 – ՌՍՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ – «կինոյում կանանց կերպարների մարմնավորման համար», ֆիլմեր «Հասարակ պատմություն» (1960), «Նախագահ» (1964), «Բալզամինովի ամուսնությունը» (1964), «Журавушка» (1968), «Ռուսական դաշտ» (1971)[39]
- 2002 – Ռուսաստանի Դաշնության Նախագահի 2001 թվականի մրցանակ գրականության և արվեստի բնագավառում[40]
Հասարակական պարգևներ
խմբագրել- 1972 – «Տարվա լավագույն դերասանուհի» ըստ «Советский экран» ամսագրի հարցումների – «Ռուսական դաշտ» (1971) ֆիլմում իր դերակատարման համար
- 1972 – Կնոջ լավագույն դերակատարման համար («Երիտասարդները» ֆիլմ) մրցանակ Աշխատավոր դասակարգի մասին ֆիլմերի համամիութենական երկրորդ կինոփառանում
- 1974 – Տարվա լավագույն դերասանուհի ըստ «Советский экран» ամսագրի հարցումների – «Վերադարձ չկա» (1973) ֆիլմում իր դերակատարման համար.
- 1992 – Ընդգրկվել է 20-րդ դարի քսան ամենահայտնի դերասանուհիների ցանկում, որ կազմել է բրիտանական «Ով ով է» («Who is Who») հանրագիտարանի խմբագրական կազմը[5]
- 1995 – Ռուսաստանի կինոքննադաության ու կինոմամուլի «Ոսկե խոյ» մրցանակ «Կինեմատոգրաֆիական տարվա մարդ» անվանակարգում[41]
- 1996 – Ռուսաստանի Դաշնության նախագահի մրցանակ «Ռուսական կինոյում ունեցած ներդրման համար», «Կինոտավր» ռուսական բաց կինոփառատոն[42]
- 1999 – Ռուսական գործնական շրջանների «Կուռք» մրցանակ «Արվեստին մատուցած բարձր ծառայության համար» անվանակարգում
- 2005 – «Նիկա» ազգային կինեմատոգրաֆիական մրցանակաբաշխության հատուկ մրցանակ «Պատիվ և արժանապատվություն»[43]
- 2005 – Եյսկ քաղաքի պատվավոր քաղաքացի[44][45]
Հիշատակ
խմբագրել- 2005 թվականի նոյեմբերին Նոնա Մորդյուկովայի անունով է կոչվել արեգակնային համակարգի փոքր մոլորակ, որը մինչ այդ աստղագիտական ձեռնարկներում հիշատակվում էր 4022 համարի ներքո[46]։
- 2008 թվականի օգոստոսի 14-ին Եյսկ քաղաքի կենտրոնում՝ Լենինի և Հաղթանակի փողոցների հատման տեղում, տեղադրվել է Նոնա Մորդյուկովայի բրոնզե արձանը (քանդակագործ՝ Իրինա Մակարովա[47][48][49]։ Արձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2008 թվականի օգոստոսի 16-ին[50]։
- 2008 թվականին Եյսկ քաղաքի «Звезда» կինոթատրոնը կոչվել է Նոնա Մորդյուկովայի պատվին[51]։
Մատենագրություն
խմբագրել- Н. В. Мордюкова. «Не плачь, казачка!». М. Издательство «Олимп», 1997 год, 416 стр, 10000 экз. :: ISBN 5-7390-0480-2, ISBN 5-88590-746-3.
- Н. В. Мордюкова. «Казачка». М. Издательство «Вагриус», 2005 год, 304 стр, 5000 экз. :: ISBN 5-9697-0103-3.
- Н. В. Мордюкова. «Записки актрисы. Ноктюрн» Արխիվացված 2014-08-19 Wayback Machine
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Мордюкова Нонна Викторовна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ http://echo.msk.ru/news/525692-echo.html
- ↑ Большая советская энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 16. Мезия — Моршанск. 1974. 616 стр., илл.; 32 л. илл. и карт.
