Մալև
Մալև, ներկայումս լքված գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում, Մեղրի քաղաքից մոտ 10 կմ հյուսիս-արևելք, Մալև գետի վերնագավառում, Մալև Վերին գյուղից 7 կմ հարավ-արևելք, Ալվանք (նախկին Ալդարա) գյուղից 14 կմ հյուսիս, բարձրադիր և անտառազուրկ վայրում։
Լքված գյուղ | |
---|---|
Մալև | |
Երկիր | Հայկական ԽՍՀ |
Շրջան | Մեղրի |
Այլ անվանումներ | Մալաև, Մալավրան, Մալե Ներքին, Մալե Նոր, Մալեք, Մալիկ, Մալիք, Մալովալան, Մալվալանմ Մալվոլան, Մանլև |
Բնակչություն | 123 մարդ (1959) |
Ազգային կազմ | հայեր |
Ժամային գոտի | UTC+4 |
Մալվոլան անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Մեղրու գավառի, իսկ 1930 թվականից` Մեղրու շրջանի։ 1960-ական թվականներին գյուղը ապաբնակեցվել է գյուղական համայնքների խոշորացման ծրագրի շրջանակներում` միացվելով Ալդարա գյուղին։
Պատմություն
խմբագրելԸստ 1781 թվականի հարկացուցակի Տաթևի վանքին տարեկան տալիս էր 5600 դահեկան պտղի հարկ։
Կարևոր դեր է խաղացել Դավիթ-Բեկի ղեկավարած ազատագրական պայքարի ընթացքում։
Բնակչություն
խմբագրելԳյուղը լքված է 1960-ական թվականներից, ներկայումս բնակչություն չունի; Նախկինում բնակեցված է եղել հայերով, բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[1][2].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 |
---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 255 | 208 | 322 | 319 | 308 | 123 |
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԱյստեղ է գտնվում Ամենափրկիչ կուսանաց անապատը։ Ունի Ս. Գևորգ անանով եկեղեցի[2]։