Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զարթոնք (այլ կիրառումներ)

«Զարթոնք» դասական ուղղագրությունը՝ «Զարթօնք», Մալխասի (ծ. Արտաշես Հովսեփյան, դասական ուղղագրությունը՝ Արտաշէս Յովսէփեան) նշանավոր վեպն է 19-րդ դարավերջից 1920 թվական երկարած հայոց պատմության ողբերգական և հերոսական ժամանակաշրջանից։ «Զարթոնքը» պատմում է հայ ազատամարտիկների՝ Օսմանյան լծից ազատագրվելու ջանքերի մասին։ Մալխասը գրել է «Զարթոնքը» Միացյալ Նահանգներում, ուր Հովսեփյան ղեկավար մասնակցություն է ունեցել Հ.Յ.Դ.-ի (Դաշնակցության) շարքերում։ «Զարթոնքը» համարվում է նրա կոթողական գործը։ Գրել է նաև իր հուշագրական երկը՝ «Ապրումներ» խորագրով[1]։

Զարթոնք
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևվեպ
ՀեղինակՄալխաս
Բնագիր լեզուհայերեն

2015 թվականին վեպը լույս է տեսել անգլերենով Կալիֆորնիա նահանգում, «Սարդարապատ» տպարանի կողմից։ Թարգմանիչը եղել է Սիմոն Պէօճէքեանը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Ազատ Օր։ Մալխաս (Արտաշէս Յովսէփեան, 1877¬1962). Հայոց Ազատամարտին նուիրեալն ու անկրկնելի յուշարարը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 23-ին.