Մալին Ռայթան
Մալին Ռայթան (նորվ.՝ Malin Reitan), (օգոստոսի 8, 1995, Տրոնհեյմ, Նորվեգիա), նորվեգացի երգչուհի: Մանկական Եվրատեսիլ 2005 երգի մրցույթում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականն իր «Sommer og skolefri» երգով:
Մալին Ռայթան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | օգոստոսի 8, 1995 (25 տարեկան) Տրոնհեյմ, Նորվեգիա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ երաժշտություն |
Մասնագիտություն | երգչուհի և հեղինակ-կոմպոզիտոր |
Գործիքներ | վոկալ |
Պարգևներ | Spellemann Award for children's record of the year? |
Malin Reitan Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Մալինի կարիերան որպես երգչուհի սկսվել է, երբ նա ինը տարեկան էր: Մասնակցել է մանկական Եվրատեսիլ 2005 երգի մրցույթի նորվեգիայի փուլի ընտրության լսումներին և ընդգրկվել եզրափակիչ փուլի տասը լավագույների ցանկում: Նրա երգը շատ կարճ էր և այդ պատճառով լսումներից տունդարձի ճանապարհին գրում է ևս մեկ հատված երգի համար: Իր համար անակնկալ կերպով ընտրվելով հաղթող՝ մեկնում է ամառային համերգային շրջագայության, մասնակցում է փառատոնների և հեռուստատեսային շոուների: Նոյեմբերին՝ «Sommer og skolefri» երգով ներկայացնելով Նորվեգիան մանկական Եվրատեսիլ 2005 երգի մրցույթում (Հասելտ, Բելգիա) զբաղեցնում է մինչ այդ Նորվեգիայի համար լավագույն՝ 3-րդ հորիզոնականը:
Հաջորդ տարի Մալինը ռեկորդային գործարք է կնքում, իսկ 2006 թվականին թողարկում է երկու ալբոմ: Malin på månen մանկական ալբոմը, որը ներառում է նաև "Sommer og skolefri" երգը թողարկվում է մայիսին, նա հեղինակում է ալբոմում առկա երգերի մեծամասնությունը: Malin's jul երկրորդ ալբոմը ամանորյա և Սուրբծննդյան հայտնի երգեր է ներառում: Երրորդ՝ Pang ալբոմը թողարկվում է 2008 թվականի ապրիլին և մի քանի շաբաթվա ընթացքում դառնում է ոսկե[1]:
2011 թվականի հոկտեմբերին հայտարարվում է, որ Մալինը մասնակցելու է Եվրատեսիլ 2012 երգի մրցույթի Melodi Grand Prix նորվեգիական ազգային ընտրական փուլին[2]: Կիսաեզրափակչում նա զբաղեցնում է երրորդ հորիզոնականը և անցնում ազգային եզրափակիչ՝ «Crush» երգով:
ՍկավառակագրությունԽմբագրել
Տարի | Տեղեկատվություն | Հորիզոնականը չարթերում Նորվ. հիթ-շքերթ |
Վաճառք |
---|---|---|---|
2006 | På månen... | ||
2006 | Malin's Jul
|
||
2008 | Pang!
|
||
2009 | Malin
|
||
2010 | Julekonserten (Սելին Հելգեմոյի հետ)
|
||
2011 | Paradis
|
ՍինգլերԽմբագրել
Տարի | Սինգլ | Ամենաբարձր հորիզոնական | Certification | |
---|---|---|---|---|
Նորվեգիա | Դանիա | |||
2012 | "Crush" | 9 | 20 |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Gull til Malin og ny personlig rekord på VG-lista(չաշխատող հղում), MBO sales Norway
- ↑ Busa Alexandru (2011-10-28)։ «Norway : Malin Reitan enters MGP»։ ESCtoday։ Վերցված է հոկտեմբերի 28, 2011
- ↑ «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից մարտի 4, 2007-ին։ Վերցված է 2007-02-17 Malin - «Malin på månen», MBO sales Norway
- ↑ VG Nett Musikk album info, VG Nett
- ↑ Malin - «Malins Jul» Archived 2007-10-08 at the Wayback Machine., MBO sales Norway
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 VG Nett Musikk album info, VG Nett
- ↑ Malin «Pang» Archived 2007-10-08 at the Wayback Machine., MBO sales Norway
- ↑ VG Nett Musikk album info, VG Nett
ԳրականությունԽմբագրել
- Malins melodi, TV documentary, (NRK1, November 20, 2005)