Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մազրա (այլ կիրառումներ)

Մազրա (ադրբ.՝ Mazra), նախկինում միջնադարյան հայաբնակ գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Նախիջևանի Հանրապետության Ջուղայի շրջանի տարածքում[1]։

Գյուղատեղի
Մազրա
Mazra
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանՋուղայի շրջան
Բնակչություն0 մարդ
Ժամային գոտիUTC+4

Պատմություն խմբագրել

Մազրա գյուղը գտնվում էր Մեծ Հայքի Սյունիք նահանգի Երնջակ գավառում[1]՝ Երնջակ բերդի հյուսիսարևմտյան կողմի ձորակում, բերդից 4-5 կմ հեռու։

Միջին մեծության գյուղ էր և ուներ շուրջ 120 բնակելի և այլ շինություններ[1]։

Հայերը գյուղը լքել են 19-րդ դարի առաջին տասնամյակներում, որից հետո այն դարձել է անմարդաբնակ։

Հուշարձան խմբագրել

Միջնադարում գյուղի հյուսիսարևելյան հատվածում կառուցվել էր եկեղեցի։ Մատենադարանում պահվում է Մարկոս քահանայի և Ստեփանոս գրիչների կողմից եկեղեցում գրչագրված մի քանի ձեռագիր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ (խմբ. խմբ. Բ. Ա. Ուլուբաբյան), Երևան, «Հայաստան», 1986 — 79, էջեր 79 — 224 էջ։