Բատրակ (թերթ)
թերթ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բատրակ (այլ կիրառումներ)
Բատրակ, երկշաբաթաթերթ, ապա՝ շաբաթաթերթ, օրգան Հայաստանի Գյուղանտառ միության կենտրոնական վարչության։
Բատրակ | |
---|---|
Տեսակ | թերթ |
Լեզու | հայերեն |
Հիմնադրվել է | 1928 |
Հրատարակման վայր | Երևան |
Լուծարվել է | մարտ 1931 |
Լույս է տեսել 1928-31-ին Երևանում։ Մինչև N: 7-ը հրատարակվել է իբրև «Մաճկալ» թերթի հավելված, 1930 թվականի հոկտեմբերից վերանվանվել է «Գյուղատնտեսական բանվոր», որը լույս է տեսել մինչև 1931 թվականի մարտը։ Խմբագիր՝ Ա․ Պետրոսյան։
Արծարծել է կոլտնտեսային շինարարության հարցերը, արտացոլել գյուղի չքավորության և բատրակների առօրյան՝ նպաստելով նրանց լուսավորությանն ու քաղաքական դաստիարակությանը։ Լուսաբանել է նորաստեղծ սովետական տնտեսությունների աշխատանքը, նյութեր տպագրել վարձատրության, բնակարանային շինարարության, բանվորական սննդի մատակարարման, կուլտուր–կենցաղային սպասարկման հարցերի մասին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 307)։ |