Մազուրկա (պար)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մազուրկա (այլ կիրառումներ)
Մազուրկա (լեհ.՝ mazurek), լեհական ժողովրդական պար։ 18-րդ դարում արդեն եվրոպական ավանդական պար։
Նկարագրություն
խմբագրելԵղանակն ունի արագ տեմպ, եռամաս չափ, կտրուկ շեշտավորված յուրահատուկ կետագծային ռիթմ։ Մազուրկան սրընթաց, դինամիկ պար է։ Պարում են զույգ-զույգ՝ շարժվելով շրջանաձև։ 19-րդ դարում եվրոպական երկրներում տարածվել է որպես պարահանդեսային պար, բեմական մշակմամբ տեղ գտել օպերաներում և բալետներում։ Մազուրկայի երաժշտական ձևը լայնորեն մշակվել է կոմպոզիտորների կողմից։ Ֆ. Շոպենի դաշնամուրային մազուրկաները (52) լեհական ազգային երաժշտական ոճի բարձրագույն արտահայտություններից են։ Հայտնի են Ս. Մոնյուշկոյի, Հ. Վենյավսկու, Պյոտր Չայկովսկու, Անատոլի Լյադովի, Ալեքսանդր Սկրյաբինի, Տիգրան Չուխաջյանի, Արամ Խաչատրյանի և ուրիշների մազուրկաները։
Պատմություն
խմբագրելՍկզբնավորվել է Լեհաստանի հյուսիսարևելյան շրջաններում բնակվող մազուրների մոտ։ Պարը սկզբնավորվել է 16-րդ դարում Լեհաստանի հյուսիսում։ Դրա ծագման մասին կան բազմաթիվ վարկածներ։ Ովանք կարծում են, որ այն ծագել է Վարշավայում գտնվող Մազուրկա գյուղից, ոմանք էլ կարծում են, որ դրա հիմքում ընկած է «մազուր» բառը, որը թարգմաբար նշանակում է «լեհական գյուղերի բնակիչներ»։ Եվ վերջապես, ոմանք հավատում են, որ «մազուրկա» բառը ծագել է այն շրջանի անվանումից, որտեղ այն առաջին անգամ «հայտնվել» է՝ Մեզովիայից։
Տարածվածություն
խմբագրել«Մազուրկա» պարը 18-րդ դարում սկսել է տարածվել նաև Եվրոպայում։ Լեհաստանից այն տեղափոխվել է Ռուսաստան և Բուլղարիա, ապա Գերմանիա։ Հաջորդ դարում այն տարածվում է նաև Ֆրանսիայում և Անգլիայում, որտեղ և հասնում է մեծ հաջողությունների։ 19-րդ դարում այն ադեն հավասարվել էր վալսին և պոլկային (պոլկան լեհական ազգային պար է)՝ դառնալով եվրոպական ամենահայտնի պարերից մեկը։ Դրան մեծապես նպաստել է լեհական էմիգրացիան և որոշ կոմպոզիտորների համընդհանուր հեղինակությունը։
Աղբյուրներ
խմբագրել- http://dancefam.com.ua/article/mazurka__traditsionnyy_evropeyskiy_tanets/ Արխիվացված 2016-09-14 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 134)։ |