Մազոտ մեղու
Մազոտ մեղու | |
Մազոտ մեղու | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) |
Կարգ | Թաղանթաթևեր (Hymenoptera) |
Ընտանիք | Մեգախիլիդներ (Megachilidae) |
Ցեղ | Trachusa |
Տեսակ | Մազոտ մեղու (T. pubescens) |
Միջազգային անվանում | |
Trachusa pubescens |
Մազոտ մեղու (լատին․՝ Archianthidium pubescens), մեգախիլիդների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն
խմբագրել15-17 մմ երկարությամբ, խոշոր մեղու է։ Էգի երեսկալը գրեթե երկու անգամ լայն է իր երկարությունից։ Երեսկալը, երեսի կողքերը, ճակատկալի եռանկյունաձև բիծը և աչքերի հետևի բծերը դեղին են։ Տերգիտները կողային դեղին բծերով են, իսկ միջնակրծքի կողքերն՝ անկյունաձև դեղին բծերով։ Արուի փորիկի 6–րդ տերգիտը ունի ձգված կողմնային անկյուններ, 7–րդ տերգիտը՝ եռոտնուկի տեսք, իսկ ճակատկալը և միջնակրծքի կողքերն առանց դեղին բծերի են[1]։
Տարածվածություն
խմբագրելՏարածված է Արևելյան Միջերկրայքում, Անդրկովկասում, Թուրքմենստանի հարավային շրջաններում, հավանաբար նաև Հյուսիսային Իրանում։ Հայաստանում հայտնի է միայն Արագած լեռան հարավային լանջից (Անտառուտ և Բյուրական գյուղերի և Ամբերդ ամրոցի փլատակների մոտ)[1]։
Էկոլոգիա
խմբագրելԱպրում է ծովի մակարդակից 1800-2200 մ բարձրությունների վրա՝ լեռնատափաստաններում, քսերոֆիտ նոսրանտառներում և թփուտներում։
Միայնակ մեղուներ են, թռիչքը հուլիսին է։ Հանդիպում են շրթնածաղիկների ընտանիքի բույսերի ծաղիկների վրա[1]։
Պահպանություն
խմբագրելՀանրապետությունում ծայրահեղ սահմանափակ, մեկուսացած արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով հայկական պոպուլյացիան գնահատվում է որպես անհետացող տեսակ։
Հանդիպում է հազվադեպ, հայտնի են եզակի հայտնաբերումներ։
Վտանգման հիմնական գործոններն են անասունների չկարգավորված արածեցմամբ պայմանավորված էկոհամակարգերի դեգրադացումը, կերաբույսերի ծաղկման շրջանում իրականացվող խոտհունձը։
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մազոտ մեղու» հոդվածին։ |