Արջուն Կապուր (հինդի՝ अर्जुन कपूर, անգլ.՝ Arjun Kapoor, հունիսի 26, 1985(1985-06-26), Մումբայ, Հնդկաստան), հնդիկ դերասան և հեռուստահաղորդավար։  

Արջուն Կապուր
Ծննդյան թիվ՝հունիսի 26, 1985(1985-06-26) (38 տարեկան)
Ծննդավայր՝Մումբայ, Հնդկաստան
Քաղաքացիություն՝ Հնդկաստան
Մասնագիտություն՝դերասան և հեռուստահաղորդավար
Պարգևներ՝
IMDb։ID 1819083

Կենսագրություն Խմբագրել

Արջունը ծնվել է 1985 թվականի հունիսի 26-ին Մումբայում՝ պրոդյուսեր Բոնի Կապուրի և Մոնա Շուրի Կապուրի ընտանիքում։ Սուրինդեր Կապուրի թոռն է[1][2]։ Ունի քույր՝ Անշուլը։

Արջունը մինչև 12-րդ դասարանը սովորել է Մումբայի «Arya Vidya Mandir» դպրոցում, սակայն քննությունները լավ չհանձնելուց հետո որոշել է թողնել ուսումը։ Վաղ դեռահասության տարիներին նա տառապում էր ճարպակալությամբ և կշռում էր 140 կգ։ Ավելի ուշ նա ասել է, որ դրա պատճառով ինքը դարձել էր «անփույթ, կռվարար» և «անվստահ»[3]։

Կինոարտադրությունում սկսել է աշխատել որպես ռեժիսորի օգնական «Կգա վաղը, թե՝ ոչ», այնուհետև «Ողջույն սեր» ֆիլմերում։ Որպես գործադիր պրոդյուսեր՝ աշխատել է «Անհաջողությունների հորձանուտում» և «Հատկապես վտանգավոր» ֆիլմերում, որոնց պրոդյուսերը հայրն էր։ 2012 թվականին Արջունը առաջնելույթել է Հաբիբ Ֆայսալի «Սիրո ապստամբներ» ֆիլմում, որտեղ գլխավոր դերը խաղացել է Պարինիտի Չոպրոյի հետ։ Ֆիլմը դարձել է սուպեր-հիթ։ Կապուրի հերոսը՝ Պարմա Չաուհանը, շովինիստ խաբեբա էր, որը գայթակղում էր թշնամի ընտանիքի դստերը[4]։ Հաջորդ տարի Արջունը կրկնակի դեր է խաղացել «Հոր որդին» ֆիլմում, որը ձախողվել է վարձույթում[5][6]։

2014 թվականի սկզբին թողարկվել է «Օրենքից դուրս» ֆիլմը, որտեղ նա նկարահանվել է Պրիանկա Չոպրայի և Ռանվիր Սինգհի հետ։ Վարձույթի ժամանակ Ֆիլմն ունեցել է առևտրային հաջողություն։ Այդ տարում թողարկվել է «Երկու նահանգ» ռոմանտիկ ֆիլմը, որտեղ նա խաղացել է Ալիյա Բհատի հետ։ Այս ֆիլմը ևս ունեցել է առևտրային հաջողություն։ Նրա վերջին աշխատանքն այդ տարի անգլերենով «Ֆեննիի որոնումները» ֆիլմն էր։ 2015 թվականին թողարկվել է «Փրկիչը Ագրայից» ֆիլմը, որտեղ նա մարմնավորել է վատաբարո Պինտուին։ Այդ ֆիլմը «Միակը» ֆիլմի ռեմեյքն էր, որի պրոդյուսերը նրա հայրն էր։ Ֆիլմը, սակայն, առևտրային հաջողություն չի ունեցել։

2016 թվականին Արջունը վարել է «Fear Factor: Khatron Ke Khiladi» հեռուստահաղորդման յոթերորդ եթերաշրջանը։ Այդ տարի թողարկվել է նրա «Նա և Նա» ֆիլմը, որն ունեցել է առևտրային հաջողություն[7]։ 2017 թվականին թողարկվել է նրա մասնակցությամբ երկու ֆիլմ՝ «Ընկերուհի կիսով չափ», որտեղ նա խաղացել է Շրադհա Կապուրի հետ միասին, և «Մուբարական», որտեղ խաղացել է երկվորյակ եղբայրների դերը։

Ոչ պաշտոնական տվյալներով Արջունը հանդիպում է Մալայկա Արորի հետ։

Ֆիլմագրություն Խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2012 ֆ «Սիրո ապստամբներ» «Ishaqzaade» Պարմա Չաուխան
2013 ֆ «Հոր որդին» «Aurangzeb» Աջայ / Վիշալ
2014 ֆ «Օրենքից դուրս» «Gunday» Բալա Բհատաչարիա
2014 ֆ «2 նահանգ» «2 States» Կրիշ Մալհոտրա
2014 ֆ «Ֆեննիի որոնումները» «Finding Fanny» Սավիո դա Գամա
2015 ֆ «Կատաղություն» «Tevar» Գհանշամ «Պինտու» Շուկլա
2016 ֆ «Ki & Ka» Կաբիր Բանսալ
2017 ֆ «Ընկերուհի կիսով չափ» «Half Girlfriend» Մադհավ Ջհա
2017 ֆ «Mubarakan» Կարանվիր / Չարանվիր Սինգհ

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. Gupta, Priya (ապրիլի 9, 2014)։ «Last call my mother made was to Salman bhai: Arjun Kapoor»։ The Times of India։ Վերցված է ապրիլի 11, 2014 
  2. «Arjun Kapoor turns 28»։ հունիսի 26, 2013 
  3. «Arjun Kapoor reveals his fat pictures for the first time ever!»։ India Today։ մայիսի 13, 2013։ Վերցված է հունիսի 15, 2014 
  4. «Rowdy Rathore Bumper Opening in Single Screens Good at Multiplexes»։ Box Office India։ մայիսի 26, 2012։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 5, 2013-ին 
  5. Adarh Taran։ «Ishaqzaade»։ Bollywood Hungama։ Վերցված է ապրիլի 21, 2014 
  6. Vats Rohit (մայիսի 17, 2013)։ «'Aurangzeb' review: The cruel persuasion of money and power»։ CNN-IBN։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-26-ին։ Վերցված է ապրիլի 21, 2014 
  7. Meet Madhav Jha: Arjun Kapoor begins shooting for 'Half Girlfriend'