Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասաթիանի ազգանունով այլ մարդկանց մասին։

Մալխազ Ասաթիանի (վրաց.՝ მალხაზ ასათიანი, օգոստոսի 4, 1981(1981-08-04)[1][2][3], Քութայիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է ռուսական «Լոկոմոտիվը», որի կազմում նա հանդես է եկել 2003-2010 թվականներին։

Մալխազ Ասաթիանի
վրաց.՝ მალხაზ ასათიანი
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մալխազ Ասաթիանի
Ազգությունը վրացի
Քաղաքացիությունը Վրաստան Վրաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 4, 1981(1981-08-04)[1][2][3] (42 տարեկան)
Ծննդավայր Քութայիս, Վրաստան
Հասակ 184 սմ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1997-1999 Վրաստան Տորպեդո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1999-2003 Վրաստան Տորպեդո 76 (15)
2003-2010 Ռուսաստան Լոկոմոտիվ 125 (6)
2008-2009   Ուկրաինա Դինամո Կիև 11 (0)
Ազգային հավաքական
2001-2010 Վրաստան Վրաստան 42 (4)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 21, 2010:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 15, 2008

Ակումբային կարիերա խմբագրել

«Տորպեդո» խմբագրել

Մալխազ Ասաթիանին իր ակումբային կարիերան սկսել է վրացական «Տորպեդո»-ի կազմում։ Նա թիմի կազմում անցկացրել է 4 մրցաշրջան՝ օգնելով թիմին դառնալ Վրաստանի եռակի չեմպիոն։

«Լոկոմոտիվ» խմբագրել

2003 թվականին Ասաթիանին տեղափոխվել է ռուսական «Լոկոմոտիվ»։ Թիմի կազմում Ասաթիանին հիմնականում հանդես է եկել պաշտպանի դիրքում՝ ի տարբերություն ազգային հավաքականի։

2009 թվականի դեկտեմբերի 3-ին ռուսական թերթերը սկսեցին գրել այն մասին, որ Ասաթիանին չի պատրաստվում երկարաձգել ռուսական ակումբի հետ իր պայմանագիրը[4]։ Դեկտեմբերի 21-ին այդ լուրը պաշտոնապես հաստատվեց։

«Դինամո Կիև» խմբագրել

2008/09 մրցաշրջանը Մալխազ Ասաթիանին վարձակալական հիմունքներով անցկացրել է ուկրաինական «Դինամո Կիև»-ի կազմում։ Նա թիմի կազմում մասնակցել է 11 հանդիպման։

Միջազգային կարիերա խմբագրել

Վրաստանի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը Ասաթիանին նշել է 2001 թվականին։ Հավաքականի կազմում իր առաջին գոլը նա խփել է 2003 թվականի ապրիլի 30-ին՝ Ռուսաստանի հավաքականի դեմ խաղում[5]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Միջազգային Արդյունք
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Տորպեդո 1999/2000 13 3 0 0 0 0 13 3
2000/2001 23 5 0 0 0 0 23 5
2001/2002 25 1 0 0 0 0 25 1
2002/2003 15 6 0 0 0 0 15 6
Արդյունք 76 15 0 0 0 0 76 15
Լոկոմոտիվ 2003 10 1 0 0 0 0 10 1
2004 19 1 1 0 2 0 22 1
2005 28 3 2 1 12 2 42 6
2006 14 0 2 0 1 0 17 0
2007 14 1 0 0 5 0 19 1
2008 4 0 1 0 0 0 5 0
Արդյունք 89 6 6 1 20 2 115 9
Դինամո Կիև 2008/2009 5 0 2 1 5 0 12 1
Արդյունք 5 0 2 1 5 0 12 1
Լոկոմոտիվ 2009 14 0 0 0 0 0 14 0
2010 11 0 0 0 0 0 11 0
Արդյունք 25 0 0 0 0 0 25 0
Կարիերայի արդյունք 195 21 8 2 25 2 228 24

Ձեռքբերումներ խմբագրել

  • Վրաստանի չեմպիոն - 1999/00, 2000/01, 2001/02
  • Վրաստանի գավաթակիր - 2000/01
  • Ռուսաստանի չեմպիոն - 2004
  • Ռուսաստանի գավաթակիր - 2007
  • Ռուսաստանի սուպերգավաթակիր - 2003, 2005
  • Ուկրաինայի չեմպիոն - 2008/09

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. Асатиани расстался с «Локо»
  5. «ГРУЗИЯ — РОССИЯ — 1:0». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալխազ Ասաթիանի» հոդվածին։