Մալև Վերին
Մալև Վերին, գյուղ Հայկական ԽՍՀի Մեղրու շրջանում, Մեղրի շրջկենտրոնից 10 կմ հյուսիս-արևմուտք, Մալև գյուղից 7 կմ հյուսիս-արևմուտք։
Գյուղ | |
---|---|
Երկիր | ![]() |
Շրջան | Մեղրի |
Այլ անվանումներ | Մալև Հին, Մալվալան |
Բնակչություն | 526[1] մարդ (1908) |
Ազգային կազմ | հայեր |
Ժամային գոտի | UTC+4 |
Մալվալան անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։
Պատմություն խմբագրել
Մինչև 1950-ական թվականների սկիզբը եղել է բնակելի։ Գյուղացիները բերքահավաք էին իրականացնում Մալև գյուղի տարածքում, իսկ այնուհետև հետ էին վերադառնում Մալև Վերին գյուղ։
1954 թվականին գյուղը միացվել է Մալև գյուղին, վերջինս էլ հետագայում միացվել է Ալդարա գյուղին։
Բնակչություն խմբագրել
Պատմամշակութային կառույցներ խմբագրել
Պահպանվել են գյուղի եկեղեցին, գերեզմանոցը և տների ավերակները[2]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 «Зангезурский уезд на 1908 год, Малвалан»։ Վերցված է 2021 Հունիս 8
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 641