Մամեդհասան Վելիև-Բահարլի

Մամեդհասան Վելիև-Բահարլի (ադրբ.՝ Məhəmmədhəsən bəy Vəlili-Baharlı, 1896, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 24, 1937(1937-06-24), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի ազգագրագետ, Ադրբեջանի առաջին պետական բանկի գլխավոր տնտեսագետ, խորհրդային իշխանության քաղաքական հալածանքների զոհ։

Մամեդհասան Վելիև-Բահարլի
Məhəmmədhəsən bəy Vəlili-Baharlı
Ծնվել է1896
Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 24, 1937(1937-06-24)
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունգիտնական
Ալմա մատերՇևչենկոյի անվան համալսարան
ՀայրNajafgulu Bey Sheyda?

Առավել հայտնի է իր «Ադրբեջան. ֆիզիկաաշխարհագրական, ազգագրական և տնտեսական ակնարկներ» աշխատության համար, որտեղ նկարագրում է ներկայիս Ադրբեջանի տարածք թյուրքական ցեղերի ներգաղթը և բնակեցումը այդ տարածաշրջանում։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1896 թվականին Շուշիում (համաձայն այլ աղբյուրների՝ Բաքվում) բանաստեղծ Նաջաֆկուլու Շեյդայի և Զուլեյխա Վելիևայի ընտանիքում։ Քույրը՝ Սալթանաթ Վելիևա։ Ընտանիքը ծագում էր թյուրքական Բահարլի ցեղից։ Ավարտել է Բաքվի վարժարանը, որից հետո ուսումը շարունակել է Կիևի համալսարանի տնտեսական-աշխարհագրական ֆակուլտետում, որը ավարտել է 1915 թվականին։ Հետո դասավանդել է Բաքվի համալսարանում։ 1919 թվականի վերջից եղել է Ադրբեջանի պետական բանկի տնօրեն։ Խորհրդային իշխանության օրոք աշխատում էր Պլանային պետական կոմիտեում, դասավանդում էր Բաքվի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում։ 1923 թվականին դարձել է Ադրբեջանի հետազոտության և ուսումնասիրության հասարակաության անդամ։ Եղել է ընդհատակյա Ադրբեջանի անկախության հասարակաության քարտուղարներից մեկը։ 1937 թվականին ձերբակալվել է և հալածանքների արդյունքում մահացել նույն թվականի հուլիսի 24-ին (համաձայն այլ աղբյուրների՝ 1943 թվաքականին աքսորավայրում)։

Աշխատություններ խմբագրել

  • Մամեդհասան Վելիև (Բահարլի), Ադրբեջան. ֆիզիկաաշխարհագրական, ազգագրական և տնտեսական ակնարկներ (Azərbaycan: Coğrafi-təbii, etnoqrafik və iqtisadi mülahizat / Азербайджан. Физико-географический, этнографический и экономический очерк), Բաքու, «Hökumət mətbəəsi», 1921։

Գրականություն խմբագրել

  • Ənvər Çingizoğlu, Baharlı oymağı, «Soy» dərgisi, 6(14) Bakı, 2008, səh. 22-79
  • Orxan Zakiroğlu (Baharlı). Şərq tarixi։ Baharlılar.(I kitab. Bakı, 2013)
  • Orxan Zakiroğlu (Baharlı). Şərq tarixi։ Baharlılar.(Ensiklopedik məlumat kitabı) (II kitab. Bakı, 2013)