Մայրեակ (հայտնի է նաև Մայրյակ և Ջարաշուր անուններով), նախկինում միջնադարյան հայաբնակ գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Նախիջևանի Հանրապետության Ջուղայի շրջանի տարածքում[1]։

Գյուղատեղի
Մայրեակ
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
Շրջան[[Ջուղայի շրջան]]
ՀամայնքՋուղայի շրջան
Բնակչություն0 մարդ
Ժամային գոտիUTC+4

Պատմություն

խմբագրել

Մայրեակ գյուղը գտնվում էր Մեծ Հայքի Սյունիք նահանգի Երնջակ գավառում[1], Օձասար լեռան հարավային կողմում, Գաղից 3-3.5 կմ դեպի հարավ, Օրդուբադ քաղաքից հյուսիս, Վանանդ գետի ստորին հոսանքի աջ ափին։

Միջին մեծության գյուղ էր, ընդգրկել է շուրջ 200 բնակելի և այլ շինություններ[1]։

Հայերը այն լքել են 19-րդ դարի կեսերին, որից հետո այն վերաբնակեցվել է մուսուլմաններով։

Ստեփանոս Օրբելյանի հարկացուցակի Մայրեակը Տաթևի վանքին տվել է 12 միավոր հարկ։

Հուշարձան

խմբագրել

Պատմական աղբյուրներում և վիմական արձանագրություններում չի հանդիպում որևէ տեղեկատվություն գյուղի պատմաճարտարապետական հուշարձանների վերաբերյալ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ (խմբ. խմբ. Բ. Ա. Ուլուբաբյան), Երևան, «Հայաստան», 1986 — 89, էջեր 89 — 224 էջ։