Մալխաս

հայ վիպագիր, գրող
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մալխաս (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովսեփյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մալխաս (1877, Տրապիզոն, Օսմանյան կայսրություն - 1962, Բեյրութ, Լիբանան, ծննդյան անունը՝ Արտաշէս Յովսէփեան), հայ վիպասան, գրող և հասարակական գործիչ։

Մալխաս
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Արտաշէս Յովսէփեան
Ծնվել է1877
ԾննդավայրՏրապիզոն, Օսմանյան կայսրություն
Վախճանվել է1962
Վախճանի վայրԲեյրութ, Լիբանան
Մասնագիտությունգրող և վիպասան
ԿրթությունՍանասարյան վարժարան
Ուշագրավ աշխատանքներԶարթոնք
ԿուսակցությունՀՅԴ
 Malkhas Hovsepyan Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Տրապիզոնում։ Ուսումը ստացել է Կարինի Սանասարյան վարժարանում, ուր թրծվել է դաշնակցական գաղափարախոսությամբ եւ երիտասարդ տարիքից անդամագրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցության կազմում։ Իր սերնդակիցների նման դիմել է պանդխտության Միացյալ Նահանգներ, որտեղ Հ.Յ.Դ.-ի պաշտոնաթերթ «Հայրենիք»-ին աշխատակցել է ազգային-հայրենասիրական հոդվածներով։

1900 թ. վերադարձել է Երկիր ու իբրև Դաշնակցության լիազոր գործիչ՝ ուղարկվել է հաջորդաբար Ուրմիա և Վան։ Մասնակցել է նաև Սասունի օգնության զինատար խմբերին։

1908 թվականի Օսմանյան սահմանադրության հռչակումով հաստատվել է ծննդավայր Տրապիզոնում, որտեղ ձեռնարկել է Հ.Յ.Դ. պաշտօնաթերթ «Խարիսխ» թերթի հրատարակության։ Մասնակցել է Տրապիզոնի հայության ինքնապաշտպանության գործին։

Հայ կամավորական շարժմանը միացել է՝ մասնակցելով Հայաստանի անկախության ճակատամարտներին։ Ընտրվել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր և 1921 թվականի Փետրվարյան ապստամբությունից հետո ապաստանել է Պարսկաստան։

Վերջնականապես հաստատվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ուր մասնակցել է Դաշնակցության կազմակերպչական և գաղափարախոսական աշխատանքներին։ Կանոնավոր աշխատակցել է Բոստոն-ի «Հայրենիք» ամսագրին։

Գրել է «Զարթոնք» նշանավոր վեպը, 19-րդ դարավերջից 1920 թ. երկարած հայոց պատմության ողբերգական և հերոսական ժամանակաշրջանից, որը պատմում է հայ ազատամարտիկների հերոսությունները ազատագրվելու Օսմանյան լծից։ «Զարթոնք» վեպը գրել է Միացյալ Նահանգներում, որտեղ Հովսեփյանը ղեկավար մասնակցություն է ունեցել Դաշնակցության շարքերում։ «Զարթոնք»-ը համարվում է նրա կոթողական գործը։ Գրել է նաև իր հուշագրական երկը՝ «Ապրումներ» խորագրով[1]։

Մալխասը 1961 թվականի վերջերին հրապարակային ելույթներով հրավիրվել է Բեյրութ, Լիբանան, որտեղ մահացել է սրտի կաթվածից 1962 թ. հունվարի 4-ին, 85 տարեկան հասակում։ Թաղվել է Բեյրութում։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալխաս» հոդվածին։