Մաժիտ Ղաֆուրիի անվան դրամայի ակադեմիական թատրոն (Բաշկորտոստան)

Մաժիտ Ղաֆուրիի անվան դրամայի ակադեմիական թատրոն (բաշկ.՝ Башҡорт дәүләт академия драма театры), դրամատիկական թատրոն Ուֆայում։ Կրում է Բաշկորտոստանի և Թաթարստանի ժողովրդական բանաստեղծ Մաժիտ Ղաֆուրիի անունը։

Մաժիտ Ղաֆուրիի անվան դրամայի ակադեմիական թատրոն
Башҡорт дәүләт академия драма театры
Տեսակթատրոն և թատերական կազմակերպություն
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըԿիրովի շրջան
Հիմնադրման ամսաթիվ1919 թ
Անվանված էՄաժիտ Ղաֆուրի
Նախկին անվանումներԲաշկիրիայի առաջին պետական թատրոն
Կայքbashdram.ru
 Bashkir Academic Drama Theatre Վիքիպահեստում

Թատրոնի պատմությունը խմբագրել

Պաշտոնապես թատրնն ստեղծվել է 1919 թվականի դեկտեմբերի 4-ին Ստերլիտամակ քաղաքում որպես Բաշկիրիայի պետական թատրոն։ Թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը դառնում է Վալիուլա Մուրտազին-Իմանսկին[1][2]։

Թատրոնը երկար ժամանակ ձևավորվել է պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ թատերախմբերից՝ «Фажига вэ мосэккин исламия», «Սայար», «Նուր թատրոն», «Շիրկետ», Հոկտեմբերյան հեղափոխությունՀոկտեմբերյան հեղափոխության և քաղաքացիական պատերազմի կարմիր բանակային թատրոններից։

Սկզբնական շրջանում թատրոնի խաղացանկն ընդգրկում էր բաշկիրիացի դրամատուրգների ստեղծագործությունները՝ Ա. Ինանի «Սալավատ-բատիր» և «Ակշան-բատիր» (բեմականացված 1920 թ), Ֆ. Տույկինի «Հայրենիքի զինվորները» (1920 թ), Մուհամետշա Բուրանգուլովի «Աշկադար» և «Ալպամիշա», Դաուտ Յուլտու «Մակտիմխիլու» և «Կարագուլ», Իբրահիմովի «Մաշիկներ» (1922 թ) և «Զուլխաբիրա», թաթարական դրամատուրգիայի ստեղծագործությունները՝ Մ. Ֆայզիի «Գալիյաբանու», Գ. Քամալի «Դժբախտ երիտասարդը», Գ. Իսխակիի «Ամուսնական պայմանագիր», Ֆ. Ամիրխանի «Անհավասարները», Ֆ. Բուրնաշի «Տագիրը և Զուխրան», Ֆ. Սայֆի-Կազանլու «Թշնամիները»։ Բեմադրվել են նաև ռուսական և այլ երկրների դասական պիեսներ՝ Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր», Ալեքսանդր Օստրովսկու «Անմեղ մեղավորները», «Ամպրոպ», Ալեքսանդր Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը», Ժան Բատիստ Մոլիերի «Ժլատը», «Ակամա բժիշկը», Սոփոկլեսի «Էդիպուս արքան»[2]։

Թատերախմբի առաջին կազմի մեջ են մտել Ա. Աբզելիլովը, Ս. Վալիև-Սուլվան, Մ. Գայնիսլամովա-Կազակուլովան, Գ. Գումերսկայան, Ի. Զայնին, Մ. Իմանսկայան, Գ. Կարամիշյովը, Խ. Սաբիտովը, Ֆ. Սամիտովան, Ե. Շլյախտինա-Սիրտլանովան, Ռ. Ուրմանցևան, Գ. Ուշանովը, Զ. և Ռ. Յակուպովները, բեմանկարիչ Սաբիտ Յակշիբաևը, երաժշտական ձևավորող՝ կոմպոզիտոր, դերասան և դրամատուրգ Խ. Իբրահիմովը։

1922 թվականին թատերախումբը տեղափոխվեց Ուֆա քաղաք, որտեղ միավորվեց Ուֆայի պետական թաթարական թատերախմբի և ստանում է Բաշկիրիայի պետական դրամայի թատրոն անվանումը։ 1935 թվականին թատրոնն ստանում է ակադեմիական կոչումը[2]։

Թատրոնի գեղարվեստական ղեկավարներն են եղել՝ Արսլան Մուբարյակովը (1937-1938), Տ. Իմաշևը (1938-1939, 1941-1942), Խ. Գալիմով-Բուխարսկին (1939-1941), Վ. Գալիմովը (1942-1945), բեմական ձևավորողները՝ Ս. Նիկանդրովը, Գ. Իմաշևան, Մ. Արսլանովը, երաժշտական ձևավորողներ՝ Կ. Ռախիմովը, Մ. Վալեևը, Տ. Կարիմովը[2]։

1930-1940-ական թվականներին թատրոնում բեմադրվել են բաշկիր ժողովրդի պատմությունը պատմող ներկայացումներ՝ Ինանի, Յուլտիի և Մուրտազին-Իմանսկու «Սալավատն ու Պուգաչյովը», Մուրտազին Իմանսկու «Սալավատը», Խ. Գաբիտովի «Ինյիկայն ու Յուլդիկայը», Բուրանգուլովի «Բաշկիրիական հարսանիք» և «Շաուրի հարսը», Բ. Բիկբայի «Կարլուգաս»։ Խաղացանկում հայտնվեցին երկրում կատարվող հեղափոխական իրադարձությունները պատմող ներկայացումներ՝ Շ. Ուսմանովի և Մագադեևի «Ուշացած հրամանը կամ Վալիդովշչինա», Ա. Տագիրովի «Ալատաու», Դմիտրի Ֆուրմանովի «Ապստամբություն», Վսևոլոդ Իվանովի «Զրահագնացք 14-69», Նիկոլայ Օստրովսկու «Ինչպես էր կոփվում պողպատը», Ն. Իսանբետի «Արդյունքը», Տ. Գիզատի «Հոսք», Վլադիմիր Կիրշոնի «Ռելսերը զրնգում են» և «Հացը»։ Բեմադրվեցին նաև դասական ստեղծագործություններ՝ Լոպե դե Վեգայի «Ոչխարի աղբյուր», Ուիլյամ Շեքսպիրի «Օթելլո», Ժան Բատիստ Մոլիերի «Քաղքենին ազնվական», Ալեքսանդր Պուշկինի «Բորիս Գոդունով», Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր», Կարլո Գոցիի «Արքայադուստր Տուրանդոտ», Գ. Գեյնեի «Ալմանսուր», Ալեքսանդր Օստրովսկու «Անմեղ մեղավորները», Ա. Շնիցլերի «Կանաչ թութակը կամ Բաստիլի գրավումը», Մաքսիմ Գորկու «Հատակում», «Բուլըչովը և ուրիշները», Մ. Ջանանի «Շահնամե» (ըստ Ֆիրդուսու)[2]։

1981 թվականին թատրոնի գլխավոր ռեժիսորն ու գեղարվեստական ղեկավարն է դառնում Ռիֆկատ Իսրաֆիլովը[3]։

Թատրոնում աշխատել են ՌԴ ժողովրդական արտիստներ Տանսուլպան Բաբիչևան[4], Զագիր Վալիտովը[4]։

Թատրոնը մասնակցում է նաև թատերական փառատոների[5]։

Թատրոնն այժմ խմբագրել

Թատրոնի այժմյան շենքը գտնվում է 1932 թվականին Ուֆայի Վոսկրեսենսկի տաճարի տեղում[6]։

