Մակասարի նեղուց, գտնվում է Կալիմանտան և Սուլավեսի կղզիների միջև։ Միացնում է Սուլավեսի և Ճավայի ծովերը։ Երկարությունը 500 կմ է, լայնությունը՝ մոտ 200 կմ, խորությունը՝ մինչև 2458 մ։ Հոսանքները ունեն մուսսոնային բնույթ։ Նավահանգիստներն են Բալիկպապանը (Կալիմանտան կղզի) և Ուջունգպանդանգը (Սուլավեսի կղզի)։

Մակասարի նեղուց
Տեսակնեղուց
Երկիր Ինդոնեզիա
Խորություն2458 մետր
Լիճ հոսող գետՄահակամ
Քարտեզ
Քարտեզ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակասարի նեղուց» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 170