Մադլեն Բուլոն (ֆր.՝ Madeleine Boullogne, Boulogne, հուլիսի 24, 1646(1646-07-24)[1][2], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - հունվարի 30, 1710(1710-01-30)[1][3][4], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), ֆրանսիացի նկարչուհի, հայտնի նկարիչ Լուի Բուլոն Ավագի դուստրը։ Կենտրոնացել է նատյուրմորտ ոճում, որոնց մեջ գերակշռում էին թագավորական դղյակները։

Մադլեն Բուլոն
Ծնվել էհուլիսի 24, 1646(1646-07-24)[1][2]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Վախճանվել էհունվարի 30, 1710(1710-01-30)[1][3][4] (63 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
ՔաղաքացիությունRoyal Standard of the King of France.svg Ֆրանսիա[1]
Մասնագիտություննկարչուհի
ԱնդամակցությունԳեղանկարի և քանդակի ակադեմիա
ՀայրLouis Boullogne?
Madeleine Boullogne Վիքիպահեստում

Կենսագրություն և գործունեությունԽմբագրել

Մադլեն Բուլոնը ծնվել է 1646 թվականի հունիսի 24-ին Փարիզում[5] նկարիչների ընտանիքում․ նկարչությամբ զբաղվել է աղջկա հայրը՝ Լուի Բուլոն Ավագը, եղբայրները՝ Լուի Բուլոն Կրտսերը և Բոն Բուլոն Ավագը և նաև ավագ քույրը Ժենևան։ Սակայն քանի որ Մադլեն Բուլոնի նկարների մեծամասնությունը չի պահպանվել մինչ օրս, նրա եղբայրներն ու հայրը ավելի հայտնի են հասարակությանը, քան ինքը[6]։

Մադլեն Բուլոնը, քույրն ու եղբայրները նկարչությունը իրենց հորից են սովորել։ 1669 թվականին Մադլենն ու Ժենեվեվան այն առաջին կանանց շարքում էին, որոնք ընդունվել էին նկարչության և քանդակագործության թագավորական ակադեմիա[6][7]։ Այդ ժամանակից ի վեր, Մադլենը կանոնավոր պատվերներ է սկսել ստանալ թագավորական պալատից[6]։ Թյուիլրիի պալատի համար նկարել է 4 նկար, նաև պատրաստել է դեսուդեպորտներ Վերսալի պալատի համար[6]։

 
Վանիտաս, 1674 թվական, Մյուլուզի կերպարվեստի թանգարան

1678 թվականին Փարիզյան սալոնում Մադլենը ցուցադրել է իր վեց աշխատանքները․ վեց նատյուրմորտներ ռազմական ավարներով, երաժշտական գործիքներով և մրգերով[6]։ Իսկ 1704 թվականին յոթ նկար է ներկայացրել սրահում[7]։

Մադլեն Բուլոնը մոտ էր յանսենիստական շրջաններին և խիստ, գրեթե վանական կյանք էր վարում։ Ամուսնացած չէր, ապրում էր եղբոր՝ Բոնի հետ և պարբերաբար այցելում Պոր-Ռոյալ կանանց վանք[6]։

1709 թվականի սեպտեմբերի 22-ին Մադլեն Բուլոնը կազմել է կտակ, որում նշել է նաև իր 45 կտավները[7]։ Նկարչուհին մահացել է 1710 թվականի հունվարի 30-ին և թաղվել է մահվան հաջորդ օրը, երկու եղբայրների կողքին[5]։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել