Մազգար Գիլյազետդինովիչ Աբդուլին (բաշկիրերեն՝ Мазһар Ғиләжетдин улы Абдуллин, դեկտեմբերի 29, 1912(1912-12-29), 1-ին Իդելբաևո, Taymeyevsky selsoviet, Սալավատսկի շրջան - օգոստոսի 25, 1942(1942-08-25), Տվերի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), բաշկիրացի գրող, լրագրող, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Մազգար Աբդուլին
Ծնվել էդեկտեմբերի 29, 1912(1912-12-29)
Ծննդավայր1-ին Իդելբաևո, Taymeyevsky selsoviet, Սալավատսկի շրջան
Վախճանվել էօգոստոսի 25, 1942(1942-08-25) (29 տարեկան)
Վախճանի վայրՏվերի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
Լեզուբաշկիրերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մազգար Աբդուլին Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Մազգար Աբդուլինը ծնվել է 1912 թվականի դեկտեմբերի 29–ին Բաշկորտոստան երկրի Ուֆիմսկի նահանգի (այժմ Սալավատսկիի շրջան) Զլատոուստովսկի կոմսության Իդելբաևո գյուղում։ Հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո շարունակում է կրթությունը Լենինի անվան դպրոցում՝ Ուֆայում (Ռամի Գրիպովայի անվան գիմնազիայի դպրոցի մոտ)[1]։

  • 1933 թվականին ավարտել է համամիութենական կոմունիստական լրագրողների համալսարանը (քաղաք Մոսկվա
  • 1933-1935 թվականներին եղել է Կիտապի խմբագիրներից մեկը։
  • 1935-1937 թվականներին ծառայել է ՌԿԿԱ- ում՝ Կարմիր բանակում
  • 1937-1941 թվականներին աշխատել է խմբագիր կուլտուրայի ու գրականության թղթակցությունում։
  • 1941 թվականից մասնակցել է Արևելյան ռազմաճակատի գործողություններին Ռուսաստանի կողմից և զոհվել է 1942 թվականի օգոստոսի 25-ին, Վորիգինո գյուղում։

Ստեղծագործական գործունեություն խմբագրել

Իր ստեղծագործությունները սկսել են տպվել 1920–ական թվականներից հանրապետական ամսագրերում՝ Ամանատում և Պիոներում։ 1933 թվականին դուրս է եկել նրա առաջին բանաստեղծությունների ժողովածուն «Տոռմոշ», որում Մազգար Աբդուլինը ներկայացնում է հայրենի շրջանի գեղեցկությունը՝ մարդկանց կյանքը և այդ տարիների կատարվող իրադարձությունների մասին։ 1985 թվականին դուրս է եկել նրա «Окопта язылған шигырзар» բանաստեղծությունների ժողովածուն, որտեղ նա ներկայացնում էր պատերազմը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Он не вернулся из боя (К 100-летию со дня рождения поэта Мазгара Абдуллина)». ИА «Башинформ». 2012 թ․ դեկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել