Մամիկոն Առուստամյան

հայ փիլիսոփա

Մամիկոն Առուստամի Առուստամյան (հոկտեմբերի 15 (28), 1912[1][2], Էրքեջ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - հուլիսի 21, 1995(1995-07-21), Երևան, Հայաստան), հայ փիլիսոփա, փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1972), Հայրենական մեծ պատերազմի, 1941-1945) մասնակից։

Picto infobox auteur.png
Մամիկոն Առուստամյան
Ծնվել էհոկտեմբերի 15 (28), 1912[1][2] Էրքեջ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էհուլիսի 21, 1995(1995-07-21) (82 տարեկան) Երևան, Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունփիլիսոփա
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1][2]
Ալմա մատերԲաքվի պետական համալսարան (1940)[1] և Երևանի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր[2]
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր[1][2] (1971)
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

ԿենսագրությունԽմբագրել

1923 թվականին ավարտել է տեղի յոթնամյա դպրոցը, այնուհետև՝ Կիրովաբադի մանկավարժական տեխնիկումը, 1940 թվականին՝ Ադրբեջանի պետական համասլարանի պատմության ֆակուլտետը։ Համալսարանն ավարտելուց հետո նույն տարում զորակոչվել է խորհրդային բանակ, մասնակցել Խորհրդա-գերմանական պատերազմին։

1945 թվականին ընդունվել է ԵՊՀ ասպիրանտուրա։ 1950 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1958 թվականին ստացել է դոցենտի կոչում։

1947-1986 թվականներին դասավանդել է ԵՊՀ-ում։ 1948-1963 թվականներին աշխատել է ԵՊՀ ԽՄԿԿ պատմության ամբիոնի դոցենտ։ 1969 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, 1972 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 1973-1983 թվականներին եղել է ԵՊՀ գիտական կոմունիզմի ամբիոնի վարիչ։

Հեղինակ է 80-ից ավելի գիտական աշխատությունների՝ 5 մենագրության, դասագրքերի, ուսումնամեթոդական ձեռնարկների և բազմաթիվ հոդվածների։

Պարգևատրվել է «Հայրենական պատերազմի» II աստիճանի շքանշանով, մեդալներով, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրերով[3]։

ՄատենագիտությունԽմբագրել

  • Առուստամյան Մ. Ա., Սոցիալիստական երկրների համագործակցությունը և զարգացման մակարդակների աստիճանական հավասարեցումը, Երևան, 1971։
  • Առուստամյան Մ. Ա., Տնտեսական փոխօգնության խորհրդի անդամ սոցիալիստական երկրների ինտեգրացիայի մասին, Երևան, 1974։
  • Առուստամյան Մ. Ա., Համաշխարհային հեղափոխական սիստեմի մի քանի օրինաչափություններ, Երևան, 1983։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 552.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1.
  3. Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատարակչություն, 2009, էջ 94։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 552  
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։