Թատերախումբը խմբագրել

  • Իլֆատ Բուլատով
  • Ռուսլան Գալիմով
  • Ռիմա Կագարմանովա
  • Ֆիրգատ Գարիպով
  • Ռազիֆա Դինմուհամետովա
  • Ռամզիա Հիսամովա (Բաշկորտոստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի)
  • Մինզալիա Գանետդինովնա (Բաշկորտոստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի)
  • Իլդար Գումերով (Բաշկորտոստանի Հանրապետության ժողովրդական արտիստ)
  • Շաուրա Դիլմուհամետովա (Բաշկորտոստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի)
  • Գուզել Մալիկովա (Բաշկորտոստանի Հանրապետության վաստակավոր արտիստ)
  • Մուլայան Սույարգուլով (Բաշկորտոստանի Հանրապետության ժողովրդական արտիստ)
  • Սուֆիա Կուրբանգալեևա (Բաշկորտոստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի, ՌԴ վաստակավոր արտիստուհի)
  • Էլվիրա Յունուսովա (ՌԴ վաստակավոր արտիստուհի, 2007 թ[7], Բաշկորտոստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի)
  • Զագիր Վալիտով (Բաշկորտոստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ՌԴ վաստակավոր արտիստ, Ս. Յուլյաևի անվան պետական մրցանակի դափնեկիր)
  • Տանզիլիա Հիսամովա (Բաշկորտոստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի)
  • Ռաուիս Զագիտով (Բաշկորտոստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ՌԴ վաստակավոր արտիստ)
  • Խուրմատուլա Ուտյաշև (Բաշկորտոստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ՌԴ վաստակավոր արտիստ, Ս. Յուլյաևի անվան պետական մրցանակի դափնեկիր)
  • Գյուլի Մուբարյակովա (Բաշկորտոստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ՌԴ վաստակավոր արտիստ, Ս. Յուլյաևի անվան պետական մրցանակի դափնեկիր)
  • Խամիտ Յարուլին (Բաշկորտոստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ՌԴ վաստակավոր արտիստ)
  • Սառա Բուրանբաևա (Բաշկորտոստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի)
  • Իլսիյար Գազետդինովա (Բաշկորտոստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի, ՌԴ վաստակավոր արտիստուհի, Թաթարստանի հանրապետության ժողովրդական արտիստուհի)
  • Ֆիդան Գաֆարով (Բաշկորտոստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ՌԴ վաստակավոր արտիստ)
  • Նուրիա Իրսաևա (Բաշկորտոստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի, ՌԴ վաստակավոր արտիստուհի, Թաթարստանի հանրապետության ժողովրդական արտիստուհի, Ս. Յուլյաևի անվան պետական մրցանակի դափնեկիր)
  • Սվետլանա Խակիմովա (Բաշկորտոստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի)
  • Գուլնարա Ամիրովա
  • Ալսու Բախտիևա (Բաշկորտոստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի)
  • Իլդար Սաիտով (Բաշկորտոստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Ա. Մուբարյակովի անվան պետական մրցանակի դափնեկիր)
  • Ալմաս Ամիրով (Բաշկորտոստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Շ. Բաբիչի անվան պետական երիտասարդական մրցանակի դափնեկիր)
  • Գալինա Գաֆարովա, Ալսու Վանզիրովնա (Բաշկորտոստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի)
  • Իլսուր Բաիմով
  • Սագիդուլա Բայզիգիտով (Բաշկորտոստանի Հանրապետության վաստակավոր արտիստ)
  • Գուլֆիա Ռաֆիկովա
  • Գուլնարա Ֆարխիևա
  • Ազամատ Գաֆարով (Բաշկորտոստանի Հանրապետության վաստակավոր արտիստ)
  • Այսիլու Յումագուլովա
  • Ֆիրուզա Ալայարովա
  • Խակիմ Մուրտազին
  • Ռուսլան Հասանով

Խաղացանկը խմբագրել

  • Ֆ. Բուլյակովի «Սեր գողացողը»
  • Մուստայ Քարիմի «Գյուղական փաստաբանները»
  • «Վարպետը և աշակերտը» (բեմադրությունը՝ Այրատ Աբուշախմանովի)[5]
  • Տ. Մինուլին «Սիրելը մե՞ղք է»
  • Կեն Կիզիի «Թռչելով կկվի բնի վրայով»
  • Նաժիբ Ասանբաևի «Ահմետ-Զաքի Վալիդի Տոգան» (2010 թ)[8]

Աղբյուրներ խմբագրել

  1. Թատրոնի պատմությունը
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Մաժիտ Ղաֆուրիի անվան դրամայի ակադեմիական թատրոն». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 21-ին.
  3. «Ռիֆկատ Վակիլովիչ Իսրաֆիլով». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 21-ին.
  4. 4,0 4,1 Պատվավոր կոչումը տրվել է ՌԴ նախագահի № 1809 հրամանով, հոկտեմբերի 27, 2000թ(չաշխատող հղում)
  5. 5,0 5,1 «Բաշկիրիայի ակադեմիական թատրոնը «Առլեկին» համառուսաստանյան մանկական փառատոնի մասնակից». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 21-ին.
  6. «Բաշկորտոստան. Համառոտ հանրագիտարան՝ Ուֆայի եկեղեցիները». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 21-ին.
  7. «Պատվավոր կոչումը տրվել է ՌԴ նախագահի № 1088 հրամանով, օգոստոսի 20, 2007թ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 21-ին.
  8. «Հանդիպման վայրը՝ Ստամբուլ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 21-ին.