Մայրը (ֆիլմ, 1989)
«Մայրը» (ռուս.՝ «Мать», «Արգելված մարդիկ», «Запрещённые люди»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է կինոռեժիսոր Գլեբ Պանֆիլովը Մաքսիմ Գորկու համանուն վեպի հիման վրա՝ օգտագործելով այլ ստեղծագործությունների մոտիվներ։
Մայրը ռուս.՝ Мать | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ[1] Իտալիա |
Ժանր | դրամա |
Թեմա | Բանվոր դասակարգ[2], մայրություն[2], սոցիալական անհավասարություն[2], հույս[2], altruistic suicide?[2] և Ռուսական հեղափոխություն (1905) |
Հիմք | Մայրը[3], Q109476329? և The Life of a Useless Man? |
Թվական | 1989 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Գլեբ Պանֆիլով[4][3] |
Պրոդյուսեր | Lionello Santi? |
Սցենարի հեղինակ | Գլեբ Պանֆիլով[3] |
Դերակատարներ | Իննա Չուրիկովա[3], Մարիո Ադորֆ, Antonella Interlenghi?, Անդրեյ Ռոստոցկի, Ինոկենտի Սմոկտունովսկի, Անդրեյ Մյագկով, Ալեքսեյ Բուլդակով, Դմիտրի Պևցով[3], Liubomiras Laucevičius?[3] և Վիկտոր Ռակով[3] |
Օպերատոր | Միխայիլ Ագրանովիչ |
Երաժշտություն | Վադիմ Բիբերգան |
Պատմվածքի վայր | Ռուսաստան |
Կինոընկերություն | Մոսֆիլմ[5] |
Տևողություն | 200 րոպե |
Սյուժե
խմբագրելՄայրը փորձում է տղային հետ պահել վտանգավոր զբաղմունքներից, բայց աստիճանաբար հասկանում է՝ հետ պահել հնարավոր չէ։ Այժմ նա որոշում է պարզապես ամբողջ ժամանակ լինել իր որդու կողքին, պաշտպանել նրան, կիսել նրա հետ կյանքի դժվարությունները։
Դերերում
խմբագրել- Իննա Չուրիկովա – Պելագեա Նիլովնա Վլասովա
- Վիկտոր Ռակով – Պավել Վլասով
- Ալեքսանդր Շիշոնոկ – Պավել Վլասովը մանկության տարիներին
- Լյուբոմիրաս Լաուցյավիչյուս – Միխայիլ Վլասով, Պավելի հայրը
- Ալեքսանդր Կարին – Անդրեյ Անիսիմովիչ Նախոդկա
- Դմիտրի Պևցով – Յակով Սոմով
- Վանյա Կաբարդին – Յակով Սոմովը մանկության տարիներին
- Վլադիմիր Պրոզորով – Եվսեյ Կլիմկով
- Վոլոդյա Ֆաթեև – Եվսեյ Կլիմկով, որպես երեխա
- Անտոնելա Ինտերլենգի – Սաշա
- Օլգա Շուկշինա – Նատաշա
- Սերգեյ Բոբրով – Նիկոլայ Վեսովշչիկով
- Ալեքսեյ Բուլդակով – Ստեպան Սոմով
- Ինոկենտի Սմոկտունովսկի – նահանգապետ
- Էռնստ Ռոմանով – Եգոր Իվանովիչ, բժիշկ
- Անդրեյ Խարիբին – Վլադիմիր Իլյիչ Լենին
- Անդրեյ Ռոստոցկի – Նիկոլայ II, կայսր
- Գալինա Զոլոտարյովա – Ալեքսանդրա Ֆեոդորովնա, կայսրուհի
- Սերգեյ Մակովեցկի – Ռիլեև, ժանդարմերիայի սպա
- Ալեքսանդր Դեդյուշկո – բանվոր-հեղափոխական
- Գլեբ Պլակսին – դատավոր
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Գլեբ Պանֆիլով
- Ռեժիսոր՝ Գլեբ Պանֆիլով
- Նկարիչ՝ Վալերի Կոստրին
- Կոստյումների նկարիչ՝ Գաննա Գանևսկայա
- Կոմպոզիտոր՝ Վադիմ Բիբերգան
- Հնչյունային օպերատոր՝ Ռոլանդ Ղազարյան
Մրցանակներ
խմբագրել- 1990 – Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակ «Ականավոր գեղարվեստական նվաճումների համար» (Գլեբ Պանֆիլով)[6]
- 1990 – Եվրոպական կինոակադեմիայի «Ֆելիքս» մրցանակ՝ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերի համար (Դմիտրի Պևցով)
- 1990 – «Նիկա» մրցանակ՝ հնչյունային ռեժիսորի լավագույն աշխատանքի համար (Ռոլանդ Ղազարյան)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://web.archive.org/web/20181221230353/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-1990.83.0.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 europeanfilmawards.eu
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 https://web.archive.org/web/20200323080652/https://europeanfilmawards.eu/en_EN/film/mother.5250
- ↑ http://www.imdb.com/title/tt0097848/
- ↑ https://web.archive.org/web/20170829080806/https://www.europeanfilmacademy.org/1990.88.0.html
- ↑ «Festival de Cannes: Mother». festival-cannes.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 5-ին.