Մայերլինգ (ֆիլմ, 1968)
«Մայերլինգ» (անգլ.՝ Mayerling), ֆրանս-բրիտանական պատմական կինոֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Թերենս Յանգը 1968 թվականին Կլոդ Անեի համանուն վեպի հիման վրա։ Գլխավոր դերերը կատարել են Օմար Շարիֆն ու Կատրին Դենյովը[5]։
Մայերլինգ անգլ.՝ Mayerling | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն Ֆրանսիա |
Ժանր | դրամա[1][2] և ռոմանտիկ ֆիլմ |
Թվական | 1968 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Թերենս Յանգ[1][2][3][…] |
Պրոդյուսեր | Ռոբեր Դորֆման |
Սցենարի հեղինակ | Ջոզեֆ Կեսել և Թերենս Յանգ |
Դերակատարներ | Օմար Շարիֆ[2][3][4], Կատրին Դենյով[2][4], Ջեյմս Մեյսոն[2][3][4], Ավա Գարդներ[2][3][4], Ջեյմս Ռոբերթսոն Ջասթիս[2][4], Մորիս Տենակ[4], Մուստաշ[4], Վերոնիկ Վենդել[4], Ռոմինա Փաուեր, Բեատրիս Ռոման[4], Հովարդ Վերնոն[4], Պաժ Ժենևիև[2][4], Անդրեա Պարիզի[2][4], Իվան Դեսնի[2][4], Ժակ Բերտիե[4], Լին Շարդոնե, Իռեն ֆոն Մեյենդորֆ[4], Ալեն Սորի[4], Բեռնար Լախարիջ, Շառլ Միյո[4], Ֆրիդրիխ ֆոն Լեդեբուր[4], Ժակ Սիրոն[4], Ժան-Կլոդ Բերկ[4], Ժան-Միշել Ռուզիեր[4], Լաուրա Պայետ[4], Լիանա Դայդե[4], Մոնի Դալմես[2][4], Ռոժե Լումոն[4], Ռոժե Պիգո[4] և Ֆաբիեն Դալի |
Օպերատոր | Անրի Ալկան |
Երաժշտություն | Ֆրանսիս Լե |
Մոնտաժ | Monique Bonnot? |
Պատմվածքի վայր | Ավստրիա |
Կինոընկերություն | Les Films Corona և Associated British Picture Corporation? |
Տևողություն | 140 րոպե |
Սյուժե
խմբագրելՖիլմի հիմքում ընկած են իրական պատմական իրադարձություններ, ինչպես նաև Կլոդ Անեի համանուն վեպը։
Ավստրիա, 1880-ական թվականներիի վերջը։ Գահաժառանգ Ռուդոլֆը լիբերալ հայացքներ ունի իր երկրի առաջադիմական քաղաքականության վերաբերյալ, ինչի արդյունքում նա մշտական տարաձայնություններ է ունենում հոր՝ կայսր Ֆրանց Յոզեֆի հետ։ Էլիզաբեթ կայսրուհին փորձում է հասկանալ որդուն, սակայն նախազգուշացնում է արմատական գործողություններից զերծ մնալու մասին։ Ռուդոլֆը հարաբերություններ է պահպանում Ուելսի արքայազն, Մեծ Բրիտանիայի ապագա թագավոր Էդուարդ VII-ի հե ։ Գահաժառանգ արքայազնը զգում է, որ ինքը մի մարդ է, որը ծնվել է ոչ ճիշտ ժամանակ մի երկրում, որը չի գիտակցում սոցիալական բարեփոխումների անհրաժեշտությունը։ Ռուդոլֆը առանց սիրո արքայադուստր Ստեֆանիայի հետ ամուսնանալուց խուսափելու համար ապաստան է գտնում իր սիրելի բարոնուհի Մարիայի հետ։ Նրանց անժամանակ մահը, որը տեղի է ունեցել 1889 թվականի հունվարի 30-ին Մայերլինգում՝ Վիեննայից ոչ հեռու գտնվող ոչ մեծ որսորդական ամրոցում, պարուրված է գաղտնիքով, սակայն ֆիլմի եզրափակիչ մասը ենթադրում է, որ սիրահարներն ինքնասպանություն են գործել, երբ հասկացել են, որ Հաբսբուրգներն իրենց թույլ չեն տա միասին լինել։
Դերերում
խմբագրել- Օմար Շարիֆ – գահաժառանգ Ռուդոլֆ
- Կատրին Դենյով – Մարիա Վեչերա
- Ջեյմս Մեյսոն – կայսր Ֆրանց Յոզեֆ I
- Ավա Գարդներ – Էլիզաբեթ կայսրուհի