- ↑ 5,0 5,1 Nonna Mordyukova among «Who Is Who»'s top 20 actresses. Արխիվացված 2014-08-26 Wayback Machine Радио «Голос России» (25 November 2010)
- ↑ Станислав Бондаренко. Нонна Мордюкова: «Тихонов никогда меня не любил. Даже когда родила сына, ко мне не приходил. Чаще всего я видела его спину». Արխիվացված 2008-04-30 Wayback Machine Газета «Бульвар Гордона» (Украина), № 31 (31), 22 ноября 2005 года
- ↑ Мордюкова Нонна Викторовна. Энциклопедический словарь, 2009 год
- ↑ 8,0 8,1 Мордюкова Нонна Викторовна. Արխիվացված 2017-03-28 Wayback Machine Сайт «Чтобы помнили»
- ↑ 9,0 9,1 Ольга Шабалинская. Нонна Мордюкова: гениальная на сцене, беззащитная в жизни. Газета «Аргументы и факты» (25 ноября 2013 года)
- ↑ Н. Крамчанинова, «Сельская жизнь». Отрадная в жизни великой актрисы (интервью с Геннадием Викторовичем Мордюковым — братом актрисы). Информационный портал Муниципального образования «Отрадненский район» (23 сентября 2008 года)
- ↑ Ирина Давиденко. Нонна Мордюкова — символ СССР. «Вокруг ТВ» (4 октября 2013 года)
- ↑ Валерий Кичин. Поговорим о Мордюковой. Это не актриса — это стихия (беседа об актрисе с режиссёром Денисом Евстигнеевым). «Российская газета» (25 ноября 2005 года)
- ↑ Любовь Гамова. Мордюкова до последних дней ждала звонков от режиссёров Газета «Комсомольская правда» (25 ноября 2008 года)
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 14,4 ВИДЕО. Программа «Сегодня вечером» с Андреем Малаховым. Воспоминания родных и друзей Нонны Мордюковой спустя пять лет после смерти актрисы (выпуск от 5 октября 2013 года). «Первый канал»
- ↑ Не стало Нонны Мордюковой. Радиостанция «Эхо Москвы» (7 июля 2008 года)
- ↑ Умерла Нонна Мордюкова. «РИА Новости» (7 июля 2008 года)
- ↑ Константин Иоч. Родня для всех. Как провожали Нонну Мордюкову. «Российская газета» (10 июля 2008 года)
- ↑ Мордюкова Нонна (Ноябрина) Викторовна (1925-2008). Фото места захоронения. Сайт «Могилы знаменитостей»
- ↑ Дмитрий Медведев выразил соболезнования родным и близким актрисы Нонны Мордюковой в связи с её кончиной. Официальный сайт Президента России // kremlin.ru (7 июля 2008 года)
- ↑ Путин выразил соболезнования родным и близким Нонны Мордюковой. «РИА Новости» (7 июля 2008 года)
- ↑ Нонна Мордюкова. Бриллиант из станицы. Газета «Аргументы и факты» (9 июля 2008 года)
- ↑ Смелова Ирина. Бывший муж Нонны Мордюковой простил её предательство // «Собеседник» (7 июня 2012 года)
- ↑ Нет смерти для меня. Умерла Нонна Мордюкова. Интернет-издание «Газета.Ru» (7 июля 2008 года)
- ↑ «ВИДЕО. Документальный фильм «Нет смерти для меня» (2000 год)». Телеканал «РТР». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 17-ին.
- ↑ ВИДЕО. Документальный фильм «Нонна Мордюкова. Я вспоминаю...» (2003 год). Արխիվացված 2017-02-10 Wayback Machine ФГУП ГТК «Телеканал „Россия“»
- ↑ Документальный фильм «Жители планеты номер 4022. Нонна Мордюкова» (2005 год). Արխիվացված 2016-03-04 Wayback Machine Телеканал «Культура»
- ↑ ВИДЕО. Документальный фильм «НеукротимаЯ Нонна Мордюкова» (2006 год). Студия «Галакон» (galakon100)
- ↑ Анонс. Документальный фильм «Нонна Мордюкова. Неукротимая» (2006 год). «Первый канал»
- ↑ Программа «Острова. Нонна Мордюкова». К 85-летию со дня рождения. Արխիվացված 2015-05-18 Wayback Machine Телеканал «Культура» (25 ноября 2010 года)
- ↑ ВИДЕО. Программа «Острова. Нонна Мордюкова» (2008 год). Արխիվացված 2016-03-04 Wayback Machine Телеканал «Культура»
- ↑ Анонс. Документальный фильм «Нонна Мордюкова. О любви» (2008 год). «Первый канал»
- ↑ ВИДЕО, Документальный фильм «Нонна Мордюкова. Как на свете без любви прожить» (2010 год). Արխիվացված 2016-03-04 Wayback Machine Телеканал «ТВ Центр»
