Հրանուշ Սիդկի Բեյ (1881, Կոստանդնուպոլիս - հունվարի 30, 1942(1942-01-30)), առավել հայտնի է որպես Մադամ Բեյ, երգչուհի, սպորտի մենեջեր։ Համաշխարհային բռնցքամարտիկների համար սպորտային ճամբար է ունեցել Նյու Ջերսիի Չաթամ Թաունշիփում։ Մադամ Բեյի կյանքի ու նրա բռնցքամարտի ճամբարի մասին ներկայացված է «Մադամ Բեյի մոտ. Բռնցքամարտի լեգենդների տունը»[1]։ 1923-1942 թվականներին բռնցքամարտի ճամբարի գործունեության ժամանակ նրա կարևորությունն ամփոփված է ճամբարում արված հազարավոր լուսանկարներում[2]։ Մադամ Բեյի ճամբարը ամեն օր հայտնվել է թերթերի սպորտային բաժնում[3]։

Մադամ Բեյ
Դիմանկար
Ծնվել է1881
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել էհունվարի 30, 1942(1942-01-30)
ԿրթությունՈւսկյուդար ամերիկյան ակադեմիա
Մասնագիտությունբռնցքամարտի մարզիչ և երգչուհի
Dedication of Headstone for Sidky and Madame Hranoush Bey (Fairmount Cemetery, Chatham, New Jersey)

Կենսագրություն խմբագրել

Մադամ Բեյի ծննդյան անունը Հրանուշ Աղախանյան է[4]։ Ծնվել է Կոնստանդնուպոլսում[5], հայ և ֆրանսիացի ծնողների ընտանիքում[4]։ Սովորել է Կոստանդնուպոլսի իգական վարժարանում[4] (այժմ Ռոբերտ քոլեջի կազմում)[6]։ Ընտանիքը դեմ է եղել, որ Հրանուշն ամուսնանա թուրք մուսուլման Սիդկի Բեյի հետ, որը Օսմանյան արտաքին գործերի նախարարության պաշտոնյա էր և աշխատում էր Վաշիգտոնում, այնուհետև՝ Նյու Յորքում։ Ամուսինը պաշտոնից հրաժարվեց, որ Օսմանյան կառավարությունը նրան Բեռլին գործուղեց, և զույգը մնաց ԱՄՆ-ում[4]։

Թուրք դիվանագետի կին Մադամ Բեյը եղել է օպերային երգչուհի (մեցցո-սոպրանո)։ Վաշինգտոնում ապրելու տարիներին հմտացել է իմաստաբանության մեջ։ Մտերիմ է եղել նախագահ Ուիլիամ Մաք-Քինլիի և նրա կնոջ հետ։ Մաք-Քինլիի սպանության ժամանակ մի քանի քայլ է հեռու եղել[7]։ Երբ հայտնի լրագրող Դեմոն Ռունիոն այցելեց ճամբար զրուցելու Մաքս Շմելինգի հետ, նա գրեց. «Այստեղ Մաքս Շմելինգի և նրա մարզումների հետ կապված մտահոգություն չունենք։ Մեր մտահոգությունը Մադամ Բեյն է, տիկին, ով ղեկավարում է «Մադամ Բեյի մոտ» կոչվող հայտնի վայրը՝ բռնցքամարտի հայտնի ճամբար մրցանակակիրների համար»[8]։ Իր բռնցքամարտիկների համար նա ստեղծել էր տուն, որտեղ նրանք կարող էին մարզվել։ Բռնցքամարտիկները, ովքեր մնում էին նրա ճամբարում, հետևում էին այն կանոններին, որոնք նա ակնկալում էր, որ մասնակիցները պետք է ենթարկվեն։ Դրանք էին՝ ոգելից խմիչք չօգտագործել, արթնանալ առավոտյան ժամը 6-ին, ընթրել ժամը հինգին, գնալ քնելու ժամը տասին, չերդվել, կանանց մոտ չգնալ։ Մադամ Բեյը խիստ ղեկավար էր, սակայն բռնցքամարտիկների հետ ուներ անձնական և մայրիշխանական հարաբերություններ։ Նա բռնցքամարտիկներին համարում էր իր որդիները։ Խոսում էր յոթ լեզվով՝ անգլերեն, հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունարեն, իտալերեն և իսպաներեն։ Դիվանագիտական կորպուսը լքելուց հետո ամուսնու հետ հաջողությամբ վարել է արևելյան գորգերի բիզնեսը, սակայն առավելագույնս աշխատել է բռնցքամարտի բնագավառում[9]։

Մադամ Բեյի սիրելի բռնցքամարտիկներից են եղել Մաքս Շմելինգը, Ֆրեդդի Սթիլը, Թոմմի Ֆարը, Պոլ Բերլենբախը, Պրիմո Կարներալը, Լու Ամբերսը և Ջին Տաննին, որին Մադամ Բեյն անվանում էր «փայլուն զմրուխտ»[10]։

Աշխատություններ խմբագրել

  • Turkish Diplomatic Life in Washington, Under the Old Regime - Bey anonymously published this work[6] - Google Books profile

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Հայազգի գործիչներ։ Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ (Կենսագր. հանրագիտ.)[11]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Pantalone, Gene. «Madame Bey's; Home to Boxing Legends». Madame Bey's: Home to Boxing Legends. Archway Publishing. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  2. «Madame Bey». Madame Bey Facebook Page. Վերցված է 2016 թ․ հուլիսի 12-ին.
  3. «Search over 35,875,000 Historical Newspaper Pages from the USA & Canada». Old Fulton Post Cards. Fulton History. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Hageman, Robert A. «Madam Bey's - Training Camp for Champion prizefighters». Summit, New Jersey: The Summit Historical Society. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.
  5. studio, 5165m. «Anunner.com - MADAM BEY (Madame Bey) / ՄԱԴԱՄ ԲԵՅ (Madame Bey)». www.anunner.com (ամհարերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  6. 6,0 6,1 Kuneralp, Sinan. "Ottoman Diplomatic and Consular Personnel in the United States of America, 1867-1917." In: Criss, Nur Bilge, Selçuk Esenbel, Tony Greenwood, and Louis Mazzari (editors). American Turkish Encounters: Politics and Culture, 1830-1989 (EBSCO Ebook Academic Collection). Cambridge Scholars Publishing, 12 July 2011. 144383260X, 9781443832601. pp. 100-108. CITED: p. 103.
  7. «Madame Bey Dies; Ran Training Camp». Montreal Gazette. Associated Press. 1942 թ․ հունվարի 31. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  8. Runyon, Damon (1937 թ․ նոյեմբերի 24). «The Brighter Side of the News». Times-Union, Albany, N.Y. Kings Feature Syndicate.
  9. Hageman, Robert. «Madam Bey's - Training Camp for Champion Prizefighters». The Summit Historical Society. The Summit Historical Society. Վերցված է 2016 թ․ հուլիսի 12-ին.
  10. «Madame Bey Dies At Morristown». Associated Press. 1942 թ․ հունվարի 30. Վերցված է 2016 թ․ հուլիսի 12-ին.
  11. Բախչինյան, Արծվի Հենրիկի (2002). Մուրադյան, Հեղինե (ed.). Հայազգի գործիչներ։ Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ (Կենսագր. հանրագիտ.). Տաթև գիտակրթական համալիր. Երևան: Զանգակ-97. ISBN 9789993024156.(չաշխատող հղում)