- Ջեյմս Ռոբերտսոն Ջասթին – Էդուարդ, Ուելսի արքայազն
- Ժնեվև Պաժ – կոմսուհի Լարիշ
- Անդրեա Պարիզի – արքայադուստր Ստեֆանիա
- Շառլ Միյո – կոմս Տաաֆֆե
- Բեռնար Լա Ժարիժ – Լոշեկ
- Մոնի Դալմես – բարոնուհի Վեչերա
- Լին Շարդոննե – Աննա Վեչերա
- Մոնի Դալմես – Հելեն Վեչերա
- Ֆաբիեն Դալի – Միցի Կասպար
- Ժակ Բերտյե – էրցհերցոգ Յոհան Սալվատոր
Նկարահանող խումբ
խմբագրել- Ռեժիսոր՝ Տերենս Յանգ
- Պրոդյուսերներ՝ Ռոբերտ Դորֆման, Մորիս Ժակին
- Սցենարիստներ՝ Միշել Առնոլդ, Դենիս Քենան, Ժոզեֆ Քեսել, Տերենս Յանգ՝ Կլոդ Անեի վեպի հիման վրա
- Օպերատոր՝ Անրի Ալեքան
- Կոմպոզիտոր՝ Ֆրանսիս Լե
- Ֆիլմում օգտագործվել է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ադաջիո երաժշտությունը «Սպարտակ» բալետից
- Բեմադրող նկարիչ՝ Ժորժ Վակևիչ
- Նկարիչներ՝ Մորիս Կոլասոն, Թոնի Ռոման
- Զգեստների նկարիչ՝ Մարսել Էսկոֆյե
- Մոնտաժող՝ Մոնիկա Բոննո
Անվանակարգ
խմբագրել- 1970 - առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի «Լավագույն արտասահմանյան ֆիլմ անգլերեն լեզվով» անվանակարգում
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Ֆրանսիացի գրող և լրագրող Կլոդ Անեի (1868-1931) համանուն վեպի էկրանավորումն է, որը նա գրել է 1930 թվականին։
- Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1968 թվականի սեպտեմբերի 19-ին։
Այլ էկրանավորումներ
խմբագրելՄայերլինգի ողբերգական իրադարձությունները բազմիցս գրավել են կինեմատոգրաֆիստների ուշադրությունը։
- 1936 – «Մայերլինգ» սև-սպիտակ կինոֆիլմ, Ֆրանսիա, ռեժիսոր՝ Անատոլ Լիտվակ, դերերում՝ Շառլ Բուայե և Դանիել Դարյո,
- 1949 – «Մայերլինգի գաղտնիքը» սև-սպիտակ կինոֆիլմ, Ֆրանսիա, ռեժիսոր՝ Ժան Դելաննուա, դերերում՝ Ժան Մարե և Դոմինիկ Բլանշար,
- 1957 – «Մայերլինգ» հեռուստաֆիլմ, ԱՄՆ, դերերում՝ Օդրի Հեփբըրն և Մել Ֆերերը,
- 2006 – «Թագաժառանգ Ռուդոլֆ» գունավոր հեռուստաֆիլմ, Ավստրիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, ռեժիսոր՝ Ռոբերտ Դորնհելմ, գլխավոր դերում՝ Մաքս ֆոն Տուն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0064645/
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 http://www.filmaffinity.com/en/film456152.html
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=11683.html
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 4,21 4,22 4,23 4,24 4,25 http://www.imdb.com/title/tt0064645/fullcredits
- ↑ «Մայերլինգ»
Արտաքին հղումներ
խմբագրել- «Մայերլինգ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Մայերլինգ» ֆիլմը (1968) CITWF կայքում
- «Մայերլինգ» ֆիլմը (1968) cinema-francais.fr կայքում
- «Մայերլինգ» ֆիլմը (1968) Ciné-Ressources կայքում
- «Մայերլինգ» ֆիլմը (1968) Films de France կայքում
- «Մայերլինգ» ֆիլմը (1968) «Պատմական կինո» (lefilmdelhistoire.com) կայքում
- «Մայերլինգ» ֆիլմը (1968) allmovie կայքում
- «Մայերլինգ» ֆիլմը (1968) «Base de données de films francais avec images» կայքում