- ↑ ВИДЕО. Документальный фильм «Нонна Мордюкова. Такой её никто не знал» (2010 год). «Первый канал»
- ↑ Указ Президента Российской Федерации Б. Ельцина от 27 ноября 1995 года № 1185 «О награждении государственными наградами Российской Федерации». Արխիվացված 2014-12-19 Wayback Machine // graph.document.kremlin.ru
- ↑ Указ Президента Российской Федерации В. Путина от 23 ноября 2000 года № 1924 «О награждении орденом "За заслуги перед Отечеством" III степени Мордюковой Н. В.». // docs.cntd.ru
- ↑ Указ Президента Российской Федерации В. Путина от 25 ноября 2005 года № 1368 «О награждении орденом "За заслуги перед Отечеством" II степени Мордюковой Н. В.». // docs.cntd.ru
- ↑ Распоряжение Правительства Российской Федерации от 25 ноября 2005 года № 2037-р «О награждении Почётной грамотой Правительства Российской Федерации Мордюковой Н. В.» // base.consultant.ru
- ↑ Нонна Мордюкова. Биографическая справка. «РИА Новости» (обновлено 08 июня 2008 года)
- ↑ Имена. Нонна Мордюкова. Արխիվացված 2016-03-04 Wayback Machine Сайт «Энциклопедия отечественного кино» под редакцией Любови Аркус (ООО „Мастерская «Сеанс»“)
- ↑ Указ Президента Российской Федерации В. Путина от 30 января 2002 года № 111 «О присуждении премий Президента Российской Федерации в области литературы и искусства 2001 года» Արխիվացված 2016-03-05 Wayback Machine «Российская газета», № 20 (2888) от 1 февраля 2002 года
- ↑ Национальная премия кинокритики и кинопрессы России «Золотой овен»: учредители, хронология. Արխիվացված 2021-10-26 Wayback Machine // rudata.ru
- ↑ Открытый российский кинофестиваль «Кинотавр». Призёры 1991–2005 годов. Արխիվացված 2012-09-07 archive.today // kinotavr.ru
- ↑ Пётр Ненароков. Королева Нонна. Героиней главного киновечера года была Мордюкова. «Российская газета» (16 апреля 2005 года)
- ↑ Нонна Мордюкова: «Почему не снимаюсь? Видно, нету для меня роли…». Газета «Комсомольская правда» (Ставрополь) (25 ноября 2005 года)
- ↑ Почётные граждане Ейского района. Официальный сайт Муниципального образования «Ейский район»
- ↑ Нонна Мордюкова: всенародная казачка. Лучшие роли. ИНФОграфика. «РИА Новости» (7 июля 2008 года)
- ↑ Памятник Нонне Мордюковой установили в Ейске. «РИА Новости» (14 августа 2008 года)
- ↑ Народной артистке СССР Нонне Мордюковой установили памятник. Интернет-издание «Правда.Ру» (15 августа 2008 года)
- ↑ Памятник знаменитой актрисе и землячке Нонне Мордюковой установлен в центре Ейска в Краснодарском крае. Деловая газета «Взгляд» (14 августа 2008 года)
- ↑ Видео. На Кубани открыли памятник одной из самых популярных актрис Нонне Мордюковой. «Первый канал» (16 августа 2008 года)
- ↑ Кинотеатр имени Бондарчука переименован в честь Мордюковой. «РИА Новости» (30 января 2008 года)
Գրականություն
խմբագրել- Левшина И. С. «Нонна Мордюкова». — М.: «Искусство», 1967. — 128 с. — (Мастера советского театра и кино).
- Виталий Дымов «Мордюкова, которой безоглядно веришь». — М.: «Эксмо», 2012. — 320 с. — (Биографии великих. Неожиданный ракурс). — ISBN 978-5-699-58395-9
Արտաքին հղումներ
խմբագրել- Мордюкова, Нонна — статья в Лентапедии. 2012 год.
- Фан-сайт Нонны Мордюковой Արխիվացված 2012-10-22 Wayback Machine
- Нонна Мордюкова. Биография «Вокруг ТВ»
- Наталья Машьянова, сценарист, кинокритик. Нонна Мордюкова: одна на миллион. Одна из миллионов. «ТАСС-Урал» (7 июля 2008 года)
- Персоналии. Нонна Мордюкова. Фильмография. Արխիվացված 2017-03-11 Wayback Machine Телеканал «Россия 1»
- Мордюкова Нонна (Ноябрина) Викторовна (1925-2008). Фото места захоронения. Сайт «Могилы знаменитостей»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոնա Մորդյուկովա» հոդվածին։ |