Մամեստիայի ճակատամարտ

Մամեստիայի ճակատամարտ - տեղի է ունեցել 1152 թվականին Մամեստիա քաղաքի մոտ Անդրոնիկոս Ա Կոմնենոսի ղեկավարած Բյուզանդական կայսրության և Թորոս Բ-ի ղեկավարած Կիլիկյան Հայաստանի զորքերի միջև։

Մամեստիայի ճակատամարտ
Թվական 1152 թվական
Վայր Մամեստիա, Կիլիկիա
Արդյունք Հայկական զորքերի փայլուն հաղթանակ
Հակառակորդներ

FlagKilikia.png
Կիլիկիայի հայկական իշխանություն

Komnenos-Isaac-Arms.svg
Բյուզանդական կայսրություն
Հրամանատարներ
Rubenid Flag.svg Թորոս Բ,
Մլեհ,
Ստեփան
Komnenos-Isaac-Arms.svg Մանուիլ I Կոմնենոս,
Անդրոնիկոս Ա Կոմնենոս
Կողմերի ուժեր
7.500 12.000
Կորուստներ
աննշան ծանր

ՆախապատմությունԽմբագրել

1137 թվականին Բյուզանդիան գրավում է Դաշտային Կիլիկիան երեսունյոթ օրյա պաշարումից հետո ընկնում է մայրաքաղաք՝ Անարզաբան Լևոն Ա-ն իր ընտանիքի հետ նահանջում է Վահկա բերդ։ Սակայն որոշ ժամանակ անց Լևոն Ա-ն իր կնոջ և որդիներ՝ Թորոսի ու Ռուբենի հետ միասին գերվում է Բյուզանդիայի կողմից և տեղափոխվում Կոստանդնուպոլիս: Այսպիսով Կիլիկիայի հայկական իշխանությունը ժամանակավորապես «գլխատվում» է։ 1140-ականներին Թորոսին հաջողվում է փախչել գերությունից։ 1145 թ. վերադառնալով հայրենիք իր տիրապետության տակ է առնում Լեռանային Կիլիկիայի մի մասը ներառյալ Վահկա և Ամուդ բերդերը։ Բյուզանդիայի կայսր՝ Մանուիլ I Կոմնենոսը չհանդուրժելով հայերի դիրքերի ամրապնդումը զորավար Անդրոնիկոս Ա Կոմնենոսի հրամանատարությամբ Կիլիկիա է ուղարկում 12-հազարանոց բանակ։

ԸնթացքըԽմբագրել

Անդրոնիկոսին խոստումներով, ահաբեկումներով հաջողվում իր կողմը քաշել Արևմտյան Կիլիկիայի անջատամետ որոշ հայ իշխանների՝ Պապեռոնի տեր Սմբատ Հեթումյանին, Լամբրոնի տեր Օշին Հեթումյանին (Ներսես Լամբրոնացու հայրը), Բարձրբերդի տեր Վասիլ Նաթանայելյանին և Պռականի տեր Վասիլին։ Զորավարը պաշարում է Մամեստիան և մերժելով Մեծ իշխան Թորոս Բ-ի հաշտության առաջարկը՝ Անդրոնիկոսը հայտարարում է, որ խորտակելու է հայկական իշխանությունը, իսկ Թորոսին իր հոր՝ Լևոն Ա-ի նման, շղթայակապ տանելու է Կոստանդնուպոլիս։ Ըստ բյուզանդական պատմիչ Նիկիտաս Քոնիատի և հայ պատմիչ Գրիգոր Երեցի, հայկական զորաբանակը, Թորոս Բ-ի, նրա եղբայրներ Ստեփանի ու Մլեհի հրամանատարությամբ, անձրևային մի գիշեր դուրս գալով պաշարված քաղաքից, պարտության է մատնում թշնամուն[1]։ Լքելով իր բանակը՝ Անդրոնիկոսը ապաստանում է Անտիոքի դքսի մոտ։ Նիկիտաս Քոնիաթը վկայում է, որ հայ զորականները բյուզանդացիներին գերազանցում էին թե՝ իրենց քաջությամբ, թե՝ հմուտ մարտավարությամբ։

ՀետևանքներԽմբագրել

Գերված բյուզանդական հրամանատարներին ու զինվորներին ազատելու համար կայսրությունը վճարում է մեծ փրկագին, որը, ի զարմանս բյուզանդացիների, Թորոս Բ-ն բաժանում է հայ զինվորներին[2]։ Բյուզանդացիների կողմն անցած հայ իշխաններից Սմբատ Հեթումյանը զոհվում է մարտում, մնացածներն անձնատուր եղան Թորոս Բ-ին։ Մամեստիայի ճակատամարտը վճռորոշ նշանակություն ունեցավ Կիլիկյան Հայաստանի անկախությունը պահպանելու գործում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Կլոդ Մութաֆյան // Le Royaume Arménien de Cilicie, XIIe-XIVe siècle// «Հայկական վերջին թագավորությունը» // «Mediacrat» էջ. 30-33 (161) 2009 г. ISBN 978-5-9901129-5-7
  2. Runciman Steven։ A History of the Crusades – Volume II.: The Kingdom of Jerusalem and the Frankish East: 1100–1187 

ԳրականությունԽմբագրել

  • Ghazarian, Jacob G: The Armenian Kingdom in Cilicia during the Crusades: The Integration of Cilician Armenians with the Latins (1080–1393); RoutledgeCurzon (Taylor & Francis Group), 2000, Abingdon; ISBN 0-7007-1418-9
  • Runciman, Steven: A History of the Crusades – Volume II.: The Kingdom of Jerusalem and the Frankish East: 1100–1187; Cambridge University Press, 1988, Cambridge; ISBN 0-521-06162-8
